Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կովալևսկի (այլ կիրառումներ)

Վլադիմիր Օնուֆրիևիչ Կովալևսկի (ռուս.՝ Владимир Онуфриевич Ковалевский, օգոստոսի 2 (14), 1842, Q25176024?, Vārkava Parish, Լատվիա - ապրիլի 15 (27), 1883, Մոսկվա, Ռուսական կայսրություն), ռուս հնէաբան, Ա. Օ. Կովալևսկու եղբայրը, 1880 թվականից՝ Մոսկվայի համալսարանի դոցենտ։

Վլադիմիր Կովալևսկի
Владимир Ковалевский
Ծնվել էօգոստոսի 2 (14), 1842
Q25176024?, Vārkava Parish, Լատվիա
Մահացել էապրիլի 15 (27), 1883 (40 տարեկան)
Մոսկվա, Ռուսական կայսրություն
ինքնասպանություն[1]
ԳերեզմանՎագանկովյան գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունհնէաբան, կենդանաբան, երկրաբան և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Մոսկվայի կայսերական համալսարան
Գործունեության ոլորտհնէաբանություն[2] և երկրաբանություն[2]
Ալմա մատերԻրավագիտության կայսերական ուսումնարան (1861)[3][1] և Սանկտ Պետերբուրգի համալսարան
Գիտական աստիճանmaster?
Տիրապետում է լեզուներինռուսերեն[4][2]
Ամուսին(ներ)Սոֆյա Կովալևսկայա[3][5][6][…]
Երեխա(ներ)Sofia Kovalevskaya?
 Vladimir Onufrievich Kovalevsky Վիքիպահեստում

Լինելով Չարլզ Դարվինի հետնորդը՝ Կովալևսկին դարվինիզմ է քարոզել Ռուսաստանում, թարգմանել և հրատարակել է Չ. Դարվինի, Ք. Հեքսլիի, Չ. Լայելի գրքերը։

Կովալևսկու աշխատանքները նոր գիտության՝ էվոլյուցիոն հնէաբանության հիմքը հանդիսացան։ Ապացուցեց, որ կենդանիների մորֆոլոգիական վերափոխումները պայմանավորված են որոշակի ֆունկցիաների զարգացմամբ, որոնք կապված են գոյության պայմանների փոփոխության հետ։ Կովալևսկին հնէաբաններից առաջինն էր, որ էվոլյուցիոն ուսմունքը կիրառեց ողնաշարավոր կենդանիների ֆիլոգենեզի պրոբլեմները լուծելիս։

Ուսումնասիրելով կաթնասունների հնէաբանական պատմությունը՝ Կովալևսկին գտավ, որ նրանց զարգացման գործընթացում եղել են «մեծ բեկման» շրջաններ՝ համեմատաբար բարձր կազմակերպված խմբերի արագ տարածում, նվազ կատարելագործվածների հանկարծակի վերացում։ Կովալևսկու հետազոտությունները նվիրված են յուրայի, կավճի և կայնոզոյան շրջաններին։ Նա առաջինը լուսաբանեց հին յուրայի և վաղ կավճի շրջանների կենդանա-աշխարհագրական պրովինցիաների հարցը, տվեց դրանց հնէագրական քարտեզները։ Կովալևսկին իրավամբ գտնում էր, որ կայնոզոյան շրջանի կաթնասունների նախնիներին պետք է փնտրել կավճի ցամաքային նստվածքներում։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Борисяк А. А., — В. О. Ковалевский, его жизнь и научные труды, изд. Академии наук СССР, Л., 1928 (приложен полный список научных трудов В. О. Ковалевского)
  • Давиташвили Л. Ш., В. О. Ковалевский, М.-Л., 1946
  • Ковалевский В.О. Собрание научных трудов (в трех томах). т.1. M., Изд-во АН СССР, 1950.
  • Ковалевский В.О. Собрание научных трудов (в трех томах). т.2. M., Изд-во АН СССР, 1956.
  • Ковалевский В.О. Собрание научных трудов (в трех томах). т.3. M., Изд-во АН СССР, 1960.
  • Резник С. Е., Владимир Ковалевский. Трагедия нигилиста. — М.։ Молодая гвардия (серия ЖЗЛ), 1978
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Կովալևսկի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 625