«Վիրավոր տղամարդը» (ֆր.՝ L'Homme blessé), ֆրանսիացի նկարիչ, կերպարվեստում ռեալիզմի հիմնադիրներից Գյուստավ Կուրբեի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1844-ից 1854 թվականներն ընկած ժամանակահատվածում[2]։ Յուղաներկով կտավի չափերն են 81,5 × 97,5 սմ[3]։

Վիրավոր տղամարդը
տեսակգեղանկար
նկարիչԳյուստավ Կուրբե[1]
տարի1844 և 1854
բարձրություն81,5 սանտիմետր
լայնություն97,5 սանտիմետր
ժանրինքնապատկեր
նյություղաներկ և կտավ
գտնվում էՕրսե թանգարան
հավաքածուՕրսե թանգարան
հիմնական թեմաԳյուստավ Կուրբե
Ծանոթագրություններ
 The Wounded Man, Portrait of the Artist (Gustave Courbet - Musée d'Orsay) Վիքիպահեստում

Այսօր «Վիրավոր տղամարդը» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Օրսե թանգարանում[4] (Փարիզ, Ֆրանսիա

Պատմություն խմբագրել

«Վիրավոր տղամարդը» ստեղծագործությունը Կուրբեի բազմաթիվ ինքնադիմանկարներից մեկն է։ Նկարը ստեղծվել է 1844 թվականին. այդ ժամանակ կտավին պատկերված էր ավելի երիտասարդ նկարիչը և կինը, որը հենվել էր տղամարդու ուսին։ 1854 թվականին, երբ Կուրբեն սիրային կապերը խզում է այդ կնոջ հետ, կտավը վերանկարում է՝ կնոջ փախարեն նկարելով թուր և սրտի շրջանում վերք ավելացնում։

Այս նկարը Կուրբեն իր մոտ է պահում ընհուպ մինչև մահը՝ 1877 թվականը։ Քրոջ՝ Ջուլիետա Կուրբեի հավաքածուն, որտեղ նաև այս կտավն էր, Փարիզի Դրու հյուրանոցում կայացած աճուրդի ժամանակ ձեռք է բերում պետությունը։ Սկզբից նկարը ցուցադրվել է Լուվրում, իսկ 1986 թվականից փոխանցվել է Օրսե թանգարանին[5]։

Ստեղծագործության կրկնօրինակը Կուրբեն վրձնել է 1866 թվականին (79,5 х 99,5 սմ), որն այսօր ցուցադրվում է Բելվեդեր պատկերասրահում[6]։

Նկարագիր խմբագրել

«Վիրավոր տղամարդը» ստեղծագործությունում պատկերված է փակ աչքերով տղամարդ, որը հենվել է ծառին։ Թվում է, որ նա քնած է։ Ձեռքով բռնել է ծածկոցը, որով ծածկվել է։ Սրտի շրջանում վիրավորումից ստացած վերքի հետքը սպիտակ վերնաշապիկին և կողքի թուրը վկայում են, որ այրը մասնակցել է դուելի, որն այնպես չի ընթացել, որպես ցանկացել է տղամարդը։

Կուրբեն իր ընկերոջը՝ Պիեռ Ժոզեֆ Պրուդոնին գրած նամակում մանրամասնել է. «Ճշմարիտ գեղեցկություն կարելի է գտնել միայն տառապանքում... Դրա համար է՝ իմ մեռնող դուելյանտն այդքան հրաշալի»[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 JocondeLab — 2014.
  2. lesyeuxdargus (2016 թ․ հունվարի 15). «« L'homme blessé » de Gustave Courbet». Les yeux d'Argus (ֆրանսերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 27-ին.
  3. «Un homme doublement blessé». newsletters.artips.fr. Վերցված է 2020 թ․ հունիսի 27-ին.
  4. «Musée d'Orsay: Gustave Courbet L'homme blessé». www.musee-orsay.fr. Վերցված է 2020 թ․ հունիսի 27-ին.
  5. «Catalogue du musée d'Orsay». Musée d'Orsay (ֆրանսերեն). Վերցված է 8 novembre 2014-ին.
  6. Der Verwundete, notice du musée Belvédère, en ligne.
  7. «Un homme doublement blessé». Artips (ֆրանսերեն). Վերցված է 8 novembre 2014-ին.

Արտաքին հղումներ խմբագրել