Վիքիպեդիա:Հոդվածի ստեղծում/Նորաբանություններ

3. Նշանակալիություն
4. Աղբյուրներ
5. Բովանդակություն
6. Ավարտ
Նշանակալիություն

Առարկան կամ թեման նշանակալի է, եթե այն բավականին մանրամասն ներկայացված է հեղինակավոր չեզոք երկրորդական աղբյուրներում:

Վիքիպեդիա:Նշանակալիություն

Շնորհակալություն «Հոդվածի ստեղծման օգնականին» հետևելու համար։

Նորաբանությունները վերջերս առաջացած բառեր և տերմիններ են, որոնք կիրառվում են, բայց ընդգրկված չեն որևէ բառարանի մեջ։

Որոշ նորաբանություններ լայնորեն կիրառվում են և հնարավոր է, որ բազմաթիվ փաստեր կան՝ համացանցում կամ հասարակության մեջ դրանց օգտագործման վերաբերյալ։ Բայց սա չի ենթադրում, որ Վիքիպեդիայում այդ տերմինի մասին պետք է հոդված լինի։ Վիքիպեդիայում այսպիսի հոդվածները տեղ չունեն մի քանի պատճառով․

  • Վիքիպեդիան բառարան չէ, տերմինի միայն սահմանումը նկարագրող հոդվածներն այստեղ տեղ չունեն։
  • Այսպիսի հոդվածները հաճախ նկարագրում են տերմինի գործածությունն առանց հեղինակավոր աղբյուրների հղումների։ Եթե հոդվածի տեղեկատվությունը ստուգելի չէ, ապա այն պարունակում է անձնական հետազոտություն, որը Վիքիպեդիայում ընդունելի չէ։

Այս ամենը հաշվի առնելով՝ «Հոդվածների ստեղծման օգնականով» չես կարող նորաբանությունների մասին հոդվածներ ստեղծել։

Քանի որ Վիքիբառարանի պահանջները նորաբանությունների շուրջ զգալիորեն տարբերվում են Վիքիպեդիայի պահանջներից, այնտեղ կարող ես ստեղծել նորաբանությունների վերաբերյալ բառահոդվածներ։

Վիքիբառարան Վիքիբառարան