Վլախո Բուկովաց (խորվ.՝ Vlaho Bukovac, իսկական անունը՝ Բյաջո Ֆաջիոնի, իտալ.՝ Biagio Faggioni, 4 հուլիսի, 1855, Ցավտատ, Ավստրիական կայսրություն - 23 ապրիլի, 1922, Պրահա, Չեխոսլովակիա), 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի խոշորագույն[7] խորվաթ նկարիչ, ով աշխատել է իմպրեսիոնիզմի ու պոստիմպրեսիոնիզմի ոճերում։

Վլախո Բուկովաց
խորվ.՝ Vlaho Bukovac
Ի ծնեիտալ.՝ Biagio Faggioni
Ծնվել էհուլիսի 5, 1855(1855-07-05)[1], հուլիսի 4, 1855(1855-07-04)[2] կամ օգոստոսի 4, 1855(1855-08-04)[3]
ԾննդավայրՑավտատ, Ավստրիական կայսրություն
Վախճանվել էապրիլի 23, 1922(1922-04-23)[4][5][1][…] (66 տարեկան)
Մահվան վայրԲուբենեչ, Պրահա, Չեխոսլովակիա[6]
Քաղաքացիություն Ավստրիական կայսրություն և  Ավստրո-Հունգարիա
ԿրթությունՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց
Մասնագիտություննկարիչ, համալսարանի դասախոս և ուսուցիչ
ՈճՊոստիմպրեսիոնիզմ
Ժանրդիմապատկեր
Թեմաներգեղանկարչություն[2]
Ուշագրավ աշխատանքներReclining nude (Une fleur)?
ԱնդամակցությունՍերբական գիտությունների և արվեստների ակադեմիա և Սերբիայի գիտության և արվեստի ակադեմիա
ստորագրություն
Изображение автографа
 Vlaho Bukovac Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

 
Աշնանային բնանկար

Վլախո Բուկովացը ծնվել է 1855 թվականի հուլիսի 4-ին Ցավտատում, որ գտնվում է Դուբրովնիկի մոտակայքում։ Նկարչական կրթություն է ստացել Փարիզում (1877 թվականից)․ նրա ուսման համար վճարել է խորվաթ քաղաքական գործիչ և գրող Մեդո Պուչիչը։ Վլախո Բուկովացը կրթություն է ստացել Գեղեցիկ արվեստների դպրոցում՝ աշակերտելով Ալեքսանդր Կաբանելին։ Բուկովացի նկարները ցուցադրվել են Փարիզի Սալոնում, որտեղ նա արժանացել է քննադատների դրական գնահատականին։ Ուսման տարիներն, ինչպես նաև հետագայում Վլախո Բուկովացը շատ է ճանապարհորդել։

Թեև Վլախո Բուկովացը նկարչական կրթություն է ստացել ակադեմիզմի ոգով, սակայն նա լավ ծանոթ է եղել նաև իմպրեսիոնիզմին, ինչպես նաև իր ստեղծագործություններում նա անցում է կատարել պուանտալիզմի տեխնիկային։ 20-րդ դարի սկզբին իմպրեսիոնիզմն ու պուանտիլիզմը եղել են նկարչական առաջատար ուղղություններն Արևմտյան Բալկանների երկրներում․ Վլախո Բուկովացից բացի՝ այդ ոճով են ստեղծագործել սլովեն իմպրեսիոնիստները և սերբ նկարչուհի Նադեժդա Պետրովիչը։

1893 թվականից մինչև 1897 թվականը Վլախո Բուկովացն ապրել է Զագրեբում՝ մեծ մասամբ աշխատելով բնանկարների վրա։ Միաժամանակ նա եղել է քաղաքի նկարչական կյանքի կենտրոնական դեմքերից մեկը, հիմնադրել է գեղարվեստի դպրոց և մասնակցել է Գեղանկարչական պավիլիոնի հիմնադրմանը, որ եղել է Խորվաթիայի ամենամեծ պատկերասրահներից ու ցուցադրությունների սրահներից մեկը։ 1893 թվականին Վլախո Բուկովացն Ակադեմիայի պալատում կազմակերպել է խորվաթական արվեստի առաջին ցուցահանդեսը։ Վիճաբանության պատճառով Վլախո Բուկովացն ստիպված է եղել վերադառնալ Ցավտատ, որտեղ նա բնակվել է 1898 թվականից մինչև 1902 թվականը։ Դրանից հետո նա տեղափոխվել է Պրահա, որտեղ 1903 թվականին նշանակվել է Գեղարվեստի ակադեմիայի (չեխ․՝ Akademie vytvarnyh umeni) պրոֆեսոր։ Ակադեմիայում նրա աշակերտների թվում է եղել Յանկո Ալեքսին, ով հետագայում դարձել է հայտնի նկարիչ։ Պրահայում ապրելու տարիներին Վլախո Բուկովացն ստեղծել է հիմնականում դիմանկարներ։ Պրահայում նա աշխատել է մինչև իր կյանքի վերջ։

Վլախո Բուկովացը մահացել է 1922 թվականի ապրիլի 23-ին։

1994 թվականին խորվաթ կինոռեժիսոր Բոգդան Ժիժիչը նկարահանել է «Վլախո Բուկովաց» գեղարվեստական ֆիլմը[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Буковац, Влахо // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլախո Բուկովաց» հոդվածին։