Վիքիգրքեր (նախկինում Վիքիմեդիա ազատ տեքստերի գիրք նախագիծ և Վիքիմեդիա-Գրքեր) Վիքիմեդիա Հիմնադրամի կողմից գործարկվող Վիքի վեբ կայք է համատեղ ուժերով ուսումնական գրականություն ստեղծելու համար։ Յուրաքանչյուր ոք կարող է ստեղծել և փոփոխել յուրաքանչյուր դասագրքի յուրաքանչյուր էջ։ Այս կայքում միևնույն առարկային վերաբերող էջերի հավաքածուն կոչվում է Վիքիդասագիրք։ Վիքիդասագիրք են անվանում Վիքի միջավայրում ստեղծված դասագիրքը։

Վիքիգրքեր
Изображение логотипа
wikibooks.org
Կարգախոսthe open-content textbooks collection that anyone can edit
ՏեսակՎիքիմեդիա հիմնադրամի նախագիծ, MediaWiki կայք և օգտագործողի կողմից ստեղծված բովանդակության հարթակ
ՍեփականատերWikimedia
ՀեղինակՋիմմի Ուելս
Բացվածհուլիսի 19, 2003
 Wikibooks Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

wikibooks.org տիրույթը գրանցվել է 2003 թվականի հուլիսի 19-ին[1]։ Այն գործարկվել է ազատ այնպիսի առարկաների, ինչպիսիք օրգանական քիմիան և ֆիզիկան են, ազատ դասագրքերի տեղադրման և ստեղծման համար։ Վիքիգրքերի ներսում երկու խոշոր Վիքիջունիոր և Վիքիլսարան ենթածրագրերը ստեղծվեցին մինչև դրա պաշտոնական հետագա քաղաքականության փոփոխությունը։ Հետագայում համաձայն Վիքիմեդիա Հիմնադրամի նախագծային նոր քաղաքականության, ինկուբատոր տիպի նախագծեր սկսվեցին։

2006 թվականի օգոստոսին Վիքիլսարանը դարձավ Վիքիմեդիա Հիմնադրամի անկախ նախագիծ։[փա՞ստ]

2008 թվականից Վիքիգրքերը ներառված է BASE որոնման համակարգում[2]։

2016 թվականի Compete.com կայքի գնահատմամբ Վիքիգրքերն ունեին 1,478,812 եզակի այցելու[3]։

Wikijunior խմբագրել

Wikijunior-ը Վիքիգրքերի ենթածրագիր է, որը մասնագիտանում է մանկական գրքերում։ Ծրագիրը բաղկացած է ամսագրից և վեբկայքից և ներկայումս մշակված է անգլերենով, դանիերենով, ֆիններենով, ֆրանսերենով, գերմաներենով, իտալերենով, ճապոներենով, իսպաներենով և արաբերենով։ Այն հիմնվել է Beck հիմնադրամի դրամաշնորհով։

Գրքի բովանդակություն խմբագրել

Գերմանական Վիքիգրքեր ծրագրի զարգացման վիզուալիզացիան

Թեև որոշ գրքեր բնօրինակներ են, մյուսները սկիզբ են առնում ինտերնետից վերցրած ազատ դասագրքերի այլ աղբյուրներից։ Կայքի ողջ բովանդակությունը թողարկվում է Creative Commons արտոնագրի (կամ համատեղելի լիցենզիայի) ներքո։ Դա նշանակում է, որ ինչպես իր քույր նախագծերի դեպքում, Վիքիպեդիայքւմ ներդրումները շարունակում են պաշտպանել դրանց ստեղծողների հեղինակային իրավունքները, մինչդեռ լիցենզավորումը հավաստում է, որ այն կարելի է ազատ տարածել և կրկնօգտագործել որոշակի պայմանների պահպանման դեպքում։

Վիքիգրքերը Վիքիդարանից տարբերվում են նրանով, որ Վիքիդարանը հավաքում է գոյություն ունեցող ազատ բովանդակությամբ աշխատանքների և բնօրինակ թարգմանությունների ճշգրիտ կրկնօրինակները, օրինակ Շեքսպիրի պիեսների բնագրերը, մինչդեռ Վիքիգրքերը նվիրված են կամ ինքնատիպ աշխատանքներին, գոյություն ունեցող աշխատանքների նշանակալիորեն փոփոխված տարբերակներին կամ բնագրերի անոտացիաներին։

Նախագիծն աշխատում է բազմաթիվ առարկաների դասագրքերի մշակման վրա, և հիմնադիրները հուսով են, որ դասագրքերի ստեղծումն ու զարգացումը էլ ավելի թափ կստանա տարբեր լեզուներով, որոնք շարունակաբար կկատարելագործվեն և կտարածվեն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Wikibooks.org Whois Record». DomainTools, LLC. Վերցված է 2013 թ․ հունվարի 22-ին.
  2. «Suchmaschine BASE (Bielefeld Academic Search Engine): Wikibooks: Viquillibres : Portada». www.base-search.net. Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
  3. "Site Profile for wikibooks.org" Արխիվացված 2010-06-08 Wayback Machine, compete, retrieved July 19, 2016