Վլադիսլավ Ալեքսանդրովիչ Տրետյակ (ռուս.՝ Владисла́в Алекса́ндрович Третья́к, ապրիլի 25, 1952(1952-04-25)[2][3], Օրուդևո (գյուղ, Դմիտրովսկի շրջան), Dmitrovsky District, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային ականավոր հոկեյիստ[4][5], դարպասապահ, մարզիչ, պետական և քաղաքական գործիչ։ «Միասնական Ռուսաստան» կուսակցության կողմից VI գումարման Պետական Դումայի պատգամավոր, Պետդումայի ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերով հանձնաժողովի անդամ։ 2006 թվականից Ռուսաստանի տափօղակով հոկեյի ֆեդերացիայի նախագահ։ Ռուսաստանի Դաշնության Զինված Ուժերի պահեստազորի գնդապետ։

Վլադիսլավ Տրետյակ
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մականուն(ներ)՝«Ռուսական պատ»
Ազգություն՝Ռուսաստան Ռուս
Մասնագիտացում՝տափօղակով հոկեյ
Երկիր՝ Ռուսաստան և  ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ՝1952 թվական ապրիլի 25
Ծննդավայր՝Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունԽՍՀՄ, Մոսկվայի մարզ, Դմիտրովսկի շրջան, գյուղ Օրուդյևո
Ակումբ՝«ԲԿՄԱ»

1969 թվականից մինչև 1984 թվականն ընկած ժամանակաշրջանում պաշտպանել է ԲԿՄԱ-ի և ԽՍՀՄ-ի հավաքականի դարպասները։ ԽՍՀՄ առաջնության խաղերում խաղացել է 482 մրցախաղ, աշխարհի առաջնությունների և Օլիմպիական խաղերում՝ 117 մրցախաղ, Կանադայի գավաթի մրցաշարում՝ 11 մրցախաղ։

Հանդիսանում էր Պետական Դումայի IV և V գումարման պատգամավոր՝ «Միասնական Ռուսաստան» կուսակցության կողմից։

Մանկություն և պատանեկություն խմբագրել

Վլադիսլավ Տրետյակը սպորտային երեխա էր մեծանում։ Ավագ եղբոր օրինակով փորձել է զբաղվել լողով («Դինամո» լողավազանում), այնուհետև հրապուրվել է ջրացատկով (ցատկել է հինգ մետրանոց աշտարակից)։ Յուրաքանչյուր կիրակի, ծնողների հետ, այցելում էր Գորկու անվան զբոսայգու սահադաշտ։

Հոկեյով սկսել է զբաղվել 11 տարեկանից, ԲԿՄԱ-ի մանկապատանեկան մարզադպրոցում, որտեղ նրան բերել էր մայրը։ Մարզիչները, թեկնածուներ ընտրելիս, փորձում էին հետընթաց սահման ունակությունը (այդ վարժանքին Վլադիսլավը լավ էր տիրապետում)։ Նա հայտնվում է մոսկովյան ակումբի ընտրվածների քառյակում։ Սկզբնական շրջանում Տրետյակը խաղում էր հարձակման գծում, սակայն նրան հուզում էր մարզահագուստի բացակայությունը, որը ոչ բոլորին էր բավականացնում։ Այդ ժամանակ թիմում չկար դարպասապահ։ Նա մոտանում է մարզիչ Վիտալի Գեորգիևիչ Երֆիլովին և ասում, որ եթե նրան տան իսկական մարզահագուստ, ապա նա դարպասապահ կլինի։

Դրա հետ միասին, հայրը հավանություն չէր տալիս տղայի ընտրությանը և ասում, որ մականով հոկեյիստը նման է ցախավելով դռնապանին։ Տղայի հրապուրանքի հետ վերջնականապես հաշտվում է, երբ որդին արդեն 15-16 տարեկան էր։ Այդ ժամանակ Վլադիսլավը սկսեց տուն բերել առաջին գումարները, որը նրան տալիս էին մրցախաղերի համար[6]։

1967 թվականի ամռանը երիտասարդ դարպասապահով սկսեց հետաքրքրվել ԲԿՄԱ-ի մարզիչ Անատոլի Տարասովը։ Տրետյակը սկսում է մարզվել պրոֆեսիոնալ մարզիկների հետ։ «Ես հպարտ էի նրանով, որ ապրում էի Պեսչաննի փողոցի ԲԿՄԱ-ի պանսիոնատում, որ ինձ թույլ են տալիս զգեստափոխվել ականավոր հակեյիստների հետ միևնույն հանդերձարանում», - գրում էր Տրետյակը[7]։ Հուլիսի կեսերին թիմը մեկնում է հարավ և Վլադիսլավը վերադառնում է պատանեկան ակումբ։

Իր թիմի հետ միասին Տրետյակը դառնում է Մոսկվայի չեմպիոն՝ ստանալով լավագույն դարպասապահի մրցանակը։ Մինչ այդ, Եվրոպայի առաջնությունում, ԽՍՀՄ պատանեկան հավաքականը, որտեղ Վլադիսլավը երկրորդ դարպասապահն էր, զբաղեցնում է երկրորդ տեղը։ Մրցելույթը համարվում է անհաջող։ Սակայն, մեկ տարի անց, Գարմիշ Պարտենկիրխենում, ԽՍՀՄ հավաքականը հաջողության է հասնում։

Խաղում էր «20» համարի մարզահագուստով[8]։

1968-1969 թվականների մրցաշրջանում իր նորամուտն է նշում ԲԿՄԱ-ի կազմում՝ խաղալով «Սպարտակ»-ի դեմ մրցախաղում։

Հավաքականի կազմում առաջին ելույթը կայանում է 1969 թվականին, Ֆինլանդիայի դեմ մրցախաղում՝ ««Իզվեստիա» («Известия») թերթի գավաթ» մրցաշարում։

1970-ական թվականներ խմբագրել

1970 թվականի աշխարհի առաջնության ժամանակ ընդգրկվոմ է ԽՍՀՄ հավաքականի կազմում, որտեղ առաջին անգամ դառնում է աշխարհի չեմպիոն։ 1971 թվականից համարվում է հավաքականի հիմնական դարպասապահ։

1971 թվականի Շվեյցարիայի աշխարհի առաջնությունը հիշվում է Անատոլի Տարասովի ոչ ստանդարտ քայլով։ Շվեդիայի հավաքականի հետ մրցաշարի եզրափակիչ խաղի ժամանակ, երբ հաշիվը 1:2 էր հօգուտ վերջիններիս, ցանկանալով խրախուսել թիմին, նա սկսում է երգել «Սև ագռավ» («Чёрный ворон») երգը։ Արդյունքում, դա ազդեցություն է ունենում խաղացողների տրամադրվածության վրա և խաղը ավարտվում է 6:3 հաշվով՝ հօգուտ ԽՍՀՄ հավաքականի, իսկ Տրետյակը երկրորդ անգամ դառնում է աշխարհի չեմպիոն[9]։

1972 թվականին առաջին անգամ դառնում է օլիմպիական չեմպիոն՝ մասնակցելով բոլոր խաղերին և ամենաքիչ տափօղակը բաց թողնելով հոկեյի մրցաշարում։ Այդ պահին նա ամենաերիտասարդ հոկեյիստ օլիմպիական չեմպիոնն էր[10]։

1972 թվականի գարնանը նվաճում է աշխարհի առաջնության արծաթը։

1972 թվականի աշնանը մասնակցություն է ունենում Սուպերսերիա-72-ում։ Այս մրցաշարի առաջին խաղը՝ 1972 թվականի սեպտեմբերի 2, Տրետյակը համարում է լավագույններից մեկը իր կարիերայի ընթացքում[11]։

1974 թվականին մասնակցում է Հոկեյի Համաշխարհային Ասոցիացիայի դեմ սուպերսերիային, որում ԽՍՀՄ հավաքականը հաղթանակ է տոնում։

1975 թվականի դեկտեմբերի 31-ին անց է կացնում ևս մեկ հիշարժան հանդիպում՝ «Մոնրեալ Կանադիենս» թիմի դեմ։ Ինչպես հետագայում խոստովանում է Գի Լեֆլերը, «ոչ մինչ այդ, ոչ էլ այդ հանդիպումից հետո, չի հաջողվել տեսնել, որ դարպասապահը այդքան հաջող գործի»[12]։

ԽՍՀՄ Կոմունիստական Կուսակցության անդամ է 1976 թվականից։

1976 թվականին Տրետյակին է վստահվում տանել երկրի հավաքականի դրոշը Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ։ Իսկ խաղերի արդյունքում նա երկրորդ անգամ դառնում է Օլիմպիական խաղերի հաղթող։ Մրցաշարից առաջ, մասնագետները նախապես հաղթանակը շնորհում էին ԽՍՀՄ հավաքականին։ Սակայն մրցաշարը հավաքականի համար թեթև զբոսանք չէր։ Չնայած, որ մրցաշարի բոլոր վեց մրցախաղերում հաղթանակ է տոնվում ակնհայտ առավելութամբ, սակայն դրանք աշխատանքային հաղթանակներ էին։ Ամենալարված մրցախաղը անց է կացվում 1976 թվականի փետրվարի 14-ին՝ Չեխոսլովակիայի հավաքականի դեմ։ Արդեն առաջին մրցափուլում ԽՍՀՄ հավաքականի բաց է թողնում երկու տափօղակ, իսկ այնուհետև ստիպված էին երկու րոպե երեքով խաղալ հինգ մրցակցի դեմ։ Այնուամենայնիվ, հավաքականը դիմանում է և մրցախաղը շահում է 4:3 հաշվով[9]։ Մյուս բոլոր խաղերում նույնպես հաղթանակներ են տոնվում, որը և թույլ է տալիս հավաքականին դառնալ օլիմպիական մրցաշարի անվերապահ հաղթող։

1980-ական թվականներ խմբագրել

 
Վլադիսլավ Տրետյակը և Ալեքսանդր Յակուշևը, 2012 թվական, փետրվար

1980 թվականին, Լեյք Փլեսիդի Օլիմպիական խաղերին, ԽՍՀՄ հավաքականը անսպասելիորեն սայթաքում է։ Մրցաշարի ավարտից մեկ փուլ առաջ նա պարտություն է կրում ԱՄՆ-ի ուսանողական հավաքականից։ Այդ խաղում, առաջին խաղափուլի ավարտից մի քանի վայրկյան առաջ, Կրիստենի հեռահար (կարմիր գծից հետ) նետումից հետո, Տրետյակը տափօղակը ետ է մղում իր առջև։ Լավագույն ամերիկյան հարձակվող Մարկ Ջոնսոնը անցնում է երկու խորհրդային պաշտպանների միջով, շրջանցում է Տրետյակին և գոլ է խփում խաղափուլի ավարտից մեկ վայրկյան առաջ։ ԽՍՀՄ հավաքականը հեռանում է հանդերձարան, իսկ մարզիչները փորձում են ապացուցել, որ գոլը խփվել է խաղափուլի ավարտից հետո։ Գոլը հաշվվում է և թիմերը ստիպված են լինում խաղալ մնացած մեկ վայրկյանը։ Նետման համար ԽՍՀՄ հավաքականից վերադառնում են երեք խաղացող և երկրորդ դարպասապահ Վլադիմիր Միշկինը։

Ի զարմանս բոլոր ներկա գտնվողների, երկրորդ խաղափուլին հենց նա է մնում դարպասում։ Հետագայում հավաքականի մարզիչ Վիկտոր Տիխոնովը կասի. «Ես, ցավոք, լսեցի նրանց, ովքեր ինձ խորհուրդ էին տալիս առաջին խաղափուլի վերջին րոպեին Վլադիսլավ Տրետյակի սխալից հետո նրան փոխարինել Վլադիմիր Միշկինով։ Հետո ես նրանից ներողություն եմ խնդրել»։ Այնուամենայնիվ, առաջին տափօղակի բաց թողնելուց հետո, ABC-ի մեկնաբանները նշում էին, որ Տրետյակը այս մրցաշարում լավագույն մարզավիճակում չէ։ Մրցաշարի արդյունքում, վեց լավագույն հավաքականների դարպասապահների միջև, նա ուներ հետ մղված նետումների ամենացածր տոկոսը՝ 84% (42-ը 50 նետումներից)[13]։

Հաջորդ երկու խաղափուլի ընթացքում, հավաքականին, ուղղել դրությունը չհաջողվեց։ Նրանք խփեցին մեկ տափօղակ՝ փոխարենը բաց թողնելով ևս երկուսը։ Խաղն ավարտվում է 3:4 հաշվով և հոկեյի պատմության մեջ է մտնում որպես «հրաշք սառցադաշտում»։

1981 թվականին՝ հաղթանակ Կանադայի Գավաթում։

1984 թվականի փետրվարին նա երրորդ անգամ դառնում է Օլիմպիական խաղերի հաղթող՝ ոսկե մեդալներ շահելով Սարաևոյում անց կացվող հոկեյի մրցաշարում։ Մրցաշարում անց է կացնում վեց խաղ, բաց է թողնում հինգ տափօղակ։ Նորից հավաքականի հիմնական մրցակիցն է հանդիսանում Չեխոսլովակիայի հավաքականը, որի հետ ԽՍՀՄ հավաքականը հանդիպում է մրցաշարի եզրափակիչ խաղում։ Խաղը լարված ընթացք է ունենում, սակայն անցնում է հիմնականում ԽՍՀՄ հավաքականի թելադրանքով։ Հաղթանակ է տոնվում 2:0 հաշվով, իսկ Տրետյակը անց է կացնում «չոր» խաղ։ Միաժամանակ սահմանվում է նոր ռեկորդ՝ առաջին անգամ հոկեյի դարպասապահը դառնում է Օլիմպիական խաղերի եռակի հաղթող։

1980-ական թվականների Կանադայի հավաքականի մարզիչ Դեյվ Քինգը այսպես է արտահայտվում Տրետյակի խաղի մասին. «Ես տեսել եմ լավ դարպասապահներ։ Տեսել եմ հիանալիների։ Բայց չեմ տեսել դարպասապահ, բացի Տրետյակից, որը լավ մարզավիճակում լինի միշտ։ Ցանկացած մեկ ուրիշը՝ այդքան հուսալի պաշտպանության դեպքում, ինչպիսին տիրապետում են ռուսները, «կլողար»... Վլադիսլավը միշտ պատրաստ է հակահարձակմանը։ Թեկուզ, լինում է, որ 7-8 րոպե ձեր դարպասին նետում չի կատարվում։ Դրանից հետո Տրետյակը հետ է մղում երեք անընդմեջ նետում։ Դա անհավանական էր թվում։ Երկրորդ այդպիսի դարպասապահ չկա»[14]։

1984 թվականի դեկտեմբերի 22-ին Տրետյակը վերջին անգամ դուրս է գալիս սահադաշտ։ Տրետյակը հոկեյից հեռանում է լոկ 32 տարեկան հասակում, քանի որ ցանկանում էր ավելի շատ ժամանակ հատկացնել ընտանիքին։ Նա խնդրում է Տիխոնովին, որ թիմի տրամադրության տակ լինի խաղից մեկ օր առաջ, սակայն Տիխոնովը համարում է, որ դա կխախտի կարգապահությունը և մերժում է Տրետյակին[15]։

Մարզչական գործունեություն խմբագրել

 

1984-1986 թվականներին՝ ԲԿՄԱ-ի միջազգային բաժնի աշխատակից։ 1986 թվականից սպորտային խաղերի բաժնի վարիչի տեղակալ։ 1980-ական թվականների երկրորդ կեսին առաջին անգամ ընտրվում է Մոսխորհրդի պատգամավոր։

1990-ական թվականներին աշխատում է կանադական խոշոր «Bombardier» ընկերությունում։ 1998 թվականին հիմնադրում է ոչ-առևտրային մարզական կազմակերպություն՝ «Վլադիսլավ Տրետյակի միջազգային մարզական ակադեմիա» ֆոնդը։

1990-ական թվականների սկզբին ընդունում է Հոկեյի Ազգային Լիգայի «Չիկագո Բուլս» թիմի դարպասապահների մարզիչ դառնալու առաջարկը։ Աշխատելով Էդ Բալֆորի հետ, նա օգնում է վերջինիս բարձրացնելու խաղային մակարդակը։ 1990-1991 թվականների մրցաշրջանի ավարտին Բելֆորը ստանում է «Վեզինա Տրոֆի» մրցանակը։ 1992-1993 մրցաշրջանում Բելֆորը ստանում է իր երկրորդ մրցանակը։

2000 թվականին Ռուսաստանի Նախագահի հրավերով մտնում է Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հարցերով Նախագահական Խորհրդի կազմի մեջ։

1998 և 2002 թվականներին մտնում է Ռուսաստանի հավաքականի մարզչական խորհրդի մեջ, որը արծաթե (Նագանո) և բրոնզե (Սոլթ Լեյք Սիթի) մեդալներ է նվաճում ձմեռային Օլիմպիական խաղերում։ 2004 թվականի Աշխարհի Գավաթի խաղարկության ժամանակ մտնում էր հավաքականի մարզչական խորհրդի մեջ[16]։

Քաղաքական և հասարակական գործունեություն խմբագրել

 
Վլադիսլավ Տրետյակը և Իրինա Ռոդնինան վառում են օլիմպիական կրակը

2003 թվականի դեկտեմբերին[17] ընտրվում է Պետական Դումայի IV գումարման պատգամավոր՝ № 158 ընտրական տեղամասից (Սարատովի շրջան, Սարատովի տեղամաս), գլխավորում է Պետդումայի ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերով հանձնաժողովը[18]։ «Միասնական Ռուսաստան» կուսակցության կողմից պատգամավոր է վերընտրվում V գումարման Պետական Դումայում։ Հանդիսանում էր Պետդումայի ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ։ 2011 թվականի դեկտեմբերին, «Միասնական Ռուսաստան» կուսակցության կողմից, ընտրվել է Պետական Դումայի VI գումարման պատգամավոր։ Մտնում է այդ կուսակցության դումայական ֆրակցիայի մեջ։

1999 թվականին պարգևատրվում է «Հասարակական ճանաչում» պատվավոր կոչումով, որը հանձնվում է քաղաքացիներին բարձր հասարակական օգտակար գործունեության համար։

2005 թվականին ստորագրում է «Ի պաշտպանություն ՅուԿՈՍի նախկին ղեկավարների դատավճռի» նամակը[19]։ 2011 թվականին ստորագրում է «Հասարակության ներկայացուցիչներն ընդդեմ Ռուսաստանի Դաշնության դատական համակարգի նկատմամբ լրատվական վստահության խախտման» դիմումը։

2006 թվականի ապրիլին ընտրվում է Ռուսաստանի Տափօղակով հոկեյի ֆեդերացիայի հինգերորդ նախագահ[20]։

2010 թվականի հուլիսի 26-ից հանդիսանում է Ռուսաստանի Ուղղափառ Եկեղեցու մշակույթի հարցերով Պատրիարքական Խորհրդի անդամ[21]։

2011 թվականից, Բորիս Միխայլովի, Վլադիմիր Պետրովի, Գեորգի Պոլտավչենկոյի, Սերգեյ Եգորովի և Արթուր Չիլինգարովի հետ մտնում է տափօղակով հոկեյի «Arctic Cup» միջազգային մրցաշարի հոգաբարձուական խորհրդի կազմի մեջ։

2014 թվականի փետրվարի 7-ին, Իրինա Ռոդնինայի հետ միասին, վառել է Սոչիի Օլիմպիական խաղերի բացման արարողության Օլիմպիական կրակը։

Մոսկվայի Անգլիական Ակումբի հոգաբարձուների խորհրդի անդամ է։

Ընտանիք խմբագրել

  • Մայրը - Վերա Պետրովնա, ֆիզկուլտուրայի ուսուցչուհի, մականախաղի կանանց թիմում խաղացել է Մոսվայի առաջնությունում։
  • Հայրը - Ալեքսանդր Դմիտրիևիչ, ռազմական օդաչու, հատուկ նշանակության Չկալովյան դիվիզիայի գնդի հրամանատար (Մերձմոսկովյե), պաշտոնաթող մայոր։ Երկու ծնողներն էլ մահացել են 2004 թվականին։
  • Կինը - Տատյանա, ամուսնացել է 1972 թվականի օգոստոսի 23-ին։
  • Տղան - Դմիտրի, ծնվել է 1973 թվականին, աշխատում է ատամնաբույժ։
  • Աղջիկը - Իրինա, ծնվել է 1976 թվականին, աշխատում է իրավաբան[22]։
  • Թոռը - Մաքսիմ, ծնվել է 1996 թվականին, հոկեյ խաղալ սկսել է «Արծաթյա շնաձկներ»-ում («Серебряных акулах»), 2011 թվականին դառնում է ԲԿՄԱ ակումբի հիմնական դարպասապահ (1996 թվականների ծնվածների թիմ)[23]։

Մշտական բնակություն է հաստատել մերձմոսկովյան Զագորյանսկի ավանում։

Վիճակագրություն խմբագրել

Մրցաշրջան Ակումբ Առաջնություն Խաղ Ժամանակ (րոպե) Բաց թողնված տափօղակ Միջինը խաղում
1968-1969 ԲԿՄԱ Մոսկվա ԽՍՀՄ 3 180 2 0,67
1969-1970 ԲԿՄԱ Մոսկվա ԽՍՀՄ 34 2040 76 2,24
1970-1971 ԲԿՄԱ Մոսկվա ԽՍՀՄ 40 2400 81 2,03
1971-1972 ԲԿՄԱ Մոսկվա ԽՍՀՄ 30 1800 78 2,60
1972-1973 ԲԿՄԱ Մոսկվա ԽՍՀՄ 30 1800 80 2,67
1973-1974 ԲԿՄԱ Մոսկվա ԽՍՀՄ 27 1620 94 3,48
1974-1975 ԲԿՄԱ Մոսկվա ԽՍՀՄ 35 2100 104 2,97
1975-1976 ԲԿՄԱ Մոսկվա ԽՍՀՄ 33 1980 100 3,03
1976-1977 ԲԿՄԱ Մոսկվա ԽՍՀՄ 35 2100 98 2,80
1977-1978 ԲԿՄԱ Մոսկվա ԽՍՀՄ 29 1740 72 2,48
1978-1979 ԲԿՄԱ Մոսկվա ԽՍՀՄ 40 2400 111 2,78
1979-1980 ԲԿՄԱ Մոսկվա ԽՍՀՄ 36 2160 85 2,36
1980-1981 ԲԿՄԱ Մոսկվա ԽՍՀՄ 18 1080 32 1,78
1981-1982 ԲԿՄԱ Մոսկվա ԽՍՀՄ 41 2460 65 1,59
1982-1983 ԲԿՄԱ Մոսկվա ԽՍՀՄ 29 1740 40 1,38
1983-1984 ԲԿՄԱ Մոսկվա ԽՍՀՄ 22 1320 40 1,82

Նվաճումներ խմբագրել

Պետական պարգևներ խմբագրել

  • «Հայրենիքի հանդեպ ծառայության» IV աստիճանի շքանշան (2002 թվական ապրիլի 8) - ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման, ազգերի միջև բարեկամության ամրապնդման մեծ ավանդի համար[24]։
  • «Հայրենիքի հանդեպ ծառայության» III աստիճանի շքանշան (2012 թվական ապրիլի 25) - օրենսդրական գործունեության մեծ ավանդի և երկարատև բարեխիղճ աշխատանքի համար[25]։
  • Պատվո Շքանշան (2010 թվական օգոստոսի 4) - ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման ավանդի և երկարատև բարեխիղճ աշխատանքի համար[26]։
  • Լենինի շքանշան (1978 թվական)[27][28]։
  • Աշխատանքային Կարմիր Դրոշի շքանշան (1984 թվական)[27][28]։
  • Ժողովուրդների Բարեկամության շքանշան (1981 թվական)[27][28]։
  • «Պատվո Նշանի» շքանշան (1975 թվական)[27][28]։
  • «Աշխատանքային բարեխղճության» շքանշան (1972 թվական)[27][28]։
  • «Բարեխիղճ աշխատանքի։ Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի նշանավորման համար» (1970 թվական)։
  • «ԽՍՀՄ Զինված Ուժերի 60-ամյակ» շքանշան (1978 թվական)։
  • «ԽՍՀՄ Զինված Ուժերի 70-ամյակ» շքանշան (1988 թվական)։
  • «Մոսկվայի 850-ամյակի հիշատակման» շքանշան (1997 թվական)։
  • «ԽՍՀՄ Զինված Ուժերում բարեխիղճ ծառայության» I, II և III աստիճանի շքանշաններ։
  • ԽՍՀՄ Սպորտի Վաստակավոր Վարպետ (1970 թվական)։
  • «Ռուսաստանի Դաշնության ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր աշխատակից» (2006 թվական ապրիլի 20 ) - ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ավանդի համար[29]։

Ռուսաստանի Դաշնության Նախագահի և Կառավարության խրախուսանքներ խմբագրել

Ռուսաստանի Դաշնության Նախագահի շնորհակալագիր (2011 թվական նոյեմբերի 23) - ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման ավանդի և երկարատև բարեխիղճ աշխատանքի համար[30]։ Ռուսաստանի Դաշնության Նախագահի շնորհակալագիր (2007 թվական օգոստոսի 6) - 2014 թվականին Սոչիում XXII Ձմեռային Օլիմպիական և XI Պարաօլիմպիական խաղերի անցկացման իրավունքի հայտի հաղթանակի ապահովման աշխատանքներում ակտիվ մասնակցության համար[31]։

Կինոմարմնավորոմ խմբագրել

Ռուսական «Լեգենդ համար 17» («Легенда номер 17») ֆիլմում Վ. Տրետյակի դերը մարմնավորել է Ալեքսանդր Պախոմովը, իսկ «Հոկեյի խաղեր» («Хоккейные игры») ֆիլմում՝ Անդրեյ Վորոշիլովը։

Գրականություն խմբագրել

  • «Վլադիսլավ Տրետյակ»։ Կազմող՝ Սնեգիրյով Վ. Ն. - Մոսկվա, «Ֆիզկուլտուրա և սպորտ» հրատարակչություն, 1978 թվական։
  • Տրետյակ Վ. Ա., «Հավատարմություն» - Մոսկվա, «Ֆիզկուլտուրա և սպորտ» հրատարակչություն, 1986 թվական։
  • Տրետյակ Վ. Ա., «Եվ սառույց, և կրակ» - Մոսկվա, «Խորհրդային մարտիկ» հրատարակչություն, 1985 թվական։
  • Տրետյակ Վ. Ա., «Երբ սառցին շոգ է...» - Մոսկվա, «Խորհրդային Ռուսաստան» հրատարակչություն, 1979 թվական։
  • Տրետյակ Վ. Ա., «Դարպասապահի վարպետությունը» - Մոսկվա, «Միր» հրատարակչություն, 2003 թվական։
  • Տրետյակ Վ. Ա., «Խորհուրդներ երիտասարդ դարպասապահին։ Գիրք սովորողների համար։» - Մոսկվա, «Պրոսվեշենիե» հրատարակչություն, 1987 թվական։
  • Տրետյակ Վ. Ա., «Հոկեյի դարաշրջան» - Մոսկվա, «Լեոնարդոյի ինստիտուտ» հրատարակչություն, 1993 թվական։
  • «Հոկեյ։ Սպորտի փոքր հանրագիտարան»։ Կազմող՝ Բրուսովսկի Ա. Մ., Լուկաշին Յու. Ս., Ռիժկով Դ. Լ. - Մոսկվա, «Ֆիզկուլտուրա և սպորտ» հրատարակչություն, 1990 թվական։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Чемпионаты проводились в рамках чемпионатов мира.
  2. Третьяк Владислав Александрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. Encyclopædia Britannica
  4. «Биография на сайте Вести.Ru». 2010 թ․ հունվարի 11. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 16-ին.
  5. Григорий Саркисов, Дмитрий Ерисов. (2006 թ․ դեկտեմբերի 12). «Ледовый дворец - грядущих побед творец». Վերցված է 2010 թ․ փետրվարի 16-ին. {{cite web}}: Invalid |url-status=400 (օգնություն)(չաշխատող հղում)
  6. «Великий и простой Владислав Третьяк». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 16-ին.
  7. «Владислав Третьяк, Верность» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 16-ին.
  8. «Владислав Третьяк». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 16-ին.
  9. 9,0 9,1 Мы ловили шайбу зубами
  10. Самые молодые наши игроки на Олимпиадах
  11. Владислав ТРЕТЬЯК: «В ТОТ ВЕЧЕР Я ВЫПИЛ СТАКАН ВОДКИ. В ПЕРВЫЙ И ПОСЛЕДНИЙ РАЗ В ЖИЗНИ»
  12. Ги Лефлер: Жаль, что Третьяк не перешел в «Монреаль»
  13. «Копия «Официальных результатов XIII олимпийских игр по зимним видам спорта - Лейк-Плэсид 1980»» (PDF) (անգլերեն). Amateur Athletic Foundation of Los Angeles. 2005. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 6-ին.
  14. Дэйв Кинг: У России отличная лига!
  15. Владислав Третьяк: «Меня удержали в СССР обманом»
  16. Третьяк в штабе сборной
  17. Владислав Третьяк в Лентапедии
  18. Третьяк избран председателем комитета Госдумы
  19. Обращение деятелей культуры, науки, представителей общественности в связи с приговором, вынесенным бывшим руководителям НК ЮКОС
  20. День рождения Президента
  21. Состав Патриаршего совета по культуре
  22. «Семья». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 16-ին.
  23. Владислав Третьяк: «Внука взяли в сборную Москвы, но я ему помогать не буду!»
  24. «Указ Президента Российской Федерации от 8 апреля 2002 г. № 364». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 16-ին.
  25. «Указ Президента Российской Федерации от 25 апреля 2012 года № 506». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 16-ին.
  26. «Указ Президента Российской Федерации от 4 августа 2010 года № 976». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 16-ին.
  27. 27,0 27,1 27,2 27,3 27,4 Биография на сайте lenta.ru
  28. 28,0 28,1 28,2 28,3 28,4 биография на сайте best-hockey.ru
  29. «Указ Президента РФ от 20 апреля 2006 г. N 403 «О присвоении почетного звания „Заслуженный работник физической культуры Российской Федерации" Третьяку В. А.»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 16-ին.
  30. «Распоряжение Президента РФ от 23 декабря 2011 г. N 815-рп». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 16-ին.
  31. Распоряжение Президента РФ от 6 августа 2007 г. N 436-рп «О поощрении»

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիսլավ Տրետյակ» հոդվածին։