Վիտաուտաս Լուկշա

ֆուտբոլիստ

Վիտաուտաս Լուկշա (լիտ.՝ Vytautas Lukša, օգոստոսի 14, 1984(1984-08-14)[1], Ալիտուս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), լիտվացի ֆուտբոլիստ, «Ժալգիրիս» ֆուտբոլային ակումբի և Լիտվայի հավաքականի կիսապաշտպան։

Վիտաուտաս Լուկշա
Vytautas Lukša
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Լիտվա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 14, 1984 (39 տարեկան)
Ծննդավայր Ալիտուս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ177
Հասակ 177 սմ
Քաշ 73 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ժալգիրիս
Համար 21
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2001 Լիտվա Դայնավա 4 (0)
2002-2004 Լիտվա Սվիեսա 23 (2)
2005-2007 Լիտվա Վիլնյուս 91 (14)
2008 Լիտվա Կաունաս 21 (2)
2009 Բելառուս МТЗ-РИПО 23 (3)
2010 Ուկրաինա Իլիչյովեց 5 (0)
2011-2012 Ուկրաինա Արսենալ 1 (0)
2012 Լիտվա Էկրանաս 32 (7)
2013 Լեհաստան Պոլոնիա (Վարշավա) 3 (0)
2013 Բելառուս Գոմել 6 (0)
2014 Լիտվա Տրակայ 31 (7)
2015-այժմ Լիտվա Ժալգիրիս 30 (3)
Ազգային հավաքական
2004-2005 Լիտվա Լիտվա (մինչև 21) 15 (5)
2008-այժմ Լիտվա Լիտվա 22 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կենսագրություն խմբագրել

Ակումբային կարիերա խմբագրել

Վիտաուտաս Լուկշան իր մասնագիտական կարիերան սկսել է Ալիտուս քաղաքի «Դայնավա» ակումբում։ 2001 թվականի Լիտվայի առաջնությունում մասնակցել է 4 խաղի։ Հետագայում Լուկշան խաղացել է Վիլնյուս քաղաքի «Սվիեսա» ակումբում։ 2005 թվականից մինչև 2007 թվականը Լուկշան խաղացել է «Վիլնյուս» ակումբում, որի կազմում մասնակցել է առաջնության 91 խաղերի և խփել 14 գոլ։

2008 թվականին Լուկշան հանդես է եկել «Կաունաս» ակումբում, որի կազմում 2008 թվականին մասնակցել է Չեմպիոնների լիգայի որակավորման փուլին։ Սկզբում «Կաունասը» հաղթել է Անդորրայի «Սանտա Կոլոմա» թիմին, այնուհետև դուրս է թողել ՈՒԵՖԱ-ի գավաթի եզրափակչի մասնակից շոտլանդական «Ռենջերս» ակումբին։ Որակավորման երրորդ փուլում «Կաունասը» զիջել է դանիական «Օլբորգ» ակումբին և դուրս մնացել առաջնությունից, սակայն շարունակել է ելույթները ՈՒԵՖԱ-ի գավաթի որակավորման փուլում։ Այդ ժամանակ Կաունասը պարտվել է իտալական «Սամպդորիա» ակումբին։ Վիտաուտաս Լուկշան մասնակցել է Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի բոլոր 6 խաղերին և «Սամպդորիայի» դեմ խաղին։ Լիտվայի առաջնությունում Լուկշան մասնակցել է ընդհանուր առմամբ 21 խաղի և խփել 2 գոլ։

2009 թվականի ապրիլին Լուկշան տեղափոխվել է բելառուսական МТЗ-РИПО[3]: Նույն թվականի ամռանը ցանկացել է տեղափոխվել է շոտլանդական «Հարթ օֆ Միդլոթիան» ակումբ, սակայն չի ընտրվել[4]։ Բելառուսի առաջնության շրջանակներում МТЗ-РИПО ակումբի կազմում Լուկշան անցկացրել է 23 հանդիպում և խփել 3 գոլ։

2010 թվականի մարտին Լուկշան պայմանագիր է կնքել Մարիուպոլ քաղաքի «Իլիչյովեց» ակումբի հետ՝ վերցնելով 84 համարը[5]։ Ուկրաինայի Պրեմիեր լիգայում Լուկշան առաջին անգամ խաղացել 2010 թվականի ապրիլի 3-ին՝ մասնակցելով Պոլտավայի «Վորսկլա» ակումբի դեմ արտագնա խաղին (3:0)[6]. Լուկշան խաղադաշտ է դուրս եկել 2-րդ խաղակեսում՝ փոխարինելով Վադիմ Մելնիկին։ 2010 թվականի հուլիսին նա դուրս է եկել ակումբից, որի կազմում անցկացրել էր 5 խաղ[7]։

2010 թվականի ամռանը Լուկշան պայմանագիր է կնքել Կիևի «Արսենալի» հետ. համաձայնությունը կնքվել է «1+1» սխեմայով[8]։ Ակումբի կազմում Լուկշան մասնակցել է առաջնության մեկ խաղի, ինչպես նաև խաղացել է Ուկրաինայի երիտասարդական առաջնության 7 հանդիպումներում և խփել 2 գոլ։ Վնասվածքի պատճառով որոշ ժամանակ չի խաղացել[9]։ 2011 թվականի ձմռանը Լուկշան կարող էր տեղափոխվել Կրիվոյ Ռոգի «Կրիվբաս» ակումբ[10]։ 2011 թվականի ամռանը նա լքել է ակումբը ազատ գործակալի կարգավիճակով։

Կարիերան հավաքականում խմբագրել

Հանդես է եկել Լիտվայի երիտասարդական հավաքականում։ Լիտվայի ազգային հավաքականի կազմում առաջին անգամ խաղացել է 2008 թվականի նոյեմբերի 19-ին՝ մասնակցելով Մոլդովայի հավաքականի դեմ ընկերական խաղին (1:1)[11]. Լուկշան խաղադաշտ է դուրս եկել հանդիպման 70-րդ րոպեին՝ փոխարինելով Դեյվիդաս Սերնասին։ 2007 թվականին Լուկշան խաղացել է հավաքականում՝ չլինելով որևէ ակումբի անդամ[12]։

Ձեռքբերումներ խմբագրել

  • Լիտվիայի չեմպիոն (2) - 2012, 2015
  • Լիտվիայի առաջնության արծաթե մեդալակիր (1) - 2008
  • Լիտվիայի գավաթակիր (1) - 2014/15
  • Լիտվիայի գավաթի առաջնության եզրափակչի մասնակից (1) - 2011/12
  • Լիտվիայի սուպեր գավաթակիր (1) - 2016
  • Բալթիական լիգայի հաղթող (1) - 2008

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 90minut.pl (польск.) — 2003.
  3. «МТЗ-РИПО продолжает укрепляться» (ռուսերեն). footballmanager.by. 01.04.2009. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 27.04.2010-ին.
  4. «Laszlo to assess tour trialists» (անգլերեն). Би-би-си. 06.07.2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 27.04.2010-ին.
  5. ««Ильичёвец» усилился литовцем» (ռուսերեն). Football.ua. 28.03.2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 27.04.2010-ին.
  6. ««Ворскла» разбивает «Ильичёвец»» (ռուսերեն). Football.ua. 03.04.2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 27.04.2010-ին.
  7. «Яворский вместо Самусиоваса» (ռուսերեն). Официальный сайт ФК «Ильичёвец». 04.06.2010. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 04.03.2011-ին.
  8. «Литовский сборник перешёл в киевский «Арсенал»» (ռուսերեն). Football.ua. 15.07.2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 04.03.2011-ին.
  9. «Бакалов: «Нас оставил только Бартулович»» (ռուսերեն). Football.ua. 22.01.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 18.06.2011-ին.
  10. «Рабинович: «Альтернативы Суркису нет»» (ռուսերեն). Football.ua. 14.12.2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 18.06.2011-ին.
  11. «Протокол матча» (գերմաներեն). worldfootball.net. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 27.04.2010-ին.
  12. «В заявку сборной Литвы попал безработный футболист» (ռուսերեն). Sports.ru. 06.11.2007. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 27.04.2010-ին.

Արտաքին հղումներ խմբագրել