Վլադիմիր Եվգենևիչ ժաբոտինսկի (ծննդյան անունը՝ Վոլֆ Եվնովիչ Ժաբոտինսկի, եբրայերեն՝ זאב ז'בוטינסקי‎ — Зеэв Жаботинский, հոկտեմբերի 18 (30), 1880[1][2][3], Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - օգոստոսի 3, 1940(1940-08-03)[4][5], Hunter, Գրին շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[6] և Գրին շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), սիոնիզմի աջ թևի առաջնորդ, ռևիզիոնիստական սիոնականության հիմնադիր, Հրեական ճամբարի (Իոսիֆ Տրումպելդորի հետ միասին) և «Իրգուն», «Բեյթար» կազմակերպությունների հիմնադիր, գրող, բանաստեղծ, հրապարակախոս, լրագրող, թարգմանիչ։ Գրել է եբրայերեն և իդիշ լեզուներով (հրապարակախոսություն), ռուսերենով (գեղարվեստական արձակ, ֆելիետոններ, բանաստեղծություններ, բանաստեղծությունների թարգմանություններ) և ֆրանսերենով[7]։

Վլադիմիր Ժաբոտինսկի
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 18 (30), 1880[1][2][3]
ԾննդավայրՕդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էօգոստոսի 3, 1940(1940-08-03)[4][5] (59 տարեկան)
Մահվան վայրHunter, Գրին շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[6] կամ Գրին շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
ԳերեզմանՀերցլի լեռ և New Montefiore Cemetery
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  Մանդատային Պաղեստին
Կրոնհուդայականություն
ԿրթությունՀռոմի Սապիենզա համալսարան
ԵրկերJewish Legion?, Betar?, Irgun? և Betar Naval Academy?
Մասնագիտությունբանաստեղծ, հռետոր, ակտիվիստ, հայրենագետ, սցենարիստ, լրագրող, գրող, սպա, թարգմանիչ և հրապարակախոս
ԱմուսինYoanna Jabotinsky?
ԿուսակցությունUnion of Revisionist Zionists?
Պարգևներ և
մրցանակներ
Բրիտանական կայսրության ուխտի անդամ
ԱնդամությունՀրեական ազգային խորհուրդ
ԵրեխաներEri Jabotinsky?
 Zeev Jabotinsky Վիքիպահեստում
Սանկտ-Պետերբուրգ, «Լուսաբաց» թերթի խմբագրություն, 1912 թվական, (ձախից աջ նստած են ) Վ. Ե. Ժաբոտինսկին, Աբրահամ Իդելսոնը, Մաքս Սոլովեյչիկը, կանգնած՝ Սողոմոն Գապշտեյնը, Ալեքսանդր Գոլդշտեյնը, Առնոլդ Զեյդմանը

Մանկություն, երիտասարդություն խմբագրել

Վլադիմիր Ժաբոտինսկին ծնվել է Օդեսայում՝ 1880 թվականի հոկտեմբերի 5(17)-ին, ձուլված հրեաների ընտանիքում։ Հայրը` Եվնոն (Զեև-Վոլֆ, Վոլֆ Եվնովիչ) Ժաբոտինսկին[8][9], որը ծառայում էր Ծովագնացության և առևտրի ռուսական միությունում, գաղթել էր Նիկոպոլ քաղաքից, մայրը՝ Հավա (Էվա Մարկովնան) Զակ, (1835—1926) ծնունդով Բերդիչև քաղաքից էր, Մագիդի ծոռը՝ Դուբնո քաղաքից։ Ավագ եղբայր Միրոնը մահացել էր փոքր ժամանակ, քույրը՝ Թերեզան (Թամարա, Տանյա) Եվգենևնա Ժաբոտինսկի-Կոպը, եղել է Օդեսայի կանացի մասնավոր դպրողի հիմնադիրը։

Երբ լրացել է Վլադիմիրի 5 տարեկանը, հոր հիվանդության հետ կապված, ընտանիքը մեկնել է Գերմանիա։ Հաջորդ տարի հայրը մահացել է։ Մայրը, չնայած վրա հասած աղքատությանը, գրենական պիտույքների խանութ է բացել և տղային ուղարկել Օդեսայի գիմնազիա։ Գիմնազիայում Ժաբոտինսկին սովորել է որպես միջակ ընդունակությունների տեր աշակերտ և չի ավարտել կուրսը։ Նրան ավելի շատ հետաքրքրում էր լրագրությունր։ 16 տարեկանում նրա հոդվածները հրապարակվում էին «Օդեսայի թերթիկ» ռուսական գավառական հայտնի թերթում։ Այդ թերթի խմբագրությունից նրան՝ որպես թղթակից, ուղարկել են Շվեյցարիա և Իտալիա: Ժաբոտինսկին թղթակցել է նաև «Օդեսայի նորություններ» թերթին։ Բարձրագույն կրթություն է ստացել Հռոմի համալսարանում ՝ իրավունքի ամբիոնում[10]։

Լինելով Կոռնեյ Չուկովսկու մանկության և պատանեկության ընկերը (առաջին հոդվածի հրապարակմանը ակտիվորեն աջակցել է Չուկովսկին, «Նա ինձ բերեց գրականություն»,- ասում էր Ժաբոտիսկին Չուկովսկու մասին)[11]՝ Վլադիմիր Ժաբոտինսկին եղել է Կոռնեյ Չուկովսկիի և Մարիա Արոն-Բեռովնայի հարսանիքի վկան (1903, մայիսի 26)։

Գրող և լրագրող խմբագրել

 
Ժաբոտինսկին կնոջ և որդու հետ

Լրագրության մեջ Ժաբոտինսկու դեբյուտը տեղի է ունեցել 1897 թվականին « Հայացք դեպի հարավ» թերթում՝ Վլադիմիր Իլիրիչ կեղծանունով։ Նրան ուշադրություն դարձրին Altalena կեղծանունով Հռոմից գրված ֆելիետոնի թղթակցության ժամանակ։ 20-րդ դարի սկզբին ակտիվորեն հանդես է եկել որպես պոետ և թարգմանիչ։ Նրա թարգմանություններով ռուսական հանրությունը ծանոթացել է ժամանակի եվրոպական այնպիսի խոշորագույն պոետների բանաստեղծություններին, ինչպիսիք են ՝ Հայիմ Նախման Բյալիկը ։ Ժաբոտինսկին Էդգար Ալլան Պոյի «Ագռավի» ռուսական թարգմանություններից մեկի հեղինակն է։

1904 թվականին գնացել է Սանկտ-Պետերբուրգում ապրելու (ոստիկանության հետ տեղի ունեցած միջադեպի պատճառով, որի համար նրան սպառնում էր վարչական տույժ), համագործակցել է «Ռուսի» («Ուրվագծեր՝ առանց վերնագրի», «Վլադիմիր Ժաբոտիսնկի» ստորագրությամբ)։ Ակտիվորեն է արձագանքել ռուսական հանրային կյանքում տեղի ունեցող բոլոր երևույթներին և կրքոտ պաշտպանել անձի ազատության սկզբունքները։ 1907 թվականին ամուսնացել է գիմնազիայի իր համադասարանցու քրոջ՝ Աննա Մարկովնա Գալպերինայի հետ հետ։

Ժաբոտինսկու բանաստեղծական ստեղծագործությունների, ֆելիետոնների և հոդվածների մի մասը առանձին հրապարակվել է հեղափոխությունից առաջ՝ «Ուսանողական բոհեմ» (իտալական ուսանողական կյանքից), «10 գիրք», «Խեղճ Շառլոտա» պոեմը՝ Շառլոտա Կոռդեի մասին, հրատարակված տպաքանակը բռնագրավվել է իշխանությունների կողմից. նրանք պոեմի մեջ ահաբեկչության կոչեր էին տեսել։ Այդ ստեղծագործությունը արժանացել է Գորկիի հիացական արձագանքին, Կուպրինը ևս նշել է Ժաբոտինսկու «բնատուր տաղանդի» մասին և նշել, որ, եթե Ժաբոտինսկին չտարվեր սիոնիստական գործունեությամբ, կդառնար «ռուսական գրականության արծիվը»[12]։

1909 թվականին՝ Գոգոլի 100-ամյա հոբելյանի տոնակատարության օրերին, «Ուրվագծեր՝ առանց վերնագրի» շարքի հոդվածներից մեկում, № 13-14, որը հրապարակվել էր «Լուսաբաց» ամսագրում (1913 թվականին վերահրատարակության ժամանակ վերանվանված «Ռուսական քնքշանք»), առաջին անգամ Ժաբոտինսկին ռուսական գրականությունը անվանեց հակասեմական: Նրա կարծիքով՝ ռուսական մտավորականությանը հատուկ է ծածուկ, բայց գնալով ավելի արտահատվող մեծառուսական ազգայնականություն՝ ուղղված հրեաների դեմ։ Այդ ազգայնականության դրսևորման ձևերից է համարել ոչ միայն ռուսական ատելությունը հրեաների նկատմամբ,այլև՝ հրեաների նկատմամբ կանխամտածված մերժողականությունը՝ ասեմիտիզմը։ Իսկ Գոգոլի հոբելյանը նա անվանել է հրեաների համար օտար՝ «ուրիշի հարսանիք»[13]։

Սիոնիստական շարժման մասնակցություն խմբագրել

1903 թվականին՝ Զատիկից առաջ, Ռուսաստանում առաջիններից մեկն է եղել, որ կազմակերպել է հրեական ինքնապաշտպանության ջոկատ (կանխատեսելի կոտորածը, սակայն, տեղի ունեցավ ոչ թե Օդեսայում, այլ Քիշնևում, տես՝ Քիշնևյան ջարդ)։ Նույն տարվա օգոստոսին ուղարկվել է Բազել՝ 6-րդ սիոնիստական կոնգրեսին, այդ պահից սկսած՝ սկսել է ակտիվորեն մասնակցել սիոնիստական շարժմանը։ 1904 թվականի սկզբին տեղափոխվել է Սանկտ-Պետերբուրգ և ընդգրկվել է ռուսալեզու, նոր սիոնիստական «Հրեական կյանք» (հետագայում՝ «Լուսաբաց») ամսագրի խմբագրական կազմի մեջ։ Այն 1907 թվականից դարձել է սիոնիստական շարժման պաշտոնական մարմինը Ռուսաստանում։ Այդ թերթի էջերում կրքոտ բանավիճել է ընդդեմ ձուլման քաղաքականության և Բունդի (հրեաների համեվրոպական միություն Լիտվայում ) կողմնակիցների։ Եղել է «Ռուսաստանում հրեա ժողովրդի լիակատար իրավահավասարության հասնելու միության» հիմնադիրներից մեկը (1905)։ 1906 թվականին Հելսինկֆորսում մասնակցել է սիոնիստների 3-րդ համառուսական համագումարին, մասնակցել է այնտեղ ընդունված «Հելսինկֆորսյան ծրագիրը» կազմելուն, ինչը երիտասարդության տարիներին համարել է իր սիոնիստական գործունեության գագաթնակետը։ 1908—1909 թվականներին՝ Երիտթուրքերի հեղաշրջումից հետո, Կոստանդնուպոլիսում (Ստամբուլ) աշխատել է որպես թղթակից։ Այդ շրջանում առաջին անգամ այցելել է Պաղեստին։ Վերադառնալով Ռուսաստան՝ ակտիվ պայքար է սկսել հրեական կյանքի բոլոր ոլորտներում եբրայերենի հաստատման համար։ 1911 թվականին հիմադրել է «Թուրգման» հրատարակչությունը («Թարգմանիչ»), որը զբաղվում էր համաշխարհային դասականների ստեղծագործությունները եբրայերեն թարգմանելով։ Հրատարակել է սիոնիզմի հարցերին վերաբերող գրքույկների շարք՝ «Սիոնիզմը և Պաղեստինը», «Սիոնի ոչ ընկերներին», «Հրեական դաստիարակություն» և այլն։

Առաջին համաշխարհային պատերազմ խմբագրել

 
Զեև Ժաբոտիսկին Հրեական լեգեոնի համազգեստով

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ «արևմտյան ճակատում» եղել է «Ռուսական տեղեկագրեր» թերթի շրջիկ թղթակիցը։ Թուրքիայի՝ պատերազմի մեջ մտնելուն պես առաջ է քաշել հրեական ռազմական ուժի ստեղծման և հրեաների՝ որպես առանձին կողմ պատերազմին մասնակցելու գաղափարը։ Մինչ այդ սիոնիստները այս հարցում չեզոքություն էին պահպանում։ Ժաբոտինսկին առաջ է քաշել այն գաղափարը, որ սիոնիստները միանշանակ պետք է անցնեն Անտանտի կողմը և նրա կազմում ձևավորեն հրեական բանակ, որն իր մասնակցությունը կունենա Պաղեստինի ազատագրման գործին և կդառնա հրեական պետություն ստեղծելու հիմք (կմախք)։ Գտնվելով Եգիպտոսում, Իոսիֆ Տրումպելդորի հետ միասին Բրիտանական բանակի կազմում հիմադրել է Հրեկան ճամբարը։ Ժաբոտինսկին այդ ամենը ներկայացրել է «Խոսք գնդի մասին» գրքում[14] (1928 թվական )։ Բացասական վերաբերմունք է ունեցել Փետրվարյան և Հոկտեմբերյան հեղափոխություններին հրեաների ակտիվ մասնակցությանը։

Ռևիզիոնիզմի գաղափարախոս խմբագրել

Առաջին համաշխարհային պատերազմից հետո Ժաբոտինսկին բնակություն է հաստատել Պաղեստինում։ 1920 թվականին անգլիական իշխանությունները նրան ձերբակալել են արաբա-հրեական ընդհարումների ժամանակ իմքնապաշտպանություն կազմակերպելու համար, ձերբակալված է եղել Աքքայի ամրոցում և դատապարտվել է 15 տարվա տաժանակիր աշխատանքի, բայց շուտով համաներում է ստացել։ Ազատվելուն պես ընտրվել է Համաշխարհային սիոնիստական կազմակերպության ղեկավար, (1921 թվական), բայց շատ արագ մեծամասնության (այդ թվում՝ կազմակերպության առաջնորդ Խայիմ Վեյցմանի հետ) ունեցել է գաղափարական տարաձայնություններ։ Վեյցմանի կողմնակիցները կարծում էին, որ Բալֆուրի հռչակագիրը (1917) տվել է բոլոր քաղաքական երաշխիքները և որ սիոնիստների գործը այդուհետ պետք է լինի Պաղեստինի գյուղատնտեսական գաղութացումն իրականացնելը և «ազգային օջախ» ստեղծելու համար հիմք նախապատրաստելը։ Ժաբոտինսկին պահանջում էր սիոնիստների քաղաքական տարրի գործունեության ուժեղացում և «Հորդանանի երկու ափի երկայնքով» հրեական պետականություն ունենալու երաշխիքներ։ Վեյցմարի կողմնակիցները ներքին քաղաքականության մեջ հույսները դնում էին բացառապես դիվանագիտական մեթոդների վրա։ Ժաբոտինսկին շեշտը դնում էր ուժային ճնշման վրա։ Հետագայում Ժաբոտինսկին կտրուկ է արտահայտվել սիոնիստական շարժման մեջ գերիշխող սոցիալիստական գաղափարների դեմ՝ ցույց տալով, որ դասակարգային պայքարը քայքայում է հրեաներին անհրաժեշտ ազգային միասնականությունը։ Նա կարգախոս էր ընտրել՝ «միայն մեկ դրոշ», և սոցիալիզմի և սիոնիզմի միատեղումը համեմատել էր միաժամանակ երկու աստծո երկրպագելու հետ։ Ժաբոտինսկին անհրաժեշտ էր համարել ավանդական սիոնիզմի վերանայումն ու վերստուգումը, որտեղից էլ ծագել է նրա գլխավորած ուղղության անվանումը՝ ռևիզիոնիզմ։

Ի տարբերություն Վեյցմանի, որը հենվում էր դիվանագիտական մեթոդների վրա, Ժաբոտինսկին և ռևիզիոնիստները արաբական հարցի շուրջ ունեին այն կարծիքը, որ պետք է ամրապնդել հրեական զինված ուժերը և բիրտ ուժային ճնշմամբ ազդել արաբների վրա և հարկադրել հաշտվել, ստեղծել հրեական պետություն Պաղեստինում։ Ըստ Ժաբոտինսկու՝ արաբները իրենց հայրենասիրության պատճառով պատրաստ չեն սիոնիստական գաղափարներ ընդունելու և ոչ մի ձևով։ Ժաբոտինսկու կարծիքով՝ արաբների հետ պայքարը չի հակասում բարոյականության պահանջներին, քանի որ արաբներն ունեն շատ երկրներ և պետություններ, իսկ հրեաները չունեն սեփական երկիր և պետականություն, հետևաբար, Պաղեստինում հրեական պետության ստեղծումը արդարացի է ՝անկախ նրանից`այդ արդարադատությունը ձեռնտու է արաբներին, թե ոչ։ Միևնույն ժամանակ Ժաբոտինսկին հանդես էր գալիս արաբներին լիակատար իրավահավասարություն տալու նախաձեռնությամբ, բայց արաբները պետք է մնային որպես հրեական պետության ազգային փոքրամասնություն և ճանաչեին հրեական պետության գոյության փաստը։ Այս ծրագիրը Ժաբոտինսկին շարադրել է իր հայտնի հոդվածներում՝ «Երկաթե պատի մասին»[15] և «Երկաթե պատի էթիկան »[16] (1924 ): Արմատական ազգայնականության, հակասոցիալիստականության և ուժ կիրառելու որոշման պատճառով ընդդիմախոսները Ժաբոտինսկուն մեղադրում էին ֆաշիզմի մեջ (հետաքրքիր է, որ Ժաբոտինսկուն որպես հաճոյախոսություն «հրեական ֆաշիստ» է անվանել հենց ինքը՝ Բենիտո Մուսոլինին[17] , և նույնիսկ ֆաշիզմի գաղափարախոսության տարածման հարցում հույս է դրել նրա օգնությանը[18]): Ձախ սիոնիստները Ժաբոտինսկուն անվանել են «Դուչե» и «Վլադիմիր Հիտլեր» (Դավիդ բեն Գուրիոնի արտահայտությունը[19]): Ռևիզիոնիստական շարժման մեջ պրոֆաշիստական միտումներ երբեմն իրապես արտահայտվել են, սակայն Ժաբոտինսկին անձամբ դրանց հակառակորդն է եղել։ Ֆաշիզմի ջատագովների համար նա գրել է «Այդպիսի մոտեցումը դուրս է գալիս թույլատրելի ռոմանտիկայի սահմաններից։ Ձեր սուրբ մոլեգնությունը ես սխալ եմ համարում , որովհետև դա քայքայում է այն, ինչն ինձ համար թանկ է…Ռևիզիոնիստական շարժումը կառուցված է 19-րդ դարի ժողովրդավարական արժեքների հիման վրա, և յուրային կարող են համարվել միայն այդ արժեքներով և բարոյական նորմերով առաջնորդվողները[20]։

 
Հին 100-անոց դրամ (շեկել)՝ ժաբոտինսկու պատկերով
 
Հին 100-անոց արծաթադրամ (շեկել)՝ ժաբոտինսկու պատկերով

1923 թվականին, ի նշան բողոքի, Ժաբոտինսկին թողել է Համաշխարհային սիոնիստական կազմակերպության կառավարումը, քանի որ վերջինս ընդունել էր Ուինսթոն Չերչիլի «Սպիտակ գրքի» դրույթները, որով սահմանվում էր Պաղեստինի՝ հրեական մոնոազգային երկրի վերածվելու անհնարինությունը։ Այդ նույն թվականին ձևավորվել է Ժաբոտինսկու համախոհների խմբակը։ Նրանք միավորվել են ժաբոտինսկու գլխավորած «Լուսաբաց» շաբաթաթերթի շուրջ։ 1925 թվականին նրա համախոհները Փարիզում միավորվել են Սիոնիստ-ռևիզոնիստների միության մեջ (շտաբ-կայան)։ Համաշխարհային սիոնիստական կազմակերպության 15-րդ համագումարում ռևիզիոնիստների ֆրակցիան շարունակել է շարժման պաշտոնական նպատակը հրեական պետության ստեղծումը համարելը, բայց օժանդակություն չի ստացել։ 1928 թվականին Լոնդոնում Ժաբոտինսկու ակտիվ մասնակցությամբ ստեղծվել է «7-րդ դոմինիոնի պայքարի լիգան» (բաղկացած հրեաներից և սիոնիզմին հարող անգլիացիներից), որը առաջ էր քաշել Պաղեստինը բրիտանական դոմինիոնի վերածելու ծրագիրը։ 1931 թվականին 17-րդ սիոնիստական համագումարում ռևիզիոնիստները, որոնք օբստրուկցիայի են ենթարկվել, լքել են համագումարը և հայտարարել, որ իրենց իրավունք են վերապահում չկատարել սիոնիստական միության ղեկավարության որոշումները։ 1933 թվականին Ժաբոտինսկին, ռևիզիոնիզմի ղեկավարների կամքին հակառակ, հասել է այն բանին, որ Սիոնիստ-ռևիզիոնիստների միությունը առանձնացել է Համաշխարհային սիոնիստական կազմակերպությունից։ Ժաբոտինսկու և Բեն Գուրիոնի հաշտեցումը՝ որպես ձախ թևի սիոնիստներ, տեղի չի ունեցել։ Սիոնիստական շարժման վերջնական ճեղքումը տեղի է ունեցել 1935 թվականին՝ «Նոր սիոնիստական կազմակերպության» կազմավորմամբ, որի պարագլուխն է եղել Ժաբոտինսկին։ Նա ունեցել է հետևյալ ծրագիրը։

«1.Հորդանանի եկու ափի երկայնքով հրեական մեծամասնության ձևավորում 2. Պաղեստինում հրեական պետության հիմնադրում ՝ բանականության և արդարադատության հիման վրա Թորաjի ոգով 3. Բոլոր այն հրեաների հայրենադարձություն կազմակերպելը Պաղեստին, ովքեր դա ցանկանում են 4. Սփյուռքի լիկվիդացիա »։ Ընդգծվում էր, որ «այդ նպատակներն վեր են կանգնած անձնական, դասային խմբերի հետաքրքրություններից ու շահերից».: Նոր կազմակերպության շտաբ-կայանը գտնվում էր Լոնդոնում[19][21]։

Ժաբոտինսկու հիմնադրած ռևիզիոնիստական ուղղությունից են սկիզբ առել ժամանակակից իսրայելական «աջերը», որոնք, ի դեմս «Լիկուդի» 1970-ական թվականներից սկսած՝ զգալի դեր են կատարում Իսրայելի քաղաքական կյանքում։

Գրական գործունեության շարունակություն խմբագրել

Ժաբոտինսկու գեղարվեստական ստեղծագործության գագաթնակետը կարելի է համարել Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների միջև ընկած ժամանակաշրջանը։ Հրապարակվել են «Սամսոն Նազարեյ» (1926) և «Հինգը» (1936), հուշեր «Իմ օրերի պատմվածքը »[22] (եբրայերեն, ռուսական թարգմ. 1985) և «Խոսք գնդի մասին» (1928), «Ճշմարտությունը Տրիստան դա Ռունյայի մասին» ՝ հոդվածների և էսսեների ժողովածու՝ գրված հեղափոխությունից առաջ (Փարիզ, 1930), և բանաստեղծական ժողովածու «Բանաստեղծություններ, թարգմանություններ,պլագիատներ» (Փարիզ, 1931)…[23]

1923 թվականից եղել է նորացված «Լուսաբաց» շաբաթաթերթի խմբագիրը, որը լույս էր տեսնում Բեռլինում, հետո՝ Փարիզում։ Հրապարակախոսական հոդվածների հետ մեկտեղ հրապարակել է վեպեր (նախկին կեղծանունով՝ Altalena): «Սամսոն Նազարեյ» պատմավեպը (առանձին հրատարակված Բեռլինում, 1927), որտեղ տեղի են ունենում աստվածաշնչյան ժամանակներին վերաբերող գործողություններ, Ժաբոտինսկու տեսանկյունից ներկայացվում է ուժեղ, պայքարող, կենսասեր հրեայի իդեալակն կերպարը։

Ռուսերենով գրված «Հինգը» ինքնակենսագրական վեպը, որը (1936) ներկայացնում է Օդեսայում ապրող հրեական ընտանիքի ողբերգական ճակատագիրը 1905 թվականին, գրեթե չի արժանացել քննադատների ուշադրությանը (վերահրատարակված Ռուսաստանում և Բելառուսում 2000-ականներին)։

Ժաբոտինսկու գրական ժառանգությունը, անձնական արխիվը, 7000-ի հասնող նամականին, մեծաթիվ փաստաթղթերը՝ միլիոնի հասնող, ինչպես նաև՝ նրան վերաբերվող հրատարակությունները, պահպանվում են Թել-Ավիվում՝ Ժաբոտինսկու անվան ինստիտում, որի մի մասն էլ կազմում է Ժաբոտինսկու թանգարանը[24]։

Մասոնական շարժման մասնակցություն խմբագրել

Նինա Բերբերովայի հավաստիացմամբ[25]՝ 1932 թվականին Փարիզում Ժաբոտինսկին մտել է ռուսական մասոնական ժողովարան՝ «Ազատ Ռուսաստան», բայց այնտեղ մնացել է ընդամենը մի քանի ամիս։ Ըստ ժամանակակից հետազոտող Սերկովի՝ նա մտել է արևելյան Ֆրանսիայում գտնվող «Հյուսիսային աստղ» խմբավորման մեջ[26]։ Այնտեղ նա հասել է վարպետի աստիճանի և այն լքել է 1935 թվականին՝ իր «բազմազբաղ» լինելու պատճառով։ Ժաբոտինսկու մասոնական անձնական գործերը հրապարակվել են 2006 թվականին։

Ընտանիք խմբագրել

Ժաբոտինսկու կինը՝ Իոհաննա (Աննա) Մարկովնա (ծննդյան անունը՝ Գալպերինա), ( 1884 թվականի մայիսի 17, Օդեսա՝ 22-ը դեկտեմբերի 1949, Նյու-Յորք, վերաթաղված Իսրայելում), ամուսնությունը գրանցվել է Օդեսայում 1907 թվականին։

Որդին՝ Արի Ժաբոտինսկին (1910 թվականի դեկտեմբերի 26՝ Օդեսա, 1969 թվականի հունիսի 6, Իսրայել), Իսրայելի հասարակական-քաղաքական գործիչ, ընտրվել է Քնեսեթի առաջին գումարմանը՝ Խերուտի ցուցակով։

Թոռը՝ Զեև Ժաբոտինսկին, մաթեմատիկայի դոկտոր է, բիզնեսմեն, նախկինում եղել է ռազմական օդաչու։

Մահ խմբագրել

1940 թվականի օգոստոսի 4–ին Ժաբոտինսկին ընկերների հետ ավտոմեքենայով գնալիս է եղել Բեյթարի ամառային ճամբար, որտեղից մինչև Նյու–Յորք 3 ժամվա ճանապարհ է։ Սրտի նոպան սկսվել է ճանապարհին։ Դեղահաբերը չեն օգնել։ Երբ նրանք հասել են ճամբար, մթնելիս է եղել։ Ժաբոտինսկին շատ դժվարությամբ է դուրս եկել մեքենայից, հարգանքի տուրք մատուցել իրեն դիմավորող բեյթարցիներին, ողջունել նրանց ավանդական «Թել–հայով» (բեյթարցիների կարգախոսը՝ ի հիշատակ Իոսիֆ Տրումպելդորի վերջին ճակատամարտի), դանդաղ անցել է մարտիկների շարքով, կարճ ելույթ է ունեցել, լուսանկարվել է … Նա, ճիգ գործադրելով, բարձացել է իր սենյակ, նոպան ուժեցացել է, նրան փրկելն այլևս անհնարին է եղել։ Ժաբոտինսկու վերջին խոսքերը հետևյալն են եղել՝ «հանգսիստ, միայն հանգիստ, հանգիստ եմ ուզում »։ 22անց 45–ին նրա սիրտը կանգնել է։ Նրան հուղարկավորել են Լոնգ–Այլենդում՝ Նյու–Յորքի արվարձանում գտնվող «Նյու-Մոտեֆիորի» գերեզմանատանը[27]։

1964 թվականին Լևի Էշկոլը, որը Առաջին համաշխարհայինի ժամանակ կռվել էր հրեական ճամբարում, Իսրայելի վարչապետ դառնալով, կատարում է 1935 թվականին գրված Ժաբոտինսկու կտակի ցանկությունը՝ «իմ աճյունը…տեղափոխել միայն ստեղծվելիք հրեական կառավարության ղեկավարության ցուցումով»։ Ժաբոտինսկու և նրա կնոջ՝ Աննայի աճյունները (1884—1949) տեղափոխում են Իսրայել և 1964 թվականի օգոստոսի 4–ին վերահուղարկավորում են Երուսաղեմի Գերցլ լեռան գագաթին [28]։

Ի հիշատակ Ժաբոտինսկու խմբագրել

2005 թվականի մարտի 23-ին Քնեսեթը Ժաբոտիսկու հիշատակը հավերժացնելու մասին օրենք է ընդունել։ Դրա նապատակը իսրայելցիների հաջորդող սերունդներին Ժաբոտինսկու հոգևոր ժառանգությունը փոխանցելն է։ Իսրայելում հրեական թամուզ ամսվա 29-րդ օրը, որը Ժաբոտինսկու մահվան օրն է, հռչակվել է Ժաբոտինսկու օր ։ Այդ օրը Գերցլ լեռան գագաթին անց է կացվում Ժաբոտինսկու հիշատակին նվիրված արարողություն։ Այդ օրը պետությունը դպրոցներում անց են կացվում կրթական միջոցառումներ՝ նվիրված Ժաբոտինսկու հիշատակին։ [28] Թել–Ավիվում կա Ժաբոտինսկու անվան ինստիտուտ։ Այդ նույն շինությունում է «Լիկուդ» խմբավորման շտաբ–կայանը(Ժաբոտինսկու տունը)։

Իսրայելի քաղաքներից շատերում կան Ժաբոտինսկու անունով փողոցներ, այդ թվում՝ № 481–ը Պետախ Տիկվայում և Թել–Ավիվում և իր հայրենի Օդեսայում։

2016 թվականի սեպտեմբերի 28–ին, Օդեսայում Իսրայելական մշակութային կենտրոնի անցկացրած «Ժաբոտինսկու օրերը Օդեսայում» միջոցառման շրջանակներում Ինֆորմատիկայի և եբրայերենի խորացված ուսուցմամբ № 94 դպրոցին տրվեց Վլադիմիր Ժաբոտինսկու անունը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Большая российская энциклопедия (ռուս.)М.: Большая российская энциклопедия, 2004.
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Internet Movie Database — 1990.
  4. 4,0 4,1 4,2 Русские писатели 1800—1917The Great Russian Encyclopedia. — Vol. 2. — P. 250. — ISBN 978-5-85270-011-7
  5. 5,0 5,1 5,2 Bell A. Encyclopædia Britannica (բրիտ․ անգլ.)Encyclopædia Britannica, Inc., 1768.
  6. 6,0 6,1 6,2 Deutsche Nationalbibliothek Record #11855624X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  7. «Владимир Жаботинский». www.peoples.ru. 2009 թ․ հուլիսի 8. Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին.
  8. В Деле Одесского нотариального Архива от 15 июня 1911 года читаем, что одесский мещанин Шлёма Лейбов Татур продал никопольскому мещанину Владимиру Евнову (Евгениеву) Жаботинскому «собственное своё недвижимое имущество, состоящее в г. Одессе, Дальницкого полицейского участка, на Большом Фонтане… заключающееся в участке пустопорожней земли, показанном на плане»… см. Марк Соколянский «Только в Одессе» Արխիվացված 2011-09-29 Wayback Machine(չաշխատող հղում)
  9. Евно — диалектный вариант имени Йона.
  10. Абрам Коральник (1890–1907). «Жаботинский, Владимир Евгеньевич». Բրոքհաուզի և Եֆրոնի հրեական հանրագիտարան: In 86 Volumes (82 Volumes and 4 Additional Volumes). St. Petersburg.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  11. Канунникова, Ольга Чуковский и Жаботинский // «Мария» : Альманах. —Одесса, 2004. — № 1.
  12. Канунникова, Ольга Жаботинский — корреспондент «Одесских новостей» // Всемирные одесские новости. — Всемирный клуб одесситов, 2002. — № 3 (47). — С. 6. Архивировано из первоисточника 28 Սեպտեմբերի 2020.
  13. Жаботинский, Зеев. «Русская ласка». jhist.org. Վերցված է 2018 թ․ մայիսի 24-ին.
  14. Жаботинский, Владимир (Зеев) Слово о полку. — Издательство «Библиотека-Алия», 1985.
  15. Жаботинский, Владимир О железной стене // Рассвет. — 1924. — № 42/43 (79/80). Архивировано из первоисточника 31 Օգոստոսի 2002.
  16. Жаботинский, Владимир Этика железной стены // Рассвет. — 1924. — № 44/45 (81/82). Архивировано из первоисточника 14 Մայիսի 2003.
  17. Mitchell, Thomas G. Native vs. settler. — Greenwood Publishing Group, 2000. — P. 22. — 243 p. — ISBN 9780313313578
  18. Kaplan, Eran The Jewish radical right. — University of Wisconsin Press, 2005. — P. 157. — 234 p. — ISBN 9780299203801
  19. 19,0 19,1 Стрешинский, Ицхак (2005 թ․ օգոստոսի 11). «Зеев Жаботинский и еврейская традиция». gazeta.rjews.net. Վերցված է 2018 թ․ մայիսի 23-ին.
  20. Гольд, Михаил Одержимые избранностью // Еврейский Обозреватель. — Еврейская Конфедерация Украины, 2003.
  21. Сионисты-ревизионисты՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  22. Жаботинский, Владимир (Зеев) Повесть моих дней. — Издательство «Библиотека-Алия», 1985.
  23. Гругман, 2014, էջ 385—392
  24. Гругман, 2014, էջ 393
  25. Берберова, Нина Николаевна Биографический словарь // Люди и ложи : Русские масоны XX столетия / Послесл. О. Коростелева. — М.; Харьков: Прогресс-традиция; Калейдоскоп, 1997. — 397 с. — ISBN 5-89493-008-1
  26. «Париж. Ложа Северная звезда». Сервер Дмитрия Галковского. Վերցված է 2018 թ․ մայիսի 24-ին.
  27. Гругман, 2014, էջ 166—167
  28. 28,0 28,1 Гругман, 2014, էջ 168—169

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Ժաբոտինսկի» հոդվածին։