Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սարգսյան (այլ կիրառումներ)

Վլադիմիր Սարգսի Սարգսյան (հունիսի 25, 1935(1935-06-25), Ջուղա, Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 3, 2013(2013-01-03), Երևան, Հայաստան), խորհրդային հայ գիտնական մեխանիկայի բնագավառում։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1973), պրոֆեսոր (1974), Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս (1996)[1]։

Վլադիմիր Սարգսյան
Ծնվել էհունիսի 25, 1935(1935-06-25)
Ջուղա, Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 3, 2013(2013-01-03) (77 տարեկան)
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունֆիզիկոս
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան
Գործունեության ոլորտմեխանիկա
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1973), պրոֆեսոր (1974) և ակադեմիկոս (1996)
Գիտական ղեկավարՆագուշ Հարությունյան
Պարգևներ
Անանիա Շիրակացու մեդալ
Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ և Հայաստանի վարչապետի հուշամեդալ
Երեխա(ներ)Սամվել Սարգսյան
 Vladimir Sargsyan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Վլադիմիր Սարգսյանը ծնվել է 1935 թվականի հունիսի 25-ին Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ջուղա քաղաքում։ 1952 թվականին ավարտել է Երևանի թիվ 17 միջնակարգ դպրոցը։ 1952-1957 թթ. սովորել է ԵՊՀ ֆիզմաթ ֆակուլտետի մեխանիկայի բաժնում։ 1957-1959 թթ. եղել է ԵՊՀ մեխանիկայի ամբիոնի ասիստենտ, 1959-1962 թթ.՝ ԵՊՀ ասպիրանտ, 1961-1963 թթ.՝ ԵՊՀ մեխմաթ ֆակուլտետի բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի ավագ դասախոս, 1961-1966 թթ.՝ ՀԽՍՀ ԳԱ մաթեմատիկայի և մեխանիկայի ինստիտուտի արտահաստիքային գիտաշխատող։ 1962 թվականին ստացել է Ֆիզմաթ գիտությունների թեկնածուի գիտական աստիճան 1963-1965, 1967-1973 թթ. եղել է Առաձգականության և պլաստիկության տեսության ամբիոնի դոցենտ, 1965-1967 թթ.՝ ԵՊՀ գիտահետազոտական բաժնի ավագ գիտաշխատող, 1968-1970 թթ.՝ Կենտրոնական գիտահետազոտական համակարգերի լաբորատորիայի հաշվողական մեթոդների լաբորատորիաների վարիչ, 1969-1978 թթ.՝ ԵՊՀ նախապատրաստական բաժանմունքի վարիչ։ 1972 թվականին ստացել է Ֆիզմաթ գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ 1973 թվականից Առաձգականության և պլաստիկության տեսության ամբիոնի պրոֆեսոր, 1976-1980 թթ.՝ ֆիզմաթ գիտությունների թեկնածուական աստիճան շնորհող «Դեֆորմացվող պինդ մարմնի մեխանիկա» մասնագիտության խորհրդի փոխնախագահ, 1978-2003 թթ.՝ ԵՊՀ հոծ միջավայրի մեխանիկայի ամբիոնի վարիչ, 1980-2007 թթ.՝ ֆիզմաթեմատիկական գիտությունների թեկնածուի աստիճան շնորհող «Դեֆորմացվող պինդ մարմնի մեխանիկա» մասնագիտության խորհրդի նախագահ, 1986 թվականից՝ ՀԽՍՀ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, 1988-1990 թթ.՝ ԵՊՀ մեխանիկայի ֆակուլտետի դեկան, 1990-1992 թթ.՝ ԵՊՀ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, 1993-1994 թթ.՝ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության անդամ, ՄԻՏԳ բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղարի պաշտոնակատար, 1994 թվականից՝ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի մաթեմատիկայի և մեխանիկայի պրոբլեմային խորհրդի նախագահի տեղակալ, 1996 թվականից՝ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, 1996-2007 թթ.՝ ԵՊՀ մեխանիկայի ֆակուլտետի դեկան, 2007 թվականից՝ ԵՊՀ Մեխանիկայի ամբիոնի պատվավոր վարիչ։

Պրոֆեսոր Սարգսյանի գիտական ձեռքբերումներն ու ստացած հիմնարար արդյունքներն ամփոփված են գիտական հասարակայնության բարձր գնահատականին արժանացած նրա 7 մենագրություններում («Անիզոտրոպ մարմնի առաձգականության մաթեմատիկական տեսության մի քանի խնդիրներ», «Կոնտակտային խնդիրներ առաձգական վերադիրներով կիսահարթությունների և շերտերի համար», «Հոծ միջավայրի մեխանիկայի խնդիրների լուծման մոտավոր մեթոդներ» և այլն), 12 ուսումնական, մեթոդական ձեռնարկներում ու դասագրքերում («Հոծ միջավայրի մեխանիկա», «Հոծ միջավայրի մեխանիկայի խնդիրների լուծման մոտավոր մեթոդներ», «Ասիմպտոտիկ մեթոդները պինդ մարմնի մեխանիկայում», «Կառուցվաքների օպտիմալ նախագծում», «Տեսական մեխանիկայի խնդիրների լուծման ուղեցույց» և այլն), ինչպես նաև շուրջ 320 գիտական հոդվածներում։

Վախճանվել է 2013 թվականի հունվարի 3-ին Երևանում։

Անդամակցությունը գիտ. կազմակերպություններին խմբագրել

  • 1980 – Սլովակիայի ԳԱ մեխանիկոսների ընկերության պատվավոր անդամ
  • 1982-1991 – ԵՊՀ «Մեխանիկա» միջբուհական հանդեսի գլխ. խմբագիր, ԵՊՀ «Գիտական տեղեկագիր» և ՀՀ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի «Մեխանիկա» հանդեսների խմբագրակազմի անդամ
  • 1985 – ԽՍՀՄ տեսական և կիրառական մեխանիկայի ազգային կոմիտեի անդամ
  • 1985 – Մեխանիկայի և մաթեմատիկայի համագործակցության միջազգային ընկերության անդամ
  • 1986 – ԽՍՀՄ գիտության ու տեխնիկայի կոմիտեի «Կոնստրուկտիվ ամրություն և քայքայում» գիտական խորհրդի անդամ
  • 1986 – Մեխանիկայի գիտամեթոդական հանձնաժողովի Անդրկովկասյան տարածաշրջանի նախագահ
  • 1989 – ԽՍՀՄ ԲԿՆ տեսական մեխանիկայի մեթոդական խորհրդի նախագահության անդամ, Անդրկովկասյան տարածաշրջանի նախագահ
  • 1993 – Ռուսաստանի ԳԱ տեսական և կիրառական մեխանիկայի ազգային կոմիտեի անդամ
  • 1993 – Գիտությունների «Արարատ» միջազգային ակադեմիայի թղթակից անդամ (Փարիզ)
  • 1994 – ՀՀ Ճարտարագիտության ակադեմիայի անդամ
  • 1994 – Հայաստանի տեսական և կիրառական մեխանիկայի ազգային կոմիտեի նախագահ
  • 1994 – ԱՊՀ գիտնականների հետ համագործակցության միջազգային ասոցիացիայի (INTAS) փորձագետ (Բելգիա)
  • 1995 – Կառուցվածքային և բազմաճյուղ օպտիմիզացիայի միջազգային ընկերության անդամ
  • 1998 – Մեխանիկոսների եվրոպական ընկերության անդամ
  • 1998 – Սլովակիայի տեխնիկական գիտությունների ակադեմիայի հիմնադիր անդամ
  • 1998 – Մեխանիկայի և մաթեմատիկայի ամսագրերի խմբագրական խորհուրդների արտասահմանյան անդամ (Ուկրաինա, Եգիպտոս)

Պարգևներ խմբագրել

  • 1981 – ՀԽՍՀ Գիտության վաստակավոր գործիչ
  • 1985 – Բրատիսլավայի համալսարանի «Յան Կոմենսկի» ոսկե մեդալ
  • 1988 – Բրատիսլավայի համալսարանի մեդալ
  • 1992 – Եգիպտոսի Մանսուրայի համալսարանի մեդալ
  • 1999 – «Անանիա Շիրակացի» պետական մեդալ
  • 2000 – «Մոսկվայի Պետական Համալսարան-250» հուշամեդալ
  • 2005 – ԵՊՀ ոսկե հուշամեդալ
  • 2005 – ՀՀ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Նախագահության «Վաստակագիր»
  • 2009 – ՀՀ վարչապետի հուշամեդալ

Աշխատություններ խմբագրել

  • Контактные задачи для полуплоскостей и полос с упругими накладками.- Ереван, Изд-во Ерев. ун-та, 1983, 260 с.
  • Новые классы задач теории упругости анизотропного тела.- Ереван, Изд-во Ерев. ун-та, 1997, 241 с.
  • Ասիմպտոտիկ մեթոդները պինդ մարմնի մեխանիկայում.- Երևան, ԵՊՀ հրատ., 1989, 155 էջ[2]։

Մամուլ խմբագրել

  • Հոդվածների մատենագիտություն[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 23-ին.
  2. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Վլադիմիր Սարգսյան». Վերցված է 2023 թ․ հունիսի 23-ին.
  3. «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Սարգսյան» հոդվածին։