Սնեգիրյով Վլադիմիր Ֆեռդորռվիչ (ռուս.՝ Владимир Фёдорович Снегирёв, հունիսի 27 (հուլիսի 9), 1847, Մոսկվա, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 19 1916 (հունվարի 1 1917), Մոսկվա, Ռուսական կայսրություն), ռուս բժիշկ, Ռուսաստանում գինեկոլոգիայի հիմնադիրներից։

Վլադիմիր Սնեգիրյով
Դիմանկար
Ծնվել էհունիսի 27 (հուլիսի 9), 1847
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 19 1916 (հունվարի 1 1917) (69 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսական կայսրություն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՄոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետ և Մոսկվայի կայսերական համալսարան
Գիտական աստիճանբժշկության դոկտոր և գիտությունների դոկտոր
Մասնագիտությունգինեկոլոգ և մանկաբարձ
ԱշխատավայրՄոսկվայի կայսերական համալսարան
 Vladimir Snegiryov Վիքիպահեստում

1870 թվականին ավարտել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը, 1884 թվականից՝ նույն համալսարանի պրոֆեսոր։ Աշխատանքները հիմնականում վերաբերում են վիրահատական գինեկոլոգիայի հարցերին, մշակել է արգանդի, ձվարանների հեռացման, կանանց սեռական օրգանների արատների բուժման, հեշտոցի իջվածքի և արտանկման դեպքում սևեռման (ամրացման) մի շարք նոր մեթոդներ։ Ռուսաստանում առաջինն է գրել գինեկոլոգիայի հիմնարար ձեռնարկ («Արգանդային արյունահոսություններ», 1884 թվական), որին բժիշկներն անվանել են «գինեկոլոգիայի հանրագիտարան»։ Եղել է գինեկոլոգների կատարելագործման առաջին ինստիտուտի կազմակերպիչը (1896 թվական) և տնօրենը։ Սնեգիրյովի նախաձեռնությամբ գինեկոլոգիան դասավանդվել է որպես բժշկության ինքնուրույն առարկա։ Ռուսաստանի և արտասահմանյան երկրների մի շարք գիտական ընկերությունների պատվավոր և իսկական անդամ էր։ Սնեգիրյովի անունով է կոչվում Մոսկվայի I բժշկական ինստիտուտի մանկաբարձության և գինեկոլոգիայի կլինիկան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 481