Վիտտորիո Գասման (իտալ.՝ Vittorio Gassman, սեպտեմբերի 1, 1922(1922-09-01)[1][2][3][…], Ջենովա, Իտալիա[4] - հունիսի 29, 2000(2000-06-29)[1][2][3][…], Հռոմ, Իտալիա[4]), թատրոնի և կինոյի իտալացի դերասան և ռեժիսոր, գրող և սցենարիստ։ Տղամարդու լավագույն դերի համար յոթ անգամ արժանացել է «Դավիդ դի Դոնաթելլո» մրցանակին։

Վիտտորիո Գասման
իտալ.՝ Vittorio Gassman
Ծնվել էսեպտեմբերի 1, 1922(1922-09-01)[1][2][3][…]
ԾննդավայրՋենովա, Իտալիա[4]
Մահացել էհունիսի 29, 2000(2000-06-29)[1][2][3][…] (77 տարեկան)
Մահվան վայրՀռոմ, Իտալիա[4]
ԳերեզմանԿամպո Վերանո[5][6]
ԿրթությունՍիլվիո Դ'Ամիկոյի դրամատիկական արվեստների ազգային ակադեմիա
Քաղաքացիություն Իտալիա և  Իտալիայի թագավորություն
Մասնագիտությունկինոռեժիսոր, հեռուստատեսային դերասան, սցենարիստ, թատրոնի դերասան և կինոդերասան
ԸնտրանիIl sorpasso?, Մեծ գործարք Մադոննայի փողոցում, March on Rome?, Կնոջ բույրը և Կյանքը վեպ է
Ամուսին(ներ)Շելլի Ուինթերս, Նորա Ռիչի, Diletta D'Andrea? և Ժյուլետ Մեյնել
Երեխա(ներ)Ալեսսանդրո Գասման և Պաոլա Գասման
Պարգևներ և մրցանակներ
ոսկե մեդալ մշակույթի և արվեստի զարգացման գործում ունեցած ավանդի համար Ասպետական մեծ խաչի շքանշան. «Իտալիայի Հանրապետության համար ունեցած վաստակի համար» «Իտալական Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ սպա

Կաննի կինոփառատոնի մրցանակ տղամարդու լավագույն դերակատարման համար

Դոնոսիտա պարգև

Արվեստում Ավստրիայի արքայազնի մրցանակ

«Դավիդ դի Դոնատելլո» մրցանակ տղամարդու լավագույն դերակատարման համար

«Դավիդ դի Դոնատելլո» մրցանակ կյանքի ընթացքում ունեցած ձեռքբերումների համար

«Արծաթե ժապավեն» մրցանակ տղամարդու լավագույն դերի համար

«Արծաթե ժապավեն» հատուկ մրցանակ

«Արծաթե ժապավեն» մրցանակ երկրորդ պլանի լավագույն դերասանի համար

Մար դել Պլատայի կինոփառատոն

Մոնրեալի կինոփառատոն

Արծաթե պատյան լավագույն դերասանի համար

Տարոմինայի կինոփառատոն

Ոսկե առյուծ մրցանակ ձեռքբերումների համար

և

Դոնոսիտա պարգև

Կենսագրությունը խմբագրել

Վիտտորիո Գասմանը ծնվել է Ջենովայում։ Նրա հայրը ազգությամբ գերմանացի էր, իսկ մայրը` հրեուհի Պիզայից։ Վիտտորիոն մանկության տարիներին տեղափոխվելով Հռոմ, ավարտել է դասական լիցեյը, իսկ հետո նաև Դրամատիկական արվեստի ազգային ակադեմիան։

Առաջին անգամ բեմ է բարձրացել 1943 թվականին՝ Միլանում, իսկ կինոյում նրա դեբյուտը կայացել է 1945 թվականին՝ «Հանդիպում Լաուրայի հետ» կինոնկարում։ Թատրոնում նա իր փառքին հասել է, երբ բեմի վրա հանդես է եկել Լուկինո Վիսկոնտիի «Համլետ» և «Ծխախոտային ուղի» բեմադրություններում։ 1948 թվականին նա կատարել է Ջակոմո Կազանովայի դերը` Ռիկարդո Ֆրեդայի «Գաղտնի երկրպագուն» մելոդրամայում։ Սակայն իրականում Վիտտորիո Գասմանին ճանաչում բերեց հանցագործ Վալտերի դերը` Ջուզեպպե դե Սանտիսի «Դառը բրինձ» (1949թ.) կինոնկարում։

1952 թվականին Վիտտորիո Գասմանը գլխավորել է իր կողմից ստեղծված Իտալական արվեստի թատրոնը։ 1956 թվականին առաջին անգամ հանդես է եկել որպես ռեժիսոր` համագործակցելով այն ժամանակ դեռևս սկսնակ ռեժիսոր Ֆրանչեսկո Ռոզիի հետ։

Վիտտորիո Գասմանը նկարահանվել է Մարիո Մոնիչելլիի, Վիտտորիո դե Սիկայի, Մարկո Ֆերերիի, Դինո Ռիզիի, Էտտորե Սկոլայի, Վալերիո Ձուրլինիի ֆիլմերում։ Իր տաղանդի շնորհիվ, նա հաջողությամբ նկարահանվել է նաև արտասահմանում` հանդես գալով այնպիսի ռեժիսորների ֆիլմերում, ինչպիսիք էին Ռոբերտ Օլթմենը, Փոլ Մազուրսկին, Ալեն Ռենեն, Քինգ Վիդորը, Քշիշտոֆ Զանուսին, Անդրե Դելվոն և այլք։

1971 թվականին, Սան Սեբաստիանի կինոփառատոնում` «Բրանկալեոնեն խաչակրաց արշավանքներում» կինոնկարում կատարած դերի համար, որպես լավագույն դերասան, Վիտտորիո Գասմանն արժանացել է մրցանակի։ 1996 թվականին, կինեմատոգրաֆում իր ստեղծագործական գործունեության համար, Վենետիկի կինոփառատոնում նրան շնորհվել է պատվավոր «Ոսկե առյուծ» պարգևը։

Անձնական կյանքը խմբագրել

Վիտտորիո Գասմանն ամուսնացել է երեք անգամ։ Առաջին կինը դերասանուհի Նորա Ռիչչին էր (ունի մեկ դուստր), երկրորդ կինը` դերասանուհի Շելլի Ուինթերսն էր (ունի մեկ դուստր), իսկ երրորդը` նույնպես դերասանուհի Դիլետա Դ'Անդրեան էր (ունի մեկ որդի)։ Վիտտորիո Գասմանը սիրավեպ է ունեցել նաև ֆրանսիացի դերասանուհի Ժյուլիետ Մայնիելի հետ և ունի մեկ որդի` ներկայումս դերասան Ալեսսանդրո Գասմանը։

Վիտտորիո Գասմանը մահացել է 2000 թվականի հունիսի 29-ին` ինֆարկտից։

Մասնակի ֆիլմագրությունը խմբագրել

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1947 Կապիտանի աղջիկը La figlia del capitano Ալեքսեյ Շվաբրին
1947 Սիրո նախերգանք Preludio d'amore Դավիդ
1947 Պինոքիոյի արկածները Le avventure di Pinocchio Կանաչ Ձկնորս
1947 Դանիել Կորտիս Daniele Cortis Դանիել Կորտիս
1948 Գաղտնի երկրպագուն Il cavaliere misterioso Ջակոմո Կազանովա
1949 Դառը բրինձ Riso amaro Վալտեր
1949 Քո սրտի ձայնը Una voce nel tuo cuore Պաոլո Բալդինի
1949 Գայլը Սիլաից Il lupo della Sila Պիետրո Կամպոլո
1950 Ես երազում եմ դրախտի մասին Ho sognato il paradiso Ջորջո
1950 Մարդիկ` օրենքից դուրս I fuorilegge Տուրի
1950 Նեղոսյան ճուռակը Lo sparviero del Nilo Յուսուֆ
1950 Ամալֆիի առյուծը Il leone di Amalfi Մաուրո
1951 Դավաճանություն Il tradimento Ռենատո Սալվի
1951 Սև թագը La corona negra Մաուրիսիո
1951 Աննա Anna Վիտտորիո
1952 Երազանք Զորրոյի մասին Il sogno di Zorro Դոն Անտոնիո, Խուան
1952 Սպիտակ մարդկանց ամբոխը La tratta delle bianche Միշել
1953 Ապակյա պատը The Glass Wall Պետեր Կաբան
1953 Սոմբրերո Sombrero Ալեխանդրո Կաստիլլո
1953 Հալածյալի ճիչը Cry of the Hunted Ջորի
1954 Ռապսոդիա Rhapsody Փոլ Բրոնտե
1954 Մամբո Mambo Մարիո Ռոսսի
1955 Աշխարհի ամենագեղեցիկ կինը La donna più bella del mondo (Lina Cavalieri) արքայազն Սերգեյ
1956 Պատերազմ և խաղաղություն War and Peace Անատոլ Կուրագին
1956 Պաշտպանեք իմ սերը Difendo il mio amore Ջովաննի Մարկի
1956 Ջովաննի դելլե Բանդե Ներե Giovanni dalle Bande Nere Ջովաննի Դե Մեդիչի
1957 Քին կամ Հանճարը և անառակությունը Kean - Genio e sregolatezza Էդմունդ Քին
1958 Չարամիտները, ինչպես միշտ, մնացին անհայտ I soliti ignoti Պեպե «Պանտերա»
1958 Ձիարշավում հաղթողը La ragazza del palio Պիեռո դի Մոնտալչինո
1958 Փոթորիկ La tempesta դատախազ
1959 Մուրհակ La cambiale Միքելե
1959 Մեծ պատերազմ La grande guerra Ջովաննի Բուսակա
1959 Անհայտ չարամիտների հանդուգն հարձակումը Audace colpo dei soliti ignoti Պեպե «Պանտերա»
1959 Հրաշք The Miracle Գուիդո
1960 Դերասանը Il mattatore Ջերարդո Լատինի
1960 Հանցագործություն Crimen Ռեմո
1961 Հռոմի ուրվականները Fantasmi a Roma Ջովաննի Բատիստա Վիլլարի
1961 Ահեղ դատաստան Il giudizio universale Չիմինո
1961 Իտալական բանդիտներ I briganti italiani Վինչենցո
1961 Բարաբբա Barabbas Սահակ
1962 Սև հոգի Anima nera Ադրիանո Զուչելլի
1962 Վազանց Il sorpasso Բրունո Կորտոնա
1962 Արշավ դեպի Հռոմ La marcia su Roma Դոմենիկո Ռոշետի
1962 Դժվար սեր L'amore difficile Տուլիո Մոնարի
1963 Անհանգստությամբ La smania addosso Ջորջո Մազանո
1963 Հաջողություն Il successo Ջուլիո Կերիանի
1963 Հրեշները I mostri դերասան, ոստիկան, տնօրեն և այլն
1964 Ամառային խենթություն Frenesia dell'estate կապիտան Մարիո Նարդոնի
1964 Թույլ տվեք խոսել կանանց մասին Se permettete parliamo di donne կատակասեր, հաճախորդ և այլն
1964 Իրադրություն La congiuntura Ջուլիանո
1965 Գաուչո Il gaucho Մարկո Ռավիչիո
1965 Կեղտոտ խաղ (Գաղտնի պատերազմ) The Dirty Game Պերեգո, Ֆերարի
1965 Սլալոմ Slalom Լուչիո Ռիդոլֆի
1966 Կույս` արքայազնի համար Una vergine per il principe արքայազն Վինչենցո Գոնզագա
1966 Բրանկալեոնեի բանակը L'armata Brancaleone Բրանկալեոնեն Նորչայից
1966 Ավագ Սատանան L'arcidiavolo Բելֆագոր
1966 Հաճելի գիշերներ Le piacevoli notti Բաստիանո դա Սանգալլո
1967 Վագրը Il tigre Ֆրանչեսկո Վինչենցինի
1967 Յոթ անգամ կին Woman Times Seven Չենչի
1967 Ուրվական` իտալական ձևով Questi fantasmi Պասկուալե Լոջակոնո
1968 Մարգարեն Il profeta Պիետրո Բրեշիա
1968 Սև ոչխարը La pecora nera Մարիո Ագաստի, Ֆիլիպո Ագաստի
1968 Անզուսպը Lo scatenato Բոբ Չիառամոնտե
1969 Այլուրեքություն L'alibi Վիտտորիո
1969 Ու՞ր ես գնում մերկ Dove vai tutta nuda? Ռուֆուս Կոնֆորտի
1969 Տասներեքից մեկը 12 + 1 (Una su 13) Մարիո Բերետի
1969 Հրեշտակապետը L'arcangelo Ֆուրիո Բերտուչիա
1970 Համընդհանուր բողոք Contestazione generale Ռիկարդո
1970 Ամուսնալուծություն Il divorzio Լեոնարդո Նենչի
1970 Բրանկալեոնեն խաչակրաց արշավանքներում Brancaleone alle crociate Բրանկալեոնեն Նորչայից
1971 Սկիպիոնը, ում կոչում էին նաև Աֆրիկացի Scipione detto anche l'africano գրաքննիչ Կատոն
1971 Իտալական ժողովրդի անունից In nome del popolo italiano Լորենցո Սանտենոչիտո
1972 Ունկնդրություն L'udienza արքայազն Դոնատի
1972 Չունևոր ամուրիները սիրային կապեր որոնելիս Senza famiglia, nullatenenti cercano affetto Արմանդո Զավանատի
1972 Ի՞նչ կապ ունենք մենք հեղափոխության հետ Che c'entriamo noi con la rivoluzione? Գուիդո Գուիդի
1973 Տոսկա La Tosca Սկարպիա
1974 Կնոջ բույրը Profumo di donna կապիտան Ֆաուստո Կոնսոլո
1974 Մենք այնպես էինք սիրում միմյանց C'eravamo tanto amati Ջաննի Պերեգո
1975 Սիրո պարեկը գալիս է ուղիղ կեսգիշերին (Կեսգիշերին տեղի են ունենում ամենաքաղցր հաճույքները) A mezzanotte va la ronda del piacere Անդրեա Սանսոնի
1976 Սպիտակ հեռախոսներ Telefoni bianchi Ֆրանկո Դենզա
1976 Ինչպես վարդը` քթի մոտ Come una rosa al naso Էնթոնի Ուիլսոն
1976 Տիկնայք և պարոնայք, բարի գիշեր Signore e signori, buonanotte ԿՀՎ-ի գործակալ
1976 Տարտարյան անապատ Il deserto dei tartari գնդապետ կոմս Ֆիլիմոր
1976 Կորսված հոգին Anima persa Ֆաբիո Ստոլց
1977 Նոր հրեշներ I nuovi mostri կարդինալ, մատուցող, կոմիսար և այլն
1978 Հարսանիք A Wedding Լուիջի Կորելլի
1979 Կվինտետ (Հնգյակ) Quintet Քրիստոֆեր
1979 Թանկագին հայրիկ Caro papà Ալբինո Միլոզա
1979 Երկու կտոր հաց Due pezzi di pane Պիպո Միֆա
1980 Սանդղավանդ La terrazza Մարիո
1980 Մերկ ռումբ The Nude Bomb Նինո Սալվատորի Սեբաստիանի
1981 Հյուրանոցային համար Camera d'albergo Աչիլլե Մենգարոնի
1981 Հերթ Il turno Չիրո Չոպպա
1981 Շարկիի թիմը Sharky's Machine Վիկտոր Սկորելլի
1982 Փոթորիկ Tempest Ալոնզո
1982 Կոմս Տակիան Il conte Tacchia արքայազն Տերենզի
1983 Կյանքը սիրավեպ է La vie est un roman Ուոլտեր Գուարինի
1983 Բենվենուտա Benvenuta Լիվիո Կարպի
1985 Չարամիտները, ինչպես միշտ, անհայտ են քսան տարի անց I soliti ignoti vent'anni dopo Պեպե «Պանտերա»
1985 Պարադիգմա Paradigma Գոտֆրիդ
1986 Ընտանիք La famiglia Կառլո
1987 Խարդախներ` ինչպես մենք I picari մարքիզ Ֆելիպե
1988 Ուրիշ հանելուկ L'altro enigma Սոֆոկլես
1989 Հանգուցյալները Mortacci Դոմենիկո
1989 Այլանդակ քեռին Lo zio indegno քեռի Լուկա
1989 Մոռանալ Պալերմոն Dimenticare Palermo արքայազն
1990 Հազար ու մեկ գիշեր Les 1001 nuits Սինդբադ
1990 Մտերմիկ կյանքի ուրախությունները I divertimenti della vita privata Մարկուս
1990 Խնդրում եմ չանհանգստանալ (Սիրո վալսը) Tolgo il disturbo Աուգուստո Սկրիբանի
1991 Ռոսսինի, Ռոսսինի Rossini! Rossini! Լյուդվիգ վան Բեթհովեն
1992 Երկար ձմեռ El largo invierno Կլաուդիո
1994 Աբրահամ. Հավատքի պահապանը Abraham Թարահ
1994 Մեկ տարի անց` այս նույն ժամանակ Tutti gli anni una volta l'anno Ջուզեպպե
1996 Քնածները Sleepers Քինգ Բեննի
1997 Անապատը կրակի մեջ Il deserto di fuoco Տարեկ
1998 Ընթրիք La cena Պեզուլլո

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիտտորիո Գասման» հոդվածին։