Վլադիմիր Իվանովիչ Զարուբին (ռուս.՝ Владимир Иванович Зарубин, օգոստոսի 7, 1925(1925-08-07), Q23839072?, Maloarkhangelsk Uyezd, Օրյոլի նահանգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 21, 1996(1996-06-21), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուս նկարիչ-մուլտիպլիկատոր։

Վլադիմիր Զարուբին
Ծննդյան թիվ՝օգոստոսի 7, 1925(1925-08-07)
Ծննդավայր՝Q23839072?, Maloarkhangelsk Uyezd, Օրյոլի նահանգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանի թիվ՝հունիսի 21, 1996(1996-06-21) (70 տարեկան)
Վախճանի վայր՝Մոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն՝ ԽՍՀՄ
 Ռուսաստան
Մասնագիտություն՝նկարիչ և մուլտիպլիկատոր
IMDb։ID 1246205

Կենսագրություն և կարիերա խմբագրել

Ծնվել է Օռլովի մարզի Պոկրովսկի շրջանի Ալեքսեևսկի գյուղական խորհրդի Անդրիյանովկա գյուղում[1]։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Ըստ նրա որդու պատմածի՝ պատերազմի սկզբին Վլադիմիր Զարուբինը ծնողների հետ ապրել է Լիսիչանսկում։ Երբ քաղաքը գրավվել է գերմանական զորքերի կողմից, Վլադիմիր Զարուբինը տեղափոխվել է Գերմանիա և աշխատել Ռուրի աշխատանքային ճամբարում, որտեղից նրան ազատել են ամերիկյան զորքերը[1]։

Պատերազմից հետո՝ 1945 թվականից մինչև 1949 թվականը, ծառայել է որպես խորհրդային բանակի կոմենդատուրայում որպես հրաձիգ։

1949 թվականից սկսել է նկարչի կարիերա։ Սկզբում աշխատել է որպես նկարիչ ածխարդյունաբերության նախարարությունում (մինչև 1950 թվականը), 1950 թվականից մինչև 1958 թվականը եղել է նկարիչ գործարանում (ավելի ուշ՝ «Գիպերոն» ԳՀՄ), որտեղ ծանոթացել է իր ապագա կնոջ՝ կոնստրուկտորական բյուրոյի աշխատող Նադեժդա Ուլյանկինայի հետ[1]։

1956 թվականին Մոսկվայում ընդունվել է երեկոյան միջնակարգ դպրոց, որն ավարտել է 1958 թվականին։ Ուսմանը զուգահեռ սովորել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիային առընթեր մուլտիպլիկատոր-նկարիչների դասընթացներում և ԽՄԿԿ ՄՔԿ-ի Մարքսիզմ-լենինիզմի համալսարանում։

1957-1982 թվականներին աշխատել է որպես մուլտիպլիկատոր-նկարիչ «Սոյուզմուլտֆիլմում»՝ մասնակցելով շուրջ հարյուր մուլտիպլիկացիոն ֆիլմերի ստեղծմանը։

1970-ականների վերջին ընդունվել է ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միություն[1]։

Նկարազարդել է գրքեր, ծրարներ, օրացույցներ և այլն, բայց առավել մեծ ճանաչում է ձեռք բերել որպես շնորհավորական բացիկների նկարիչ, որոնք հիմնականում մուլտիպլիկացիոն թեմայով են։ Նրա առաջին բացիկը թողարկվել է 1962 թվականին, իսկ բացիկների ընդհանուր տպաքանակը ծրարների և հեռագրերի հետ միասին կազմել է 1 588 270 000 օրինակ[2]։ Զարուբինի բացիկները պատճենահանվել են խանութների ցուցափեղկերին և պատի թերթերում, դրանց հավաքածուները ինքնուրույն թեմա են ֆիլոկարտիայի բնագավառում։ Բացիկների վրա պատկերված հիմնական կերպարներն են Ձմեռ պապը, երեխաները, նապաստակները, սկյուռիկները, արջերը, ոզնիները, ձնեմարդերը[3]։

Վլադիմիր Զարուբինը մահացել է 1996 թվականի հունիսի 21-ին Մոսկվայում։ Թաղվել է Կուզմինսկի գերեզմանատանը[4]։

2007 թվականին հրատարակվել է Վլադիմիր Զարուբինի բացիկների կատալոգ[5]։

Ֆիլմագրություն խմբագրել

Նկարիչ-մուլտիպլիկատոր խմբագրել

Պարգևներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Биография Владимира Ивановича Зарубина, Արխիվացված 2008-04-02 Wayback Machine рассказанная его сыном на сайте «Наши открытки». Արխիվացված 2007-08-07 Wayback Machine(Ստուգված է 31 հունվարի 2009)
  2. Зарубин Владимир
  3. Советские добрые открытки с Новым годом. Память — лучшее сокровище!
  4. «Могилы Знаменитостей. Зарубин Владимир Иванович (1925-1996)». www.m-necropol.ru. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 22-ին.
  5. Лапин В. Художник Владимир Зарубин: каталог Արխիվացված 2019-09-11 Wayback Machine / Под ред. Е. А. Обухова. — М.: ФГУП Издатцентр «Марка», 2007. — 79 с. , (Прил. к журн. «Филателия», № 9, 2007).|img2}}(Ստուգված է 20 Ապրիլի 2011)
  6. «Зарубин Владимир Иванович». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 28-ին.

Գրականություն խմբագրել

  • Обухов Е. Гномы, ёжики и миллиард улыбок // Филателия. — 1992. — № 8.(Ստուգված է 6 Հունիսի 2011)
  • Энциклопедия отечественной мультипликации / Сост. С. В. Капков. — М.: Алгоритм, 2006. — С. 266—267. — 838 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4.

Արտաքին հղումներ խմբագրել