Վլադիմիր Շահիջանյան

հայազգի խորհրդային և ռուսակաան հոգեբույժ, հեգեբան, ժուռնալիստ

Վլադիմիր Վլադիմիրի Շահիջանյան (ռուս.՝ Влади́мир Влади́мирович Шахиджаня́н, ապրիլի 3, 1940(1940-04-03), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայազգի խորհրդային և ռուսական հոգեբույժ, հեգեբան, ժուռնալիստ, Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսոր, Ռուսաստանի Հոգեվերլուծաբանների միության նախագահ, «Սովորում ենք խոսել հանրության առաջ» (ռուս.՝ «Учимся говорить публично») աշխատության հեղինակը[1]։

Վլադիմիր Շահիջանյան
Դիմանկար
Ծնվել էապրիլի 3, 1940(1940-04-03) (83 տարեկան)
ԾննդավայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՄՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ
Մասնագիտությունլրագրող, հոգեբան, գրող, ծրագրավորող, հաղորդավար, ռադիոհաղորդավար և հեռուստահաղորդավար
ԱշխատավայրՄՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ
Կայք1001.ru
 Vladimir Shahidzhanyan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Վլադիմիր Շահիջանյանը եղել է ՄՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի շրջանավարտ և դասախոս։ Երկար տարիներ որպես գիտաշխատող աշխատել է Արոն Բելկինի լաբորատորիայում։ Շահիջանյանը տրանսսեքսուալիզմի ուսումնասիրման մասնագետ է, զբաղվել է համասեռականություն և տրանսսեքսուալության հարցերով, որպես հոգեբան աշխատել է այն մարդկանց հետ, որոնք ցանկացել են փոխել իրենց կենսաբանական սեռը։

Օգնել է Յուրի Նիկուլինին, գրելու «Գրեթե լուրջ ...» (ռուս.՝ «Почти серьёзно…») գիրքը[2], անց է կացնում վարպետաց դասեր «Լրագրողական վարպետությունների հոգեբանություն» և «Լրագրողական վարպետությունների տեխնոլոգիա» թեմաներով։ Նրա աշխատությունները հաճախակի հրատարակվում են տարբեր պարբերականներում, ռուսական «Здоровое ТВ» հեռուստաալիքով վարել է «Հոգու մարմնամարզություն» ծրագիրը[3]։

Նա ստեղծել է «Սոլո ստեղնաշարի վրա» ուսուցողական ծրագիրը, որ հնարավորություն է տալիս կույրերին աշխատել համակարգչի ստեղնաշարի վրա[4][5]։ Շահիջանյանը ստեղծել է մի քանի վավերագրական ֆիլմեր և մեկ գեղարվեստական, «Ծաղրածու Մուսլյան» (ռուս.՝ «Клоун Мусля») ֆիլմը, որը նկարահանվել է 1980 թվականին[6][7]։

Ergosolo ֆիրմայի ղեկավարն է, մոտ 33 տարի դասախոսել է Մոսկվայի պետական համալսարանում։

Ունի երկու երեխա՝ Նատաշան և Սերգեյը[8]։

Աշխատություններ խմբագրել

  • Мне интересны все люди. Очерки и рассказы :: Москва, Правда, 1989, 48 с.
  • 1001 вопрос про ЭТО :: Москва, Вагриус, 1991
  • Мне интересны все люди :: Москва, Вагриус, 1998, 640 с.
  • СОЛО на пишущей машинке :: Москва, Книга, 1991, 144 с.
  • 1001 анекдот про ЭТО (выпуск 1) :: Москва, Пропаганда, 2004, 416 с., ISBN 5-94871-018-1
  • 1001 анекдот про ЭТО (выпуск 2) :: Москва, Пропаганда, 2004, 352 с.
  • КомпьютЕрики шутят, или 1001 возможность улыбнуться, посмеяться, удивиться :: Москва, Бином. Лаборатория знаний, 2005, 460 с., ISBN 5-94774-223-3
  • Учимся говорить публично :: Москва, Вагриус, 2006, 480 с., ISBN 5-9697-0264-1
  • Шахиджанян В. В. Учимся говорить публично. — 4-е изд., исправленное. — М.: Бином. Лаборатория знаний, 2012. — 477 с. — ISBN 978-5-9963-0855-2

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Тренинг для преподавателей "Учимся говорить публично"
  2. Юрий Никулин «Почти серьезно...»
  3. ШАХИДЖАНЯН ВЛАДИМИР ВЛАДИМИРОВИЧ
  4. Դավիթ Յանը՝ Վլադիմիր Շահիջանյանի հրաշք ծրագրի մասին
  5. «Печатаем десятью пальцами. Обзор программы Соло на клавиатуре». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 26-ին.
  6. Юлия Мешавкина Преимущества «Соло» // Машины и механизмы. — Апрель 2011. — № 4 (67). — С. 58—64. — ISSN 1999-2920.
  7. МУСЛЯ (1980)(չաշխատող հղում)
  8. Владимир Шахиджанян: «Если еще можешь и очень хочешь, то можно…»