Վիքիպեդիայի արգելափակումը Թուրքիայում (2017)

Վիքիպեդիայի արգելափակումը Թուրքիայում (թուրքերեն՝ Vikipedi'ye Türkiye'den erişimin engellenmesi), համացանցային իրադարձություն, որը տեղի է ունեցել 2017 թվականի ապրիլի 29-ին թուրքական իշխանությունների կողմից[1][2]։

Վիքիպեդիայի կայքի արգելափակման պատճառով Թուրքերեն Վիքիպեդիայի էջերում օգտագործվում է հետևյալ տարբերանշանը:

Ապրիլի 29-ի առավոտյան թուրքական Turkey Blocks պորտալը տարածել է տեղեկատվություն, որ Թուրքիայում մուտքը դեպի Վիքիպեդիա ազատ հանրագիտարան արգելափակվել է[1]։ Տարբեր լրատվամիջոցներ անդրադարձել են իրադարձությանը։ Այսպես, BBC-ին հայտնել է, որ թուրքական իշխանությունները արգելափակել են մուտքը դեպի Վիքիպեդիա Ստամբուլի ժամանակով առավոտյան 08։ 00-ին։ Թուրքիայի տեղեկատվության և հաղորդակցային տեխնոլոգիաների նախարարությունը որևէ մեկնաբանություն այս հարցով չի տվել, միայն նշել է, որ որոշակի տեխնիկական վերլուծություններից և օրենսդրական վերանայումներից հետո, որոնք հիմնված են Թուրքիայի ՔՕ 5651 հոդվածի վրա (համացանցի կառավարում), վարչական միջոցառումներ են ձեռնարկվել վեբ կայքի նկատմամբ[2]։ Ամերիկայի ձայնը հաղորդել է, որ թուրքական մեդիան վեբ կայքի արգելափակման պատճառ դիտարկում է «ահաբեկչական» բնույթ ունեցող կոնտեքստի կամ հոդվածի առկայությունը[3]։ Հնդկական NDTV-ն նշել է, որ արգելափակումը բողոքի ալիք է առաջացրել թուրքական էլեկտրոնային հարթակներում, ովքեր պահանջում են չեղարկել «աշխարհի ամենահայտնի կայքերից մեկի նկատմամբ սահմանված արգելափակումը»[4]։

N 5651 հոդվածը, որը հայտնի է նաև Համացանցի օրենք, ուժի մեջ է մտել 2007 թվականի մայիսի 4-ին[5]։ Օրենքի հիմնական նպատակներն են՝

  1. Որոշել ինտերնետ կապի մատակարարների, տեղական մատակարարների և կոնտենտ մատակարարների կոլեկտիվ օգտագործման պատասխանատվությունը, ովքեր հանդիսանում են համացանցի հիմնական դերակատարները։
  2. Որոշել համացանցի հետ կապված հանցագործությունների համար նախատեսված պատժամիջոցների ձևերը՝ հաշվի առնելով կոնտենտը, տեղը և մատակարարին[6]։

Որոշ տեսաբանների կարծիքով, օրենքն ընդունվել է՝ գրաքննելու անհատներին, լրագրողներին և մեդիային[7]։ Եվրոպական խորհրդի Վենետիկի հանձնաժողովը օրենքը դիտարկել է, որպես մասամբ վիճելի[8]։

Ներկայումս Վիքիպեդիան ընթեռնելի, սակայն խմբագրելի չէ FreeWiki by Crypt.space-ի միջոցով Թուրքիայի ողջ տարածքում[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Wikipedia blocked in Turkey». Turkey Blocks. Վերցված է 2017 թ․ ապրիլի 29-ին.
  2. 2,0 2,1 «Turkish authorities block Wikipedia without giving reason». BBC News. 2017 թ․ ապրիլի 29. Վերցված է 2017 թ․ ապրիլի 29-ին.
  3. «Monitors: Turkey Blocks Access to Wikipedia». Voice of America. 2017 թ․ ապրիլի 29. Վերցված է 2017 թ․ ապրիլի 29-ին.
  4. «Turkish Authorities Block Access To Wikipedia: Monitor». NDTV. 2017 թ․ ապրիլի 29. Վերցված է 2017 թ․ ապրիլի 29-ին.
  5. World Intellectual Property Organization, WIPO. «Overview, Law N. 5651, Turkey». WIPO. Վերցված է 2017 թ․ ապրիլի 29-ին.
  6. Presidency of Telecommunication, communication, PTC. «Information about the regulations of the content of the Internet». PTC. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 22-ին.
  7. Akdeniz, Y.; Altiparmak, K. (November 2008). «Internet: restricted access- A critical assessment of Internet Content Regulation and Censorship in Turkey» (PDF). cyber-rights.org. İnsan Hakları Ortak Platformu (IHOP). Վերցված է 2017 թ․ ապրիլի 29-ին.
  8. «OPINION ON LAW No. 5651 ON REGULATION OF PUBLICATIONS ON THE INTERNET AND COMBATING CRIMES COMMITTED BY MEANS OF SUCH PUBLICATION ("THE INTERNET LAW")». venice.coe.int. Venice Commission for Democracy thorugh Law, Council of Europe. 2016 թ․ հունիսի 15. Վերցված է 2017 թ․ ապրիլի 29-ին.
  9. «Freewiki». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել