Վիտիմ (գետ)

գետ Ռուսաստանում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վիտիմ (այլ կիրառումներ)

Վիտիմ (ռուս.՝ Витим), գետ Բուրյաթիայի և Իրկուտսկի մարզում։ Լենայի աջ վտակն է։ Երկարությունը 1837 կմ է, ավազանը՝ 225 հազար կմ2։ Կազմավորվում է Վիտիմկա և Չինա գետերի միախառնումից։

Վիտիմ
Վիտիմ գետը
Բնութագիր
Երկարություն1978
Ավազանի մակերես225 000 կմ²
Ջրի ծախս1520
Ջրահոսք
Ակունքի տեղակայումԻսկատյան լեռնաշղթա
Բարձրություն1171 մ
ԳետաբերանԼենա
Գետաբերանի տեղակայումԼենա
Բարձրություն176 մ
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերTsipa River?, Zaza?, Muya?, Kuanda?, Mama River?, Karenga?, Mamakan?, Kalakan?, Kalar River?, Bodaybo?, Yumurchen?, Vitimkan River?, Taksima?, Konda? և Kydzhimit?
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ԵրկրամասԲուրյաթիայի և Իրկուտսկի մարզ
ՋրահավաքԼենայի ավազան
Գետը Վիքիպահեստում

Վերին և միջին հոսանքում շրջանցում է Վիտիմի սարահարթը, հոսում Ստանովյան բարձրավանդակի տարածքով։ Վորոնցովկա նավակայանից ցած Վիտիմի հունն ու հովիտը լայնանում են և դելտա առաջացնելով՝ միախառնվում Լենային։

Սնումը առավելապես անձրևային է։ Գետաբերանի մոտ ջրի տարեկան միջին ծախսը 2000 մ3/վրկ է։ Վարարում է մայիսից հոկտեմբեր, սառցակալում՝ նոյեմբերից մայիս։

Վտակներ խմբագրել

Գլխավոր վտակներն են Կոնդան, Կարենգան, Կալականը, Ցիպան, Մույան, Մաման։ Նավարկելի է մինչև Բոդայբո քաղաքը։

Վիտիմի ավազանում կան ոսկու և փայլարի հանքավայրեր։

Գրականություն խմբագրել

  • Владимиров В. Б. Туристские маршруты в бассейне реки Витим. — М.։ Физкультура и спорт, 1971. — 136 с. — (По родным просторам). — 18 000 экз.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիտիմ (գետ)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։