Վիրջինիա Բոլտեն (իսպ.՝ Virginia Bolten, դեկտեմբեր 1876, Սան Լուիս, Արգենտինա - 1960[1], Մոնտեվիդեո, Ուրուգվայ), գերմանական ծագմամբ անարխո-ֆեմինիստ, սինդիկալիստ, հռետոր[2][3]։ Ի սկզբանե ապրել է Արգենտինայում, 1902 թվականին արտաքսվել է Ուրուգվայ։

Վիրջինիա Բոլտեն
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբեր 1876
ԾննդավայրՍան Լուիս, Արգենտինա
Մահացել է1960[1]
Մահվան վայրՄոնտեվիդեո, Ուրուգվայ
ՔաղաքացիությունԱրգենտինա
Մասնագիտությունլրագրող, արհմիութենական գործիչ և խմբագիր
 Virginia Bolten Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Վիրջինիա Բոլտենը ծնվել է Արգենտինայի Սան Լուիս քաղաքում, գերմանացի գաղթականի ընտանիքում։ Մանկությունն անցել է Արգենտինայի Սան Խուան նահանգում։ Եղել է կոշկակար, աշխատել է շաքարի գործարանում։ Կոշկակար աշխատելու տարիներին հանդիպել է Կոշկակարների միության կազմակերպիչ Խուան Մարկեսին և ամուսնացել նրա հետ[4]։ Անարխիստական շրջանակներում ընդգրկվել է Պիետրո Գորիի հետ ծանոթությունից հետո[5]։ Ֆեմինիստական, անարխիստական, բանվորական շարժումներում ծավալած գործունեության համար 1902 թվականին արտաքսվել է Ուրուգվայ[2][6]։

La Voz de la Mujer խմբագրել

 
La Voz de la Mujer

Բոլտենը պատասխանատու է եղել «La Voz de la Mujer» (հայերեն՝ «Կնոջ ձայնը») թերթի հրատարակման համար, որը Ռոսարիոյում տպագրվել է 9 անգամ 1896 թվականի հունվարի 8-ից մինչև 1897 թվականի հունվարի 1-ը։ Նմանատիպ թերթ նույն անվանումով հրատարակվել է նաև Մոնտեվիդեոյում, ինչը խոսում է այն մասին, որ այն հիմնադրել և խմբագրել է Բոլտենը իր արտաքսումից հետո[2]։

La Nueva Senda խմբագրել

Ուրուգվայում Բոլտենը շարունակել է իր ակտիվ գործունեությունը, հրատարակել է «La Nueva Senda» (հայերեն՝ Նոր արահետ) թերթը 1909 թվականից 1910 թվականը[7]։

Այլ հրատարակումներ խմբագրել

Բոլտենը հրատարակել է բազմաթիվ հոդվածներ անարխիստ-կոմունիստական ամսագրերում և թերթերում, որոնցից առավել ուշագրավ են «La Protesta» («Բողոք») և «La Protesta Humana» («Մարդկային բողոք»)։

Հիշատակ խմբագրել

Բուենոս Այրեսի Պուերտո Մադերո շրջանի զբոսայգիներից մեկը կոչվել է Բոլտենի պատվին[8]։

Ֆիլմ խմբագրել

2007 թվականին Արգենտինայի Սան Լուիս նահանգը հովանավորել է Վիրջինիա Բոլտենի հիշատակին նվիրված ֆիլմի նկարահանումը[9]։ Ֆիլմը պատմում է Բոլտենի կյանքի, նրա անարխո-ֆեմինիստական և սոցիալական գործունեության, «La Voz de la Mujer» թերթի տպագրության մասին։ Ֆիլմն անվանվել է «Ոչ աստված, ոչ ղեկավար, ոչ ամուսին» (իսպ.՝ Ni dios, ni patrón, ni marido)։ Ֆիլմի անվանումը վերցվել է La Voz de la Mujer թերթի կարգախոսից[9]։ Բոլտենի դերակատարն է Ջուլիետա Դիասը, ռեժիսորը՝ Լաուրա Նանյան[10][11](Laura Mañá, Ni Dios Ni Patrón Ni Marido (Un grupo de mujeres hace oír su voz...), 90 minutes, 2010, Առցանց դիտում

Մատենագիտություն խմբագրել

  • Nicolas Balutet, Paloma Otaola, Delphine Tempère, Contrabandista entre mundos fronterizos, Éditions Publibook, 2010.
  • Maxine Molyneux, Mouvements féministes en Amérique latine, Cátedra, Madrid, 2003, extraits en ligne.
  • Joël Delhom, La voix solitaire de la femme anarchiste argentine à la fin du XIXe siècle, colloque international Les représentations des relations amoureuses et des sexualités dans les Amériques, HCTI, Université de Bretagne-Sud, avril 2011
  • La Voz de la Mujer. Periódico comunista-anárquico, préface de Maxime Molineux, Buenos Aires, Editorial de la Universidad Nacional de Quilmes, 2002, (ISBN 987-9173-08-2).

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://web.archive.org/web/20170715220210/http://mujeresquehacenlahistoria.blogspot.com/2012/02/siglo-xix-virginia-bolten.html
  2. 2,0 2,1 2,2 Molyneux, Maxine (2001). Women's movements in international perspective: Latin America and beyond. Palgrave MacMillan. էջ 24. ISBN 978-0-333-78677-2.
  3. Moya, José (2002). «Italians in Buenos Aires's Anarchist Movement: Gender Ideology and Women's Participation, 1890-1910». In Donna R. Gabaccia, Franca Iacovetta (ed.). Women, gender and transnational lives: Italian workers of the world. U of Toronto P. էջեր 195, 205. ISBN 978-0-8020-8462-0. Վերցված է 2010 թ․ փետրվարի 2-ին.
  4. «Biography of Virginia Bolten». Վերցված է 2010 թ․ փետրվարի 2-ին.
  5. Carlson, Marifran (1988). Feminismo!: the woman's movement in Argentina from its beginnings to Eva Perón. Academy Chicago Publishers. էջ 127. ISBN 978-0-89733-152-4.
  6. Molyneux, Maxine (2003). Movimientos de mujeres en América Latina: estudio teórico comparado (Spanish). Jaqueline Cruz (trans.). Universitat de València. էջ 42. ISBN 978-84-376-2086-2. Վերցված է 2010 թ․ փետրվարի 2-ին.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. Ehrick, Christine (2005). The shield of the weak: feminism and the State in Uruguay, 1903-1933. UNM Press. էջ 61. ISBN 978-0-8263-3468-8. Վերցված է 2010 թ․ փետրվարի 2-ին.
  8. «Argentina: Caputo, Salvatori associate». South American Business Information. 2000 թ․ դեկտեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 2-ին.
  9. 9,0 9,1 «Film Adaptation of Virginia Bolten's activities» (Spanish). Argentina: Pagina 12. 2007 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2010 թ․ փետրվարի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. «Ni dios, ni patrón, ni marido». Վերցված է 2010 թ․ փետրվարի 2-ին.
  11. Película: Ni Dios Ni Patrón Ni Marido (2010)