Վիտամին B6 -ը՝ Պիրիդօքսին (Pyridoxine), մասնակցում է օրգանիզմում սպիտակուցների գոյացման և փոխանակման մեջ։ Վիտամին B6ը վիտամինային B համակարգի մաս է կազմում և համարվում է անփոխարինելի սննդանյութ մարդու և կաթնասունների համար։ Որպես ակտիվ վիճակ ընդունված է նշել պիրիդոքսալ-5՛-ֆոսֆատը, որը օրգանիզմում գործում է որպես կո-ֆերմենտ գրեթե 100 ֆերմենտ-սուբստրատային ռեակցիաներում՝ կատալիզելով ամինոթթուների, գլյուկոզի և լիպիդների նյութափոխանակային ռեակցիաները։

Վիտամին B6
Նույնացուցիչներ
CAS համար8059-24-3
ECHA InfoCard100.029.543 Խմբագրել Վիքիդատայում
Պիրիդօքսին

Ընդհանուր տեղեկություններ խմբագրել

Վիտամին B6-ի անբավարարության դեպքում ախորժակի անկում է տեղի ունենում, նկատվում է գրգռվածություն և քնկոտություն, դեմքի, գլխի, վզի, կրծքի դերմատիտ է զարգանում։ Վիտամին B6 պարունակում են հետևյալ սննդամթերքները՝ միս, փուկ, կաթ, լյարդ, դոնդող և բազմաթիվ բուսամթերքներ; սովորական սնման պայմաններում նրա պակասորդ չի լինում։ Վիտամին B6-ի մեծ պահանջ զգացվում է աճման շրջանում, հղիության և կրծքով կերակրելու շրջանում։ Վիտամին B6-ի անբավարարության հայտանիշ է արյան բաղադրության փոփոխությունը։

Գործառույթը խմբագրել

Պիրիդոքսալ-5՛-ֆոսֆատը՝ ՎիտամինB6ի ակտիվ տեսակը, կարևոր բաղադրիչ է բազմաթիվ մակրոսննդանյութերի սինթեզում, օրինակ՝ նեյրոմիջնորդանյութերի սինթեզում, հիստամինի սինթեզու, հեմոգլոբինի սինթեզում և գենային էքսպրեսիայում։ Պիրիդոքսալ-5՛-ֆոսֆատը մի շարք ռեակցիաների համար գործում է նաև կո-ֆերմենտ։ Այդպիսի ռեակցիաների շարքին են դասվում՝ դեկարբոքսիլացման ռեսակցիաները, փոխանակման ռեակցիաները, տեղակալման ռեակցիաները և այլն։ Վիտամին B6-ի նյութափոխանակման օրգանը լյարդն է։

Ամինաթթուների մետաբոլիզմ(նյութափոխանակություն) խմբագրել

  1. Պիրիդոքսալ-5՛-ֆոսֆատը (Պ5Ֆ) հանդիսանում է կո-ֆերմենտ հետևյալ հինգ նեյրոմիջնորդանյութերի կենսասինթեզում՝ Սերոտոնինի, դոպամինի, ադրենալինի, նորադրենալինի և գամա-ամինոբութանաթթվի։ Այն նաև ներառված է հիստամինի սինթեզում։
  2. Տրանսամինները քայքայվում են մինչև ամինաթթուներ Պ5Ֆի կո-ֆերմենտային միջամտությամբ։ Այս կո-ֆերմենտը խիստ անհրաժեշտ է ամինո- խմբի որևէ ամինաթթվից մյուսին տեղափոխման համար։
  3. Serine racemase ֆերմենտը, որը անհրաժեշտ է նեյրոկարգավորիչ d-սերինի սինթեզի համար, ևս Պ5Ֆ կախյալ ֆերմենտ է։
  4. Պ5Ֆ-ն նաև անհրաժեշտ է տրիպտոֆան ամինաթթվի մինչև նիացին փոխակերպման համար։

Գլյուկոզի մետաբոլիզմ(նյութափոխանակություն) խմբագրել

Պ5Ֆ-ն կո-ֆերմենտ է նաև գլիկոգեն ֆոսֆորիլազ ֆերմենտի համար, որը գլիկոնեոգենեզի մաս է կազմում։ Պ5Ֆ-, կատալիզում է այն փոխանակման ռեակցիաները, որոնք տրամադրում են ամինաթթուներ գլյուկոնեոգենեզի համար։

Հեմոգլոբինի սինթեզ խմբագրել

Պ5Ֆ-ն նաև մասնակցում է հեմոգլոբինի սինթեզին և վերջինիս հետագա գործունեությանը։ ALA synthase ֆերմենտի կո-ֆերմենտ հանդիսանալով՝ այն մասնակցում է հեմոգլոբինի սինթեզի ատաջնային փուլերին։ Հեմոգլոբինի մոլեկուլի սինթեզից հետո Պ5Ֆ-ն միանում է նաև մոլեկուլի 2 շղթաներին՝ մեծացնելով վերջինիս թթվածնի հետ կապվելու հավանականությունը։

Սննդառություն խմբագրել

Վիտամին B6ի աղբյուր հանդիսացող սննդամթերք խմբագրել

Վիտամին B6ը լայնորեն տարածված է սննդամթերքում։ Այն կարող է հանդես գալ իր մի քանի տեսակներով։ Եվ կախված նրանից, թե սննդամթերքը վիտամինի որ տեսակն է պարունակում տարբերակվում են վերջինիս մեծ և փոքր քանակ պարունակող սննդամթերք։ Օրինակ՝ բուսական ծագման սննդամթերքը պարունակում է պիրիդոքսին, որը շատ ավելի կայուն է քան պիրիդոքսալը կամ պիրիդամինը(սրանք առկա են կենդանական ծագման սննդամթերքում)։ Եվ սրա հիմանական պատճառն այն է, որ կենդանական ծագման մթերքը, օրինակ կաթը, չորացման արդյունքում կորցնում են ի սկզբանե կուտակված Վիտամին B6-ի 30-70%-ը։ Չնայած նրան, որ Վիտամին B6-ի մեծ պաշար է առկա նաև սերմերի ալեյրոնային թաղանթում, սերմի մշակման գործընթացի արդյունքում ստացված սպիտակ ալյուրը շատ քիչ քանակով Վիտամին B6 է պարունակում։

Հետևյալ սննդանյութերը ամենաշատն են պարունակում Վիտամին B6

Վիտամին B6-ի անբավարարություն խմբագրել

Նշաններ և ախտանշաններ խմբագրել

Ամենից ակնառու ախտանշանները Վիտամին B6-ի անբավարարության դերմատիտի երկարաժամկետ տևողությամբ տեսակների առաջացումն է, տարատեսակ անեմիաների և նյարդային խանգարումների ի հայտ գալը։

Որոշ դեպքերում հավանական են նաև մարսողական խանգարումներ, որոնք հիմնական պատճառը կո-ֆերմենտ Պ5Ֆ-ի պակասությունն է։ Օրգանիզմի վրա ամենաերկարատև և ծանր ազդեցությունը կարող է ունենալ տրիպտոֆան-նիացին փոխակերպման խաթարումը։ Վիտամին B6-ի անբավարարությունը կարող է ազդեցություն ունենալ նաև մեթիոնինի տրանսսուլֆատացիայի վրա, որի արդյունքում առաջանում է ցիստեին ամինաթթուն։ Եվ քանի որ վիտամինն իր դերն ուներ նաև գլիկոնեոգենեզում, ապա դրա անբավարարությունը կարող է հանգեցնել գլիկոգեն ֆոսֆորիլազ և մի շարք այլ ֆերմենտների ակտիվության նվազմանը և արդյունքում օրգանիզմի մի շարք գործառույթների վատթարացմանը։

Ախտորոշում խմբագրել

Վիտամին B6-ի քանակության ճշգրիտ որոշումը խիստ կարոր է, քանի որ որոշ դեպքերում դրա անբավարարության արդյունքում առաջացած նշաններն ու ախտանշանները բնորոշ (սպեցիֆիկ) չեն և բժիշկները դժվարանում են ճշգրիտ ախևորոշում տալ։ Այս ամենից խուսափելու համար այժմյան բժշկությունը կիրառում է 3 հիմնական թեստեր օրգանիզմում Վիտամին B6-ի քանակի ճշգրիտ որոշման համար։

Պատճառները խմբագրել

Վիտամին B6-ի անբավարարությունը, որի պատճառը միայն դրա սննդային պակասից հազվադեպ է հանդիպում։ Ավելի տարածված է Վիտամին B համակարգի մի քանի վի։ Տամինների պակասից առաջացած հիվանդությունները։ Այնուամենայնիվ, խոցելի խումբ են կազմում ծերերն ու հարբեցողները, որոնց մոտ Վիտամին B6-ի անբավարարության պատճառով հիվանդությունների առաջացման հավանականությունը ամենամեծն է։ Որոշ փաստեր վկայում են, որ կանանց մոտ 1ին տեսակի դիաետի առկայության պարագայում նաև ռևմատոիդ արթրիդի, լյարդի հիվանդությունների և ՄԻԱՎ վիրուսակիրների առկայության դեպքում հիվանդների մոտ մեծանում է հավանականությունը Վիտամին B6-ի անբավարարությամբ տառապելու։ Որոշ դեղահաբերի ընդունումը ևս կարող է հանգեցնել Վիտամին B6-ի անբավարարության։