Հարցումների մասնակցության կանոնակարգ և լրացուցիչ այլ պայմաններ[1] խմբագրել

Քվեարկությանը մասնակցելու համար, քվեարկությունը կամ մինչ այդ քննարկումը սկսելու օրվա դրությամբ մասնակիցը պետք է ունենա.

  • 6 ամիս վիքիստաժ (այսինքն մասնակցային հաշիվը պետք է գրանցված լինի, ոչ ուշ քան քվեարկությունը սկսվելուց 6 ամիս առաջ):
  • Նվազագույնը 500 գործողություն, որից 100-ը հոդվածներում: Մասնակցի կողմից ավտոմատ ծրագրով, այդ թվում ԱՎԲ-ով կատարված խմբագրումները հաշվի չեն առնվում, սովորաբար պարտադիր կերպով ադմինիստրատորները պարտավոր են ստուգել մինչև 1000 խմբագրության դեպքում, մնացած դեպքերում կասկածի պարագայում:
  • Ունենա գործող մեկ հաշիվ, տարբեր հաշիվներից քվեարկելու դեպքում ենթակա է անժամկետ արգելափակման:

Կասկածելի դեպքերում, օրինակ՝ նպատակային ցուցանիշ լրացնելու դեպքում հնարավոր է բոլոր ադմինների ձայների 2/3-ով քվեն չեղյալ համարել:

Ինչպես նաև լրացուցիչ պայմաններ.

Հարցմանը պետք է մասնակցեն նվազագույնը 3 մասնակից, իսկ որոշումը ընդունվելու համար հարկավոր է 55 տոկոս դրական արդյունք՝ կողմ և դեմ քվեարկողների հանրագումարի հանդեպ: Հարցման ժամկետի ավարտից հետո (մեկ ամիսը լրանալու դեպքում) յուրաքանչյուր մասնակից, ով ունի նվազագույնը 1 տարվա վիքիստաժ և 1000 խմբագրություն, կարող է ամփոփել հարցման արդյունքները:

  • Հարցումներ ստեղծելու դեպքում, անպայման անհրաժեշտ է տեղեկացնել խորհրդարանում՝ բացման օրը:
  • Հատուկ դեպքերում ադմինների ընդհանուր ձայների 2/3-ով հնարավոր է ընթացիկ քվեարկության ժամկետը երկարաձգել:

Հարցումը բացելուց հետո անհրաժեշտ է առաջին տողում տեղադրել {{Հարցման քվեարկություն}} կաղապարը:

Հարցումներ, արխիվ խմբագրել

Ընթացիկ հարցումներ խմբագրել

  • Չկան

Ծանոթագրություններ խմբագրել