Վլադիմիր Պետրովիչ Ֆիլատով (ռուս.՝ Владимир Петрович Филатов, փետրվարի 15 (27), 1875, Միխայլովկա, Սարանսկի վարչական շրջան, Պենզայի գուբերնիա, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 30, 1956(1956-10-30)[1][2][3], Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), ռուս-ուկրաինացի խորհրդային ակնաբան, վիրաբույժ, ԽՍՀՄ ԲԳԱ (1944) և Ուկրաինական ԽՍՀ ԳԱ (1939) ակադեմիկոս, սոցիալիստական աշխատանքի հերոս (1950)։

Վլադիմիր Ֆիլատով
Владимир Филатов
Ծնվել էփետրվարի 15 (27), 1875
Միխայլովկա, Սարանսկի վարչական շրջան, Պենզայի գուբերնիա, Ռուսական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 30, 1956(1956-10-30)[1][2][3] (81 տարեկան)
Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանՕդեսայի Երկրորդ քրիստոնեական գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Ուկրաինական ԽՍՀ
Մասնագիտությունբժիշկ, ակնաբույժ, քաղաքական գործիչ և վիրաբույժ
Հաստատություն(ներ)Օդեսայի ազգային շժշկական համալսարան, Filatov Institute of Eye Diseases and Tissue Therapy?, Օդեսայի ազգային համալսարան և Նովոռոսիյսկի կայսերական համալսարան
Գործունեության ոլորտՎիրաբուժություն և ակնաբանություն
ԱնդամակցությունՈւկրաինայի գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերՄոսկվայի պետական համալսարան և Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետ
Եղել է գիտական ղեկավարQ4262287? և Nadezhda Puchkovskaya?
Հայտնի աշակերտներNadezhda Puchkovskaya?, Q4262287? և Ivan Kobozev?
Պարգևներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
և Ստալինյան մրցանակ
Ամուսին(ներ)Q97279259?
Ստորագրություն
 Vladimir Filatov Վիքիպահեստում

Նիլ Ֆիլատովի եղբոր որդին։

Կենսագրություն խմբագրել

1897 թ. ավարտել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1911 թվականից՝ Նովոռոսիյսկյան (Օդեսա) համալսարանի բժշկական ֆակուլտետի աչքի հիվանդությունների ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, միաժամանակ (1936-56 թթ.) փորձառական ակնաբուժության (1965 թ.-ից՝ Օդեսայի աչքի հիվանդությունների և հյուսվածքաբուժության ինստիտուտի Վ․ Ֆիլատովի անվան) ինստիտուտի տնօրեն։

Պլաստիկ վիրաբուժությունը հարստացրել է այսպես կոչվող ֆիլատովյան ցողունի մեթոդով (1917)։ Ֆիլատովի աշխատանքներն աչքի եղջերապատվաստման բնագավառում համաշխարհային ճանաչում ունեն։ Մշակել է աչքի լրիվ (1924) և մասնակի (1927-1938) թափանցող եղջերապատվաստման նոր մեթոդներ, ստեղծել նոր սարքեր։

Փոխպատվաստման համար օգտագործել է դիակի պահածոյացված հյուսվածքներ, եղջերաթաղանթ և այլն։ Մշակել է բուժման սկզբունքորեն նոր մեթոդ՝ հյուսվածքաբուժություն։

Վլադիմիր Ֆիլատովը «Օֆտալմոլոգիչեսկի ժուռնալ»-ի («Офтальмологический журнал») հիմնադիրն ու խմբագիրն էր (1946)։

Պարգևներ խմբագրել

Ստացել է ԽՍՀՄ պետական մրցանակ (1941), ԽՍՀՄ ԳԱ Ի․ Մեչնիկովի անվան ոսկե մեդալ (1951)։ Պարգևատրվել է Լենինի 4 շքանշանով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Филатов Владимир Петрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  3. 3,0 3,1 3,2 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Ֆիլատով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։