Վիրժինի Լեդուայեն

ֆրանսիացի դերասանուհի

Վիրժինի Լեդուայեն (ֆր.՝ Virginie Ledoyen, նոյեմբերի 15, 1976(1976-11-15)[1], Փարիզի 10-րդ շրջան, Փարիզ[2]), ֆրանսիացի դերասանուհի։ Իրական անունը՝ Վերժինի Ֆերնանդես։ Ֆիլմերում սկսել է նկարահանվել դեռևս պատանի տարիքից։

Վիրժինի Լեդուայեն
Ծնվել էնոյեմբերի 15, 1976(1976-11-15)[1] (47 տարեկան)
ԾննդավայրՓարիզի 10-րդ շրջան, Փարիզ[2]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունդերասանուհի, մոդել և կինոդերասանուհի
Ամուսին(ներ)Arié Elmaleh?[3]
Պարգևներ և մրցանակներ
virginie-ledoyen.fr.fm

Կենսագրություն խմբագրել

Կարիերան սկսել է երեք տարեկանից՝ նկարահանվելով գովազդային հոլովակներում։ Տասներեք տարեկան հասակում ուներ ոչ միայն փորձ նկարահանվելու գովազդային հոլովակներում, այլ նաև ֆիլմերում՝ հաջողությամբ անցնելով «Մայրիկ» ֆիլմի կաստինգը։ Դա եղավ նրա առաջին մեծ դերը։ Նույն թվականին խաղացել է «Երեխաների առևանգիչը» ֆիլմում, իսկ մեկ տարի անց մասնակցություն է ունեցել ռեժիսոր Մարսել Կարնեի նկարահանումներին։ Հաջորդ դերը խաղացել է Էլի Շուրակիի «Նվերը» ֆիլմում՝ մարմնավորելով Սամանթային, որի համար 1993 թվականին՝ 17 տարեկան հասակում արժանացավ իր առաջին մրցանակին՝ «Սեզար»։ 1994 թվականին «Սառը ջուրը» և 1996 թվականին «Միայնակ աղջիկը» ֆիլմերում իր դերերի համար արժանացել է մրցանակի, բայց բաղձալի արձանիկը այդպես էլ չի ստացել։

1998 թվականին Լեդուայենը Փարիզում կայացած կինոփառատոնում իր «Ժաննան և հոյակապ տղան» ֆիլմի դերի համար ճանաչվել է լավագույն կին դերասանուհի։

Վիրժինի Լեդուայեն նկարահանվել է ոչ միայն ֆրանսիական, այլ նաև ամերիկական, նույնիսկ թայվանական ֆիլմերում։

Ընտանիք խմբագրել

1995 թվականին Վիրժինին ծանոթացել է գեղազարդիչ Լուի Սուբրիրի հետ, որից ունեցել է մեկ աղջիկ՝ Լիլիաս Սուբրիր (ծնվ․ 29.09.2001)։

2006-2007 թվականներին Վիրժինին ամուսնացել է կինոռեժիսոր Իեն Ռեջերսի հետ։

2007 թվականից մինչև 2005 թվականը Վիժինին փաստացի ամուսնացած է եղել դերասան Ար Էլմալի հետ։ Նախկին զույգը ունեցել է երկու երեխա՝ Իսաակ Էլմալը (ծնվ․ 2010 թվականի հուլիսին) և դուստրը Ամալիա Էլմալե (ծնվ․ 23.04.2014)։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1988 ս La vie en panne Ջոել
1990 ս Haute tension Դոմինիկ
1991 ֆ Մայրիկ Mima Միմա
1991 ֆ Երեխաների առևանգիչը Le voleur d'enfants Գաբրիել
1993 ֆ Սուրկաները Les marmottes Սամանթա
1994 ֆ Հաճելի խելագարություն La folie douce Չարլի Լեժե
1994 ֆ La règle de l'homme Վիոլետա
1994 ֆ Սառը ջուրը L'eau froide Քրիստինա
1994 ս Tous les garçons et les filles de leur âge... Քրիստինա
1995 ֆ Les sensuels
1995 ֆ Sur la route
1995 ֆ Միայնակ աղջիկը A Single Girl Վալերի Սերժա
1995 ֆ Արարողությունը La cérémonie Մելինդա
1995 ֆ La vie de Marianne Մարիանա
1996 ֆ Մաջոնդ Mahjong Մարտա
1997 ֆ Կրեկ 6-Т Ma 6-T va crack-er
1997 ֆ Հերոսուհի Héroïnes Ջոանա
1997 ֆ Մարիանա Marianne Մարիանա
1998 ֆ Ժաննան և հոյակապ տղան Jeanne et le garçon formidable Ժոննա
1998 ֆ Սպայի աղջիկը երբեք լաց չի լինում A Soldier's Daughter Never Cries Բիլի մայրը
1998 ֆ Օգոստոսի վերջ, սեպտեմբերի սկիզբ Fin août, début septembre Աննա
1998 ֆ Սրտում En plein coeur Սեսել մոդե
2000 ֆ Լողափը The Beach Ֆրանսիացի
2000 ս Թշվառները Les misérables Կոզետա
2001 ֆ Սեր De l'amour Մարիա
2002 ֆ 8 կին Huit Femmes Սյուզան
2003 ֆ Ո՞վ է տապլել Պամելային Mais qui a tué Pamela Rose? Դայակ
2003 ֆ Բոն Վոյաժ! Bon Voyage Կամիլա
2004 ֆ Saint Ange Աննա Ժյուրեն
2006 ֆ Դուբլյորը The Valet Էմիլիա
2006 ֆ Ստվերների անտառը The Backwoods Լյուսի
2006 ֆ Holly Մարիա
2006 ֆ La forteresse assiégée ֆրանսիայի կայսրուհի
2007 ֆ Արի համբուրվենք Un baiser s'il vous plaît Յուդիթ
2008 ֆ Յուրաքանչյուրը ցանկանում է սիրել Mes amis, mes amours Օդրի
2008 ֆ Տաղտկալի մարդը L'Emmerdeur Լուիզա
2009 ֆ Հանցագործների բանակը L'Armée du crime Մելինա Մանուչյան
2009 ս Myster Mocky présente
2010 ֆ Այն ամենը, ինչ փայլում է Tout ce qui brille Ագաթա
2011 ս XIII XIII: The Series Իրինա Սվետլանովա
2012 ֆ Մնաս բարով, իմ թագուհի Les adieux à la reine Դքսուհի

Պարգևներ և մրցանակներ խմբագրել

1998 թվականին Փարիզում կայացած կինոփառատոնում իր «Ժաննան և հոյակապ տղան» ֆիլմում կերտած դերի համար ճանաչվել է լավագույն կին դերասանուհի։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիրժինի Լեդուայեն» հոդվածին։