CEE Spring 2019
Մարտի 21, 2019 - մայիսի 31, 2019

Ի՞նչ մրցույթի մասին է խոսքը

Երեք ամսվա ընթացքում ստեղծել և բարելավել հոդվածներ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների մասին։ Հոդվածները կառաջարկվեն շրջանի տարբեր լեզուներով Վիքիպեդիաների կողմից այստեղ: Մրցույթին մասնակցելու են մեկ տասնյակից ավելի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների վիքիհամայնքներ։ Սա կնպաստի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի վիքիհամայնքների կապերի սերտացմանը, միմյանց մասին իրազեկության բարձրացմանը։

Ի՞նչի մասին կարելի է գրել

Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի հետ կապված ցանկացած հանրագիտարանային նյութի մասին կարելի է գրել։ Թեման կարող է վերաբերել խոհանոցին, արվեստին, քաղաքականությանը և այլն։ Յուրաքանչյուր վիքիպեդիա առաջադրել է իրեն ներկայացնող և կարևոր հոդվածների ցանկ, որը կարող եք գտնել նախագծի գլխավոր էջում, սեղմելով համապատասխան երկրի անվանը։

Ո՞վ է կազմակերպիչը

Մրցույթի գաղափարը ծագել է 2014 թվականի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի Վիքիմեդիա հիմնադրամի մասնաճյուղերի հավաքի ժամանակ։ Կազմակերպիչները բոլոր Վիքիմեդիա Հիմնադրամի մասնաճյուղերն ու մասնակիցների խմբերն են։

Ինչպե՞ս մասնակցել

Հոդվածները կառաջարկվեն տարածաշրջանի տարբեր լեզուներով Վիքիպեդիաների կողմից ըստ թեմաների։ Ըստ ժամանակացույցի գրելու ենք 7-ական օր երկու կամ երեք երկրի մասին։ Կարող եք նաև հոդված գրել ըստ թեմայի։ Առաջին յոթ օրվա ընթացքում գրվելու են հոդվածներ Ռուսաստանի և Խորվաթիայի մասին։ Թեման քաղաքականությունն է։ Նախնական ժամանակացույցն ու հոդված առաջադրած երկրների ցանկերը այստեղ են։ Մրցույթին կարող են մասնակցել միայն նշված ժամանակահատվածում ստեղծված հոդվածները։

Ո՞վ կհաղթի

Մրցույթի հաղթողները ընտրվելու են ըստ ստեղծած հոդվածների քանակի և որակի։ Հաշվվելու են քննարկման էջում համապատասխան կաղապար ունեցող հոդվածները։ Մասնակիցներին հարկավոր է ստորագրությամբ հաստատել մասնակցությունը հետևյալ էջում։

Մրցույթի մասին

Առաջարկվող հոդվածներ/ժամկետներ

Castles Challenge

Մասնակիցներ

Castles Challenge

Կաղապարներ

If you have any question about this contest, please add it in the discussion page