Վլադիմիր Ֆրոլով

խորհրդային բանաստեղծ

Վլադիմիր Իոսիֆովիչ Ֆրոլով (ռուս.՝ Владимир Иосифович Фролов, փետրվարի 15, 1939(1939-02-15) - 2007, Դոնի Ռոստով, Ռուսաստան), խորհրդային բանաստեղծ, ԽՍՀՄ և Ռուսաստանի գրողների միության անդամ (1982)։

Վլադիմիր Ֆրոլով
Ծնվել էփետրվարի 15, 1939(1939-02-15)
Վախճանվել է2007
Վախճանի վայրԴոնի Ռոստով, Ռուսաստան
Մասնագիտությունբանաստեղծ
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ժանրերպոեզիա
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն և Ռուսաստանի գրողների միություն

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1939 թվականի փետրվարի 15-ին Ռոստովի մարզի Ցիմլյանսկի շրջանի Նիժնե-Կումոյարսկի կայանում։ Նիժնե-Կումոյարսկի հայրենի կայանում Վլադիմիր Ֆրոլովն ապրել և սովորել է մինչև միջնակարգ դպրոցի հինգերորդ դասարանը։ 1951 թվականին Ցիմլյանսկի ջրամբարի պատվարի կառուցումից հետո Նիժնե-Կումոյարսկի կայանը մնաց ջրի տակ։ Ֆրոլովների ընտանիքը վերաբնակեցվեց Լոզնովսկի կայանում, որտեղ 1957 թվականին Ֆրոլովն ավարտեց միջնակարգ դպրոցն ու ընդունվեց տեխնիկական ուսումնարան։ 1958 թվականից մինչև բանակ զորակոչվելը Ռոստսելմաշ գործարանի մեխանիզացիայի և հաստոցաշինության արտադրամասում աշխատել է որպես էլեկտրիկ։ Բանակից հետո երկար ժամանակ աշխատել է գործարանի էլեկտրոլաբորատորիայում, 1971 թվականից, Ռոստսելմաշի վերակառուցման ընթացքում, եղել է «Երեկոյան Ռոստով» թերթի արտագնա խմբագրության աշխատակից։ 1990 թվականից մինչև 1991 թվականը եղել է ԽՍՀՄ Գրողների միության Ռոստովի գրողների կազմակերպության վարչության նախագահը։ 1991-2006 թվականները եղել է Ռուսաստանի գրողների միության Ռոստովի տարածքային կազմակերպության նախագահը։ Մահացել է Դոնի Ռոստովում 2007 թվականին։

Ստեղծագործական ուղի խմբագրել

1962 թվականից Վլադիմիր Իոսիֆովիչ Ֆրոլովը սկսել է հաճախել գործարանի մշակույթի տան գրական խմբակ։ Նրա բանաստեղծություններն առաջին անգամ հրապարակվել են դեռևս 1961 թվականին Կիևյան ռազմական օկրուգի «Լենինյան դրոշ» թերթում։ Հետագայում երիտասարդ գրողի բանաստեղծությունները տպագրվել են «Դոնի պոեզիայի օրեր», «Սրտեր և աստղեր», «Կրակից կարված շինելում», «Դոնի ուղղությամբ», «Գարնան կանչը», «Դոնը գեղեցիկ է գիշերով», «Չորրորդ հերթափոխ» կոլեկտիվ ժողովածուում, «Դոն», «Օգոնյոկ», «Մոսկվա», «Հերթափոխ», «Երիտասարդ գվարդիա», «Բարեկամություն» ամսագրերում, կենտրոնական և մարզային թերթերում, հաղորդվել են ռադիոյով և հեռուստատեսությամբ։ Վլադիմիր Ֆրոլովի առաջին գիրքը «Խոտի կտրելը» լույս է տեսել Ռոստովյան գրահրատարակչությունում 1979 թվականին, 1981 թվականին Մոսկվայի «Սովրեմեննիկ» հրատարակչությունում լույս է տեսնում նրա երկրորդ գիրքը` «Բարձր զանգեր», 1985 թվականին նույն հրատարակչությունում լույս է տեսնում «Երկրային խոնարհում» բանաստեղծությունների գիրքը։

Վլադիմիր Իոսիֆովիչ Ֆրոլովի բանաստեղծությունները նվիրված են Հայրենիքին, նրա անցյալին և ներկային։ Զանգերի պարզ ղողանջները, Հայրենիքի ձայնը բացահայտում են գրողի երկրորդ ժողովածուի անվանումը և քնարական մտահղացումը։

Պարգևներ խմբագրել

  • Վ. Ի. Լենինի ծննդյան 100- ամյակի կապակցությամբ «Անձնվեր աշխատանքի համար» մեդալ ;
  • Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի պատվոգիր (1999 թվականի փետրվարի 11)։
  • ՌՍՖՍՀ Գրողների միության պատվոգիր №766, 1989 թվականի փետրվարի 6։
  • Ռուսաստանի Դաշնության նախագահի լիազոր ներկայացուցիչ Վ. Գ. Կազանցևի կողմից շնորհակալագիր
  • Ստեղծագործող երիտասարդության մարզային մրցույթների դափնեկիր։

Ստեղծագործություններ խմբագրել

  • Разрыв-трава. Стихи. – Ростов н/Д: Кн. изд-во, 1979.
  • Высокие колокола. Стихи. – М: Современник, 1981.
  • Земной поклон. Стихи. – М.: Современник, 1985.
  • Постижение тревог. Стихи. – Ростов н/Д: Ростиздат, 1988.
  • Земля отцов. Стихи. – Ростов н/Д: Ростиздат, 1998.
  • Утоли мои печали. Стихи. – Ростов.: МП «Книга».
  • Врата Надежды. Стихи. – Ростов н/Д: Новая книга, 2004.

Գրականություն խմբագրել

  • Писатели Дона: Библиографический указатель. — Изд. 2-е, испр. и доп. — Ростов н/Д: Кн. изд-во, 1986. — 416 с.
  • Дон литературный. Писатели России. Шолоховский край. XIX—XXI вв.:справ. изд., Сост. Губанов Г. — Ростов н/Д, 2006. — 512 с. ISBN 5-481-00623-5.

Արտաքին հղումներ խմբագրել