Վիքիպեդիայում կան հոդվածներ Արզումանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վլադիմիր Արզումանյան[1] (մայիսի 26, 1998, Ստեփանակերտ, Արցախ[2][3]), հայ երգիչ, «Մամա» երգով ներկայացրել է Հայաստանը Մանկական Եվրատեսիլ 2010 երգի մրցույթում և 120 միավորով զբաղեցրել առաջին հորիզոնականը[4]։ Երգի պրոդյուսերն է կանադահայ երաժշտական պրոդյուսեր Հարություն Տեր-Հովակիմյանը (Դեր Հովա)[5]։ 2020 թվականին մասնակցել է Եվրատեսիլի ընտրական փուլի "Դեպի Եվրատեսիլ" շոուին "What's Going on Mama" երգով և գրավել է երրորդ տեղը[6]։

Վլադիմիր Արզումանյան
Հիմնական տվյալներ
Ի ծնե անունՎլադիմիր Արզումանյան
Ծնվել էմայիսի 26, 1998 (25 տարեկան)
ԱրցախՍտեփանակերտ, Արցախ
Երկիր Հայաստան և  Արցախ
Ժանրերփոփ
Մասնագիտություներգիչ
Գործիքներվոկալ
Գործունեություն2008-այժմ (բեմում)
2007-այժմ (պարող)
2008-այժմ (երգիչ)
 Vladimir Arzumanyan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Վլադիմիր Արզումանյանը ծնվել է 1998 թվականի մայիսի 26-ին Ստեփանակերտում երաժիշտների ընտանիքում։ Երաժշտությամբ սկսել է զբաղվել 6 տարեկանից։ Կատարում է հայերեն, ռուսերեն և անգլերեն երգեր[7]։

Սովորել է Խաչատուր Աբովյանի անվան № 1 դպրոցում[8]։

Բացի երաժշտությունից, զբաղվում է նաև կարատեով, ունի սև գոտի, խաղում է ֆուտբոլ[7][9]։ 2010 թվականին հաղթել է մանկական եվրատեսիլը

2022 թվականի հունվարին ամուսնացել է Աննա Հարությունյանի հետ[10]։

Մրցանակներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Представитель Армении на «Детском Евровидении 2010» приехал в Минск с двухметровой книгой». Комсомольская правда. 11.11.2010.
  2. «Победителя детского Евровидения чествовали в Степанакерте». АМИ «Новости-Армения». 2010 թ․ նոյեմբերի 29. Վերցված է 2012 թ․ հունիսի 25-ին.
  3. «Vladimir Arzumanyan. Профиль на junioreurovision.tv». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 12-ին.(անգլ.)
  4. 4,0 4,1 Олеся Лучанинова (2010 թ․ նոյեմբերի 21). «На детском «Евровидении» в Минске дуэт из России занял второе место». РИА Новости. Վերցված է 2012 թ․ հունիսի 4-ին.
  5. BIOGRAFIA VLADIMIR ARZUMANYAN(չաշխատող հղում)
  6. «Depi Evratesil 2020: Vladimir Arzumanyan - "What's Going On Mama"» (անգլերեն). EUROVISIONWORLD.COM — item. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 26-ին.
  7. 7,0 7,1 «Армянский участник детского «Евровидения» считает всех конкурсантов своими друзьями». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 26-ին.
  8. «Վլադիմիր Արզումանյան». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 10-ին.
  9. Վլադիմիր Արզումանյանի մասին junioreurovision.tv կայքում
  10. «Վլադիմիր Արզումանյանի հարսանիքն է. ո՞վ է նրա ընտրյալը. տեսանյութ». Sputnik Արմենիա — news. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 26-ին.
  11. «Владимир Арзуманян надеется на победу в детском «Евровидении»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 6-ին.
  12. Гамлет Матевосян (2010 թ․ սեպտեմբերի 6). «Армения определилась с участником детского «Евровидения 2010»». РИА Новости. Վերցված է 2012 թ․ հունիսի 4-ին.
  13. 13,0 13,1 «Детская Новая волна — 2010»(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել