Վլադիմիր Յանոչկո (դեկտեմբերի 2, 1976(1976-12-02)[1][2][3], Կոշիցե, Չեխոսլովակիա), սլովակ ֆուտբոլիստ, «Զեմպլին» ակումբի խաղացող։

Վլադիմիր Յանոչկո
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Վլադիմիր Յանոչկո
Քաղաքացիությունը Սլովակիա Սլովակիա
Ծննդյան ամսաթիվ 1976, դեկտեմբերի 2
Ծննդավայր Կոշիցե, Չեխոսլովակիա
Հասակ 177 սմ
Դիրք հարձակվողական ոճի կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ՍլովակիաԶեմպլին
Համար 10
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1994-2000

2000-2001

2001-2006

2006-2009

2009-2010

2011-2012

2013-մինչ հիմա

Սլովակիա Կոշիցե Հունաստան Կսանտի

Ավստրիա Աուստրիա (Վիեննա)

Ավստրիա Ռեդ Բուլլ (Զալցբուրգ)

Ավստրիա Ադմիրա Վակեր Մյոդլինգ

Ավստրիա Լեոպոլդսդորֆ

Սլովակիա Զեմպլին

105 (15) 35 (8)

115 (25)

37 (6)

22 (4)

8 (5)

21 (4)
Ազգային հավաքական
1999-2006 Սլովակիա Սլովակիա 56 (3)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Յանոչկոն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Կոշիցե» ակումբի երիտասարդական կազմում։ 1994 թ. Յանոչկոն տեղափոխվեց ակումբի առաջին կազմ ու սկսեց հանդես գալ այնտեղ։ Նա խաղաց ակումբում մինչև 2000 թ. սկիզբը։ 2000 թ. հունվարին նա տեղափոխվեց Հունաստան, որպեսզի հանդես գա «Կսանտի» ակումբի կազմում։

Մրցաշրջանի ավարտից հետո Յանոչկոն տեղափոխվեց Ավստրիա, որտեղ պիտի հանդես գար «Աուստրիա (Վիեննա)» ակումբի կազմում։ Ավստրիայում Յանոչկոն անցկացրեց շատ հաջող մրցաշրջան, իսկ 2002 թ. արժանացավ նաև Ավստրիայի տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը։ Սակայն այս ամենից հետո նրա խաղամակարդակը աստիճանաբար սկսեց անկում ապրել, ինչի հետևանքով նա հաճախ խնդիրներ էր ունենում թիմի մարզիչների հետ։ Նրա վատ մրցելույթների պատճառ էին հանդիսանում նաև նրա հաճախակի ստացած վնասվածքները։ 2006 թ. մայիսի 9-ին կայացավ հանդիպում Մատտերսբուրգի հետ երկրի գավաթի խաղարկության շրջանակներում, որտեղ Յանոչկոյի թիմը հաղթեց 3։ 0 հաշվով։ Այդ հաղթանակից հետո նա հայտարարեց ակումբը լքելու մասին։

2006 թ. հունիսի 13-ին Յանոչկոն ստորագրեց պայմանագիր «Ռեդ Բուլլ (Զալցբուրգ)» ակումբի հետ։ Նոր ակումբի կազմում նա չկարողացավ ամրապնդել իր դիրքերը ակումբի մեկնարկային կազմում ու հաճախ էր հետևում իր խաղընկերներին պահեստայինների նստարանից։ 2007 թ. իր ակումբը կարողացավ նվաճել երկրի չեմպիոնությունը։ 2009 թ. այդ հաջողությունը ևս մեկ անգամ կրկնվում է։ 2008/09 մրցաշրջանի ընթացքում նա իր ակումբի կազմում անցկացրեց ընդամենը 16 հանդիպում և դարձավ 5 գոլի հեղինակ։ Այդ մրցաշրջանից հետո Յանոչկոն տեղափոխվեց «Ադմիրա Վակեր Մյոդլինգ» ակումբ[4], որտեղ անցկացրեց անհաջող մրցաշրջան ու թիմի նախագահ Տրենկվալդերը որոշեց հեռացնել նրան իր թիմից։

2011 թ. հունվարին Յանոչկոն ստորագրեց պայմանագիր «Լեոպոլդսդորֆ»[5] սիրողական ակումբի հետ։ 2013 թ. նա արդեն խաղում էր Զեմպլինի կազմում։

Սլովակիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում Յանոչկոն անցկացրել է 56 հանդիպում, դարձել 3 գոլի հեղինակ։

Ծանոթագրություններ խմբագրել

Հղումներ խմբագրել

Յանոչկոն www.transfermarkt.de կայքում