Ընտրյալ ցանկեր  • Ընտրյալ հոդվածներ  • Լավ հոդվածներ  • Տարվա հոդվածներ  • Գնահատում

Կանոնակարգ. այստեղ ներկայացված է այն կանոնակարգը, որով պետք է անցնեն հոդվածները «Ցուցափեղկում» ընդգրկվելու համար։

Փուլերը խմբագրել

1. Հոդվածի ստեղծում. Թեկնածու առաջարկելիս պետք է հաշվի առնել հոդվածի պատմությունը. ցանկալի է, որ հոդվածը տևական ժամանակ խմբագրված լինի մի քանի մասնակիցների կողմից։ Եթե միայն մեկ մասնակից է այն խմբագրել, ապա նրա համար դժվար է նկատել հոդվածի թերությունները։ Հոդվածը խմբագրելիս պետք է հաշվի առնել Վիքիպեդիայի Ոճական ուղեցույցը։

2. Գնահատում. Նախքան հոդվածը թեկնածու առաջարկելը, անհրաժեշտ է այն ներկայացնել գնահատման։ Վիքիպեդիայի մասնակիցները դիտարկում են, որքանո՞վ է հոդվածը համապատասխանում ներկայացված պահանջներին, ինչ թերություններ կան և միասին աշխատում են այն թերությունները շտկելու վրա։ Եթե առաջարկվող հոդվածը որակական բարձր արժեք չի ներկայացվում, ապա խորհուրդ չի տրվում այն թեկնածու ներկայացնել «Ցուցափեղկում»։ Հոդվածը կարելի է միանգամից առաջադրել քվեարկության, եթե այն համարժեք է մյուս լեզուներով «Լավ հոդվածներին», բայց միևնույն ժամանակ ամփոփում է հոդվածի ողջ բովանդակությունը։

Գնահատումը պետք է տևի առնվազն 2 շաբաթ։ Պարտադիր է, որ առնվազն երկու-երեք մասնակցի կողմից գնահատական տրվի հոդվածին։ Այդ ընթացքում պետք է նաև աշխատանք տարվի հոդվածի վրա։ Միայն դրանից հետո գնահատող մասնակիցները կարող են որոշում կայացնել, որ հոդվածը պատրաստ է թեկնածու առաջադրվելու համար։

3. Քվեարկություն. Թեկնածու առաջադրելուց անմիջապես հետո, հոդվածը դրվում է համընդհանուր քվեարկության։ Քվեարկող բոլոր մասնակիցներից ակնկալվում է, որ նրանք անաչառ ու քննադատական մոտեցում ցուցաբերեն։ Եթե հոդվածը դեռ թերություններ ունի, և եթե մասնակիցները դեմ են քվեարկում, ապա նրանք դրանով բարձր են պահում Վիքիպեդիայի վարկանիշը՝ միաժամանակ հնարավորություն տալով, որ հոդվածը բարելավվի և կրկին քվեարկության ներկայացվի։

Եթե քվեարկության արդյունքում հոդվածը չի ընտրվում, ապա այն տեղադրվում է Վիքիպեդիա:Ցուցափեղկ/Լրամշակման ենթակա հոդվածներ բաժնում 1 ամիս ժամկետով, եթե նշված ժամանակահատվածում հոդվածում առկա բոլոր թերությունները շտկվում են այն կարող է նորից տեղադրվել Քվեարկություն բաժնում, այլապես այն հեռացվում է Վիքիպեդիա:Ցուցափեղկ/Լրամշակման ենթակա հոդվածներ բաժնից և նորից կարող է առաջադրվել 2 ամիս անց։

4. Լավ հոդվածի կատեգորիայի բարելավում. Հոդվածը դուրս է գալիս լավ հոդված անվանակարգից, եթե այն արդեն դարձել է ընտրյալ հոդված։

Քվեարկության կարգը խմբագրել

Ընտրված հոդվածներն ընտրվում են քվեարկությամբ։ Քվեարկությանը կարող են մասնակցել այն գրանցված մասնակիցները, ովքեր քվեարկությունը սկսելու օրվա դրությամբ ունեն.

  • 3 ամիս վիքիստաժ (այսինքն մասնակցային հաշիվը պետք է գրանցված լինի, ոչ ուշ քան քվեարկությունը սկսվելուց 3 ամիս առաջ)։
  • Նվազագույնը 500 գործողություն, որից 250 հոդվածներում։ Մասնակցի կողմից ավտոմատ ծրագրով, այդ թվում ԱՎԲ-ով կատարված խմբագրումները հաշվի չեն առնվում, սովորաբար պարտադիր կերպով ադմինիստրատորները պարտավոր են ստուգել մինչև 1000 խմբագրության դեպքում, մնացած դեպքերում կասկածի պարագայում։
  • Ունենա գործող մեկ հաշիվ, տարբեր հաշիվներից քվեարկելու դեպքում ենթակա է անժամկետ արգելափակման։

Կասկածելի դեպքերում, օրինակ՝ նպատակային ցուցանիշ լրացնելու դեպքում հնարավոր է բոլոր ադմինների ձայների 2/3-ով քվեն չեղյալ համարել։

  • Վերջին մեկ ամսում 10 գործողություն, դրան նախորդող 3 ամիսներին ամսական 1-ական գործողություն։
  • Մնացած բոլոր մասնակիցները կարող են մասնակցել քննարկմանը և դիտողություններ կատարել, որոնք խորհրդվական ձայնի կարգավիճակ կունենան։

Ժամկետը խմբագրել

Քվեարկության համար հատկացվում է 1 ամիս ժամանակ, որը կարող է նվազագույնը երկու մասնակցի խնդրանքով երկարաձգվել ևս մինչև 1 ամսով։ Հոդվածը ներառվում է «Ցուցափեղկում» քվեարկության դրական արդյունքի դեպքում։ Քվեարկության ընթացքում հոդվածում կարող է տեղադրվել {{Ցուցափեղկի թեկնածու}} կաղապարը։
Հոդվածը ցուցափեղկում պետք է մնա առնվազն 1 շաբաթ։

Քվեարկության արդյունքը խմբագրել

Հոդվածն ընտրված է համարվում այն դեպքում եթե հոդվածը ստացել է առնվազն 6 կողմ քվե և մասնակիցների կողմից փաստարկված դեմ և կողմ քվեարկողների 75 տոկոս դրական արդյունք կամ երբ ստացել է առնվազն 6 կողմ և շտկվել են դեմ քվեարկած մասնակիցների կողմից ներկայացված բոլոր թերությունները։ Դեմ քվեարկողը պետք է հանգամանալիորեն նշի հոդվածի թերությունները, այլապես դեմ քվեն կհամարվի անվավեր։ Ձեռնպահ քվեները չեն մասնակցում քվեարկությանը, բայց հաշվի են առնվում քվեարկողի կողմից բերված դիտողությունները և առաջարկությունները։ Հոդվածը խմբագրող մասնակիցը (մասնակիցները) պետք է ուշադիր հետևի քվեարկությանը և հնարավորինս շտկի ներկայացված թերությունները։

Ծանոթություն խմբագրել

Վերաքվեարկություն խմբագրել

Եթե «Ցուցափեղկում» հայտնված հոդվածը (այլևս) չի համապատասխանում անհրաժեշտ պայմաններին, ապա այն քվեարկությամբ կարող է հեռացվել այնտեղից։ Այս դեպքում քվեների նվազագույն սահման չկա, հոդվածը հեռացվում է, եթե քվեարկողների առնվազն կեսը դեմ է քվեարկում նրա ընդգրկմանը «Ցուցափեղկում»։