Վլադիմիր Պետրովիչ Տկաչենկո (ռուս.՝ Владимир Петрович Ткаченко, սեպտեմբերի 20, 1957(1957-09-20), Սոչի, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային բասկետբոլիստ։ Սպորտի ԽՍՀՄ վաստակավոր վարպետ (1979), Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր (1976, 1980), աշխարհի չեմպիոն (1982), Եվրոպայի եռակի չեմպիոն (1979,1981,1985), ԽՍՀՄ քառակի չեմպիոն (1983, 1984, 1988, 1990)։ Ավարտել է Կիևի ֆիզկուլտուրայի համալսարանը (1982)։ Պահեստի գնդապետ։ Եղել է Եվրոպայի լավագույն բասկետբոլիստ, Եվրոպայի տարվա բասկետբոլիստ և Միստեր Եվրոպա (1979 թվական)։

Վլադիմիր Տկաչենկո
ռուս.՝ Владимир Ткаченко
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 20, 1957(1957-09-20) (66 տարեկան)
ԾննդավայրՍոչի, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան
Մասնագիտությունբասկետբոլիստ
Պարգևներ և
մրցանակներ
«Պատվո նշան» շքանշան
և ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ
 Vladimir Tkachenko Վիքիպահեստում

Հանդես է եկել «Ստրոիտել» (Կիև), ՑՍԿԱ (Մոսկվա) ակումբներում և ԽՍՀՄ հավաքականում` դառնալով աշխարհի լավագույն բասկետբոլիստներից մեկը։ Եզակի ուժ ունի։ 220 սմ հասակի հետ ուներ լավ արագություն, լավ ցատկ, կայուն նետում միջին հեռավորությունից։

Սպորտային կենսագրություն խմբագրել

Երեխա հասակում ամենից շատ նախապատվությունը տալիս էր ֆուտբոլին, վատ դարպասապահ չէր։ Որոշ ժամանակ անց Տկաչենկոյին նկատեց բասկետբոլային մարզիչ Վլադիմիր Ելդինը և ընդունեց մարզադպրոց։

1972 թվականի ամռանը Կրասնոդարի շրջանի դպրոցականների առաջնությունում ճանաչվել է լավագույն կենտրոնական խաղացող և նկատվել է մարզիչների կողմից ու միանգամից առաջարկ է ստացել խաղալու ՑՍԿԱ-ում, լենինգրադյան «Սպարտակ»-ում և կիևյան «Ստրոիտել»-ում։ Ծնողների խորհրդով ընտրվել է «Ստրոիտել»-ը։

Որպես խաղացող ֆիզիկապես ուժեղ էր, լավ կոորդինացիայով։ Լավ արագություն ուներ, տիրապետում էր լավ ցատկի, կայուն նետման միջին հեռավորությունից։ Կենտրոնական Եվրոպայում 70-80-ականներին եղել է լավագույն բասկետբոլիստներից մեկը։ Դրա հետ միասին առանձնանում է չափազանց փափուկ խաղով, երբ խաղում է իր կիսադաշտում[1]։

2004 թվականից աշխատում է «Բարվիխա» քաղաքային կազմակերպությունում (Օդենցովի շրջան, Մոսկովյան շրջան), ղեկավարում է տրանսպորտային ծառայությունը[2]։

Կարիերա խմբագրել

Սկսել է մասնագիտական կարիերան 16 տարեկանում «Ստրոիտել»-ում (Կիև) (1974-1982), 1983-1989 խաղացել է ՑՍԿԱ ակումբում։ 1989-1990 թվականներին խաղացել է «Գվադալախար»-ի կազմում (Իսպանիա), առաջին լիգայի խմբում։ Գործունեությունը ավարտել է մեջքի և ծնկի հատվածներում սրված հին վնասվածքների պատճառով։

Ձեռքբերումներ խմբագրել

  • Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 1976, 1980 թթ.
  • Աշխարհի չեմպիոն, 1982 թ.
  • Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, 1977,1987 թթ.
  • ԽՍՀՄ չեմպիոն, 1983,1984,1988,1990 թթ.
  • ԽՍՀՄ առաջնության արծաթե մեդալակիր. 1977,1979,1980,1981,1982,1987 թթ.
  • ԽՍՀՄ առաջնության բրոնզե մեդալակիր. 1974 թ.
  • Ուկրաինայի հավաքականի կազմում ԽՍՀՄ ազգերի Սպարտակիադայի չեմպիոն, 1983 թ.
  • 1979 տարվա Եվրոպայի ամենալավ բասկետբոլիստ

Պարգևներ խմբագրել

  • «Պատվո շքանշան» (1985)
  • 2015 թվականի սեպտեմբերի 19-ին Տկաչենկոն ներառվել է ՖԻԲԱ-յի Փառքի սրահում[3]

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Կինը Նելյա Տկաչենկոն է։ Ծանոթացել են, երբ նա աշխատել է ՑՍԿԱ-յի բուժա-մարզական դիսպանսերում (սա Վլադիմիր Տկաչենկոյի երկրորդ ամուսնությունն է)։ Մեծ տղան Օլեգն է։ Փոքր տղան` Իգորը, բասկետբոլիստ է, խաղացել է ԲԿ «Դինամո» բասկետբոլային թիմում (Մոսկվա)[4]։
  • Ոտքի համարը 54-ն է։
  • Տկաչենկոյի և Սբոնիսի ընկերության մասին մի անեկդոտ կա. Տկաչենկոն ու Սաբոնիսը մի անգամ վերադառնում են երեկույթից և ճանապարհին երկու մետաղադրամ են գտնում։ Առավոտյան պարզվում է, որ դրանք կոյուղու կափարիչներ են։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Куда уходят чемпионы?
  2. Владимир Ткаченко: «Когда в Киеве прятался от ЦСКА, два раза в одном месте не ночевал»
  3. «Чемпионат.ру // Статьи // «А что я скажу Джордану? Думаете, он знает, кто такой Ткаченко?»». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
  4. «Баскетбол.ру // Публикации // Статьи // Будущее баскетбольной России». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Տկաչենկո» հոդվածին։