Վլադիմիր Յակովլևիչ Վենգերով (ռուս.՝ Владимир Яковлевич Венгеров, հունվարի 11, 1920(1920-01-11)[1], Սարատով, Խորհրդային Ռուսաստան - նոյեմբերի 15, 1997(1997-11-15)[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), խորհրդային ռեժիսոր և խաղարկային ֆիլմերի սցենարիստ։ ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ (1978

Վլադիմիր Վենգերով
Владимир Яковлевич Венгеров
Ծնվել էհունվարի 11, 1920(1920-01-11)[1]
ԾննդավայրՍարատով, Խորհրդային Ռուսաստան
Մահացել էնոյեմբերի 15, 1997(1997-11-15)[1] (77 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտացումկինոռեժիսոր և սցենարիստ
Պարգևներ
ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ
IMDbID ID 0893093

Կենսագրություն խմբագրել

Վլադիմիր Վենգերովը ծնվել է Սարատովում։ 1943 թվականին ավարտել է Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը։ 1944 թվականից աշխատել է «Լենֆիլ» կինոստուդիայում ռեժիսորներ Ռայզմանի ու Էրմլերի հետ։

1954 թվականին նկարահանել է «Կորտիկ» արկածային ֆիլմը (ըստ Ա․ Ռիբակովի վիպակի), որը մինչ օրս ունի իր հանդիսատեսը շնորհիվ իր սուր սյուժեյի և պատանի դերասանների խաղի։ Ավելի մեծ հաջողություն է ունեցել նրա հաջորդ ֆիլմը՝ «Երկու կապիտան» (ըստ Վ․ Կավերինի վեպի)։ Վենգերովի նշանակալի աշխատանքներից է նաև «Դատարկ երթ» ֆիլմը, որ նկարահանվել է Ս. Անտոնովի գրքի հիման վրա։ Այս ֆիլմում, ի տարբերություն նախորդների, Վենգերովն առաջին պլանում ներկայացրել է բարոյական կոնֆլիկտը։

Ունեցել է Դե Կակա մականունը. այդպես նրան կոչել են ռեժիսոր Դե Սիկայի անվան համաբանությամբ[2]։

Վլադիմիր Վենգերովը մահացել է 1997 թվականի նոյեմբերի 15-ին։ Թաղված է Սանկտ Պետերբուրգի մոտ գտնվող Կոմարովոյի գերեզմանատանը

Ֆիլմագրություն խմբագրել

  • 1951 — Ադիգեական ինքնավար մարզ — վավերագրական ֆիլմ Ի. Գինդինի հետ համատեղ
  • 1952 — Կենդանի դիակ
  • 1953 — Անտառ
  • 1954 — Կորտիկ, ռեժիսոր
  • 1955 — Երկու կապիտան, ռեժիսոր
  • 1958Քաղաքը վառում է կրակները, ռեժիսոր, սցենարիստ
  • 1960 — Բալթիական երկինք, ռեժիսոր
  • 1962 — Դատարկ երթ, ռեժիսոր, Մոսկվայի կինոթառատոնի արծաթե մեդալ
  • 1965 — Աշխատանքային գյուղ
  • 1968 — Կենդանի դիակ, ռեժիսոր, սցենարիստ
  • 1972 — Կարպուխին
  • 1976 — Ստրոգովներ, ռեժիսոր
  • 1979 — Երկրորդ գարուն
  • 1983 — Զառիթափ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. А. Нилин Станция Переделкино: поверх заборов : роман частной жизни. Москва: АСТ : Редакция Елены Шубиной, 2015 ISBN 978-5-17-087072-1

Արտաքին հղումներ խմբագրել