Վլադիմիր Գալակտիոնովիչ Կորոլենկո (ռուս.՝ Владимир Галактионович Короленко, հուլիսի 15 (27), 1853[1][2], Ժիտոմիր, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 25, 1921(1921-12-25)[3][4][5][…], Պոլտավա, Ուկրաինական ԽՍՀ), ռուս և ուկրաինացի գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ։

Վլադիմիր Կորոլենկո
ռուս.՝ Владимир Короленко
Ծնվել էհուլիսի 15 (27), 1853[1][2]
ԾննդավայրԺիտոմիր, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էդեկտեմբերի 25, 1921(1921-12-25)[3][4][5][…] (68 տարեկան)
Վախճանի վայրՊոլտավա, Ուկրաինական ԽՍՀ
ԳերեզմանՊոլտավա
Մասնագիտությունգրող, ինքնակենսագիր, գրական քննադատ, լրագրող, հեղինակ, արձակագիր և հրապարակախոս
Լեզուռուսերեն
Ազգությունուկրաինացի
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի պետական տեխնոլոգիական ինստիտուտ
ԱնդամակցությունՍանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա
ԱմուսինԵվդոկիա Իվանովսկայա
ԶավակներSofya Korolenko?
Изображение автографа
Վլադիմիր Կորոլենկո Վիքիքաղվածքում
Վլադիմիր Կորոլենկո Վիքիդարանում
 Vladimir Korolenko Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

1871-1977 թվականներին սովորել է Պետերբուրգի տեխնոլոգիական և լեռնային ինստիտուտներում, Մոսկվայի Պետրովյան երկրագործական ակադեմիայում։ Ցար Ալեքսանդր III-ին հավատարմության երդում տալուց հրաժարվելու համար 1881 թվականին աքսորվել է Յակուտիա։ 1885 թվականից ապրել է Նիժնի Նովգորոդում։ Բանտում գրել է «Տարօրինակ աղջիկը» (1893, հայերեն հրատարակությունը 1904 թվականին) պատմվածքը, ստեղծել խիզախ և անհաշտ աքսորական-հեղափոխական աղջկա կերպար։ Սիբիրյան տպավորությունները երկար տարիներ նյութ են տվել Կորոլենկոի ստեղծագործությանը՝ «Ֆեոդոր Անապաստանը», «Չերկես» (1888), «Աթ-Դավան» (1892), «Մարուսյայի հողակտորը» (1899), «Կրակներ» (1901) և այլն։ Այս և «Վոլինսկի շարքի» պատմվածքներում հանդես են գալիս «բարեկիրթ» հասարակությունից «դուրս ընկած» և նրա դեմ ծառացող ազատասեր թափառաշրջիկներ, տաժանակիրներ, աքսորականներ, մուրացկաններ։ «Կույր երաժիշտը» (1886, հայերեն հրտ. 1901) վիպակում հնչում է ֆիզիկական ու բարոյական ախտերը հաղթահարելու մոտիվը։ 1893 թվականին Ամերիկա կատարած ճանապարհորդությունը գրողին նյութ տվեց գեղարվեստական ու հրապարակախոսական մի շարք ստեղծագործությունների համար, որոնցից ամենանշանակալին «Անլեզու մարդը» (1895, հայերեն հրտ. 1954) վիպակն է։ 1905-1921 թթ. Կորոլենկոն աշխատել է «Իմ ժամանակակցի պատմությունը» (1922, հայերեն հրտ. 1959) հուշագրության վրա։

Եղել է ցարիզմի, իսկ կյանքի վերջին տարիներին՝ բոլշևիզմի սուր քննադատողներից։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 661  
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Կորոլենկո» հոդվածին։
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Կորոլենկո» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Կորոլենկո» հոդվածին։