Վիտալի Կոնստանտինովիչ Կալոև (օսերեն՝ Калоты Къостайы фырт Витали, ծնվել է՝ հունվարի 15, 1956[1], Օրջոնիկիձե, Հյուսիս-Օսեթական ԻԽՍՀ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուսական ճարտարապետ-շինարար, Հյուսիսային Օսիայի շինարարության և ճարտարապետության նախկին նախարար[2]։

Վիտալի Կալոև
օսերեն՝ Калоты Къостайы фырт Витали և ռուս.՝ Виталий Константинович Калоев
Դիմանկար
Ծնվել էհունվարի 15, 1956(1956-01-15) (68 տարեկան)
ԾննդավայրՎլադիկավկազ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունNorth-Caucasian Mining and Metallurgical Institute?
Մասնագիտությունճարտարապետ, քաղաքական գործիչ, շինարար և շինարար
Պարգևներ և
մրցանակներ
«Օսիայի փառքի համար» մեդալ և Պատվո շքանշան
 Vitaly Kaloyev Վիքիպահեստում

2002 թվականի հուլիսի 1-ին Բոդենյան լճի մոտ տեղի ունեցած ավիավթարի հետևանքով Կալոևի ընտանիքի բոլոր անդամները՝ կինը, որդին և դուստրը, զոհվել են։ 2004 թվականին Կալոևը սպանել է օդանավակայանի օդային երթևեկության վերահսկիչ Պետեր Նիլսենին՝ վերջինին համարելով աղետի մեղավոր։ 2005 թվականին շվեյցարական դատարանի կողմից Պետեր Նիլսոնի սպանության համար մեղավոր է ճանաչվել։ 2007 թվականին օրինակելի վարքագիծ ցուցաբերելու համար վաղաժամկետ ազատ է արձակվել և վերադարձել հայրենիք։

Կենսագրական տվյալներ խմբագրել

Վիտալի Կալոևը ծնվել է Օրջոնիկիձեում (ներկայում Վլադիկավկազ) 1956 թվականին մանկավարժների ընտանիքում։ Նրա հայրը աշխատել է դպրոցում՝ որպես օսերենի ուսուցիչ, մայրը՝ դաստիարակ մանկապարտեզում։ Նա ընտանիքի փոքր երեխան է եղել, ունեցել է երկու եղբայր և երեք քույր։ Կալոևը գերազանց առաջադիմությամբ ավարտել է ծննդավայրի միջնակարգ դպրոցը։ Սովորել է շինարարական տեխնիկումում, այնուհետև՝ ծառայել բանակում։ Զորացրվելուց հետո ընդունվել է Հյուսիս-Կովկասյան լեռնամետալուրգիական ինստիտուտի ճարտարապետա-շինարարական ֆակուլտետը։ Ուսմանը զուգահեռ աշխատել է շինհրապարակի աշխատանքների ղեկավար։ Ուսման ավարտին ստացել է ճարտարապետի որակավորում։ Նա մասնակցել է Վլադիկավկազի մոտակայքում գտնվող «Սպուտնիկ» զինվորական ավանի շինարարությանը։ Վերջինը նախատեսված էր խորհրդային բանակի այն սպաների համար, որոնց զորամիավորումները դուրս էին բերվել ԳԴՀ-ից։

1980-ական թվականներին Խորհրդային Միությունում իրականացվող «Վերակառուցման» ժամանակ Կալոևը ձևավորել է շինարարական կոոպերատիվ։

Ընդհուպ մինչև 1999 թվականը Կալոևը եղել է Վլադիկավկազի շինարարական վարչության ղեկավարը։

1999 թվականին նա պայմանագիր է կնքել շինարարական ընկերության հետ և մեկնել Իսպանիա, որտեղ աշխատել է որպես ճարտարապետ և նախագծել տներ Օթիայից գաղթածների համար։

Ընտանիք խմբագրել

1991 թվականին Կալոևն ամուսնացել է Սվետլանա Պուշկինովնա Գագինևնայի հետ։ Նրանց ամուսնությունից ծնվել է երկու երեխա՝ Կոնստանտինը (ծնված 1991 թվականին) և Դիաննան (ծնված 1998 թվականին[3]):

Կալոևի ընտանիքի բոլոր անդամները զոհվել են 2002 թվականի հուլիսի 1-ին Բոդենյան լճի մոտ տեղի ունեցած ավիավթարի հետևանքով։

2018 թվականին Կալոևը հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ ապրում է նոր կնոջ՝ Իրինայի հետ։ Նրանց ամուսնությունը պաշտոնապես գրանցված չէ։ Ամուսնական արարողությունը կատարվել է օսական ավանդույթներով[3]։ Նույն թվականի դեկտեմբերին նրանց ամուսնությունից ծնվեցին տարբեր սեռ ունեցող երկվորյակներ՝ Սոֆիան և Մաքսիմը։

Ավիավթար Իբերլինգենի երկնքում խմբագրել

2002 թվականի հուլիսին Վիտալի Կալոևն արդեն երկու տարի էր, ինչ աշխատում էր Իսպանիայում։ Նա ավարտել էր Բարսելոնայում քոթեջների կառուցումը, հանձնել էր պատվիրատուին և սպասում էր իր ընտանիքի ժամանելուն։ Այդ ժամանակ նա ընտանիքին չէր տեսել արդեն իննը ամիս։ Մինչ Իսպանիա մեկնելը Սվետլանան և երեխաները տեղափոխվել էին Մոսկվա, սակայն ոչ մի կերպ չէին կարողանում գնել Իսպանիա մեկնող ինքնաթիռի տոմս։ Միայն մեկնելուց երեք ժամ առաջ օդանավակայանում նրանց առաջարկեցին «Բաշկիրյան ավիաընկերության» Մոսկվա-Բարսելոնա չվերթն իրականացնող ինքնաթիռի տոմսերը, որը հետագայում վթարի ենթարկվեց Բոդենի լճում։

2002 թվականի հուլիսի 2-ին, իմանալով տեղի ունեցած օդային աղետի մասին, Վիտալի Կալոևն անմիջապես Բարսելոնայից մեկնեց Ցյուրիխ, իսկ այնտեղից Գերմանիա՝ Իբերլինգեն, որտեղ տեղի էր ունեցել աղետը։ Սկզբում ոստիկանները չէին ցանկանում Վիտալիին թողնել մուտք գործել աղետի գոտի, սակայն, երբ նա հայտնեց, որ իր կինն ու երեխաներն այնտեղ են, նրան թույլատրեցին։ Վիտալիի խոսքերով նրա դստեր մարմինը հայտնաբերվել է ինքնաթիռի ընկնելու վայրից երեք կիլոմետր հեռու։ Համաձայն Նաթիոնալ Ջեոգրաֆիկի փաստավավերագրական ֆիլմի՝ Կալոևն անձամբ է մասնակցել զոհվածների մարմինների որոնողական աշխատանքներին և սկզբում գտել դստեր պատռված կոշիկները, այնուհետև նրա մարմինը։

Պետեր Նիլսենի սպանություն խմբագրել

2003 թվականի ամռանը Կալոևը ավիավթարից զոհված աղջիկներից մեկի մոր հետ միասին այցելում է «Սքայգայդ» ավիաընկերություն։ Ըստ ընկերության աշխատակիցների ասածների՝ ավիաաղետի մեկ տարվա կապակցությամբ Իբերլինգենում կազմակերպված հիշատակի արարողության ժամանակ «բարեկամներից մեկը՝ սև մորուքով մի տղամարդ» իրեն պահում էր «ջղագրգիռ» և սաստիկ վախեցրեց ընկերության ղեկավար Ալան Ռոսեին։ Աշխատակիցների խոսքերով դրանից հետո այդ մարդը (նկատի ունեն Կալոևին) այցելեց «Սքայգայդ» ավիաընկերության գրասենյակ, որտեղ, աշխատակիցների հետ շփվելիս, մի քանի անգամ հարցրեց, թե արդյո՞ք կատարվածի համար մեղավոր է օդային երթևեկության վերահսկիչը։

2004 թվականի փետրվարի 24-ին Պետեր Նիլսենը սպանվում է։ Սպանությունը տեղի է ունենում Նիլսենի տան դիմաց վերջինի կնոջ և երեք երեխաների մոտ։ Սպանության հիմնական վարկածը, որը դիտարկվում էր շվեյցարական ոստիկանության կողմից, Կալոևի կողմից վրեջն էր։ Վիտալի Կալոևն իրեն առաջադրված մեղադրանքը չընդունեց, սակայն նաև չժխտեց։ Ցուցմունք տալով նա հայտարարեց, որ հիշում է միայն այն, որ այցելել է Նիլսենին, ցույց տվել նրան իր ընտանիքի նկարը և պահանջել ներողություն հայտնել։ Դրանից հետո Նիլսենը հարվածել է Կալոևի ձեռքին և գետնին գցել լուսանկարը, ինչից հետո Կալոևի խոսքերով իր մոտ հիշողության կորուստ է եղել; Կալոևը Նիլսենին ծալովի դանակով 12 հարված է հասցրել, որոնցից նա մահացել է դեպքի վայրում։ Հաջորդ օրը հյուրանոցի սենյակում Կալոևին ձերբակալում է շվեյցարական ոստիկանությունը[4]։

Դատավարություն և բանտարկություն խմբագրել

2005 թվականի հոկտեմբերի 26-ին Ցյուրիխի կանտոնի Գերագույն դատարանի կողմից Նիկոլայ Կալոևը մեղավոր է ճանաչվել Պետեր Նիլսոնի սպանության համար և դատապարտվել ութ տարվա ազատազրկման։ 2007 թվականի նոյեմբերի 8-ին դատարանի վճռով օրինակելի վարք դրսևորելու համար Կալոևը վաղաժամ ազատ է արձակվել[5]։ 2007 թվականի նոյեմբերի 13-ին Կալոևը ժամանում է Հյուսիսային Օսիա, որտեղ օդանավակայանում արժանանում է ջերմ ընդունելության[6]։

Ազատ արձակվելուց հետո խմբագրել

Վիտալի Կալոևը նշանակվել է Հյուսիսային Օսիայի Հանրապետության ճարտարապետության և շինարարության փոխնախարար։ Իր 60-ամյակի օրը թոշակի է անցել, որից մի քանի օր առաջ պարգևատրվել է «Օսիայի փառքի համար» մեդալի[7].

Կալոևի կերպարը մասսայական մշակույթում խմբագրել

  • Ավիաաղետի հիման վրա նկարահանվել են «Գիշերային թռիչք։ Իբերլինգենի աղետ» (Շվեյցարիա/Գերմանիա, 2009, գլխավոր դերերում՝ Կեն Դյուկեն և Եվգենի Սիտոխին), «Հետևանք» (ԱՄՆ, 2017, Կալոևի կերպարը մարմնավորել է Առնոլդ Շվարցենեգերը), «Անպատասխան» (Ռուսաստան, 2018, Կալոևի կերպարը մարմնավորել է Դմիտրի Նագիևը
  • Ամերիկյան «Delta Spirit» ռոք խումբը ձայնագրել է «Ballad of Vitaly» («Բալադ Վիտալիի մասին») երգը, որը հանդիսանում է «History from Below» ալբոմի եզրափակիչ երգը։
  • Գերմանական «Edge of Dawn» խումբը իր «The Flight (Lux)» երգում անդրադարձ է կատարել Վիտալի Կալոևի պատմությանը։
  • Ռուսական «Դիսպեչեր» ռոք խումբը ձայնագրել է «2000 баксов за сигарету» («2000 բաքս ծխախոտի համար») երգը, որում անդրադառնում է տեղի ունեցած ավիաաղետին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Дело Виталия Калоева: возмездие или преступление? Արխիվացված 2012-07-03 Wayback Machine(ռուս.)
  2. В. Калоев получил должность замминистра Северной Осетии. Արխիվացված 2008-01-19 Wayback Machine(ռուս.)
  3. 3,0 3,1 ntv.ru. «Потерявший в авиакатастрофе семью Виталий Калоев снова женился». НТВ. Վերցված է 2018 թ․ հունիսի 5-ին.(ռուս.)
  4. «По делу об убийстве диспетчера SkyGuide задержан россиянин Виталий Калоев». Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.(ռուս.)
  5. Виталий Калоев выйдет на свободу досрочно // Коммерсантъ. — 2007-08-11.(ռուս.)
  6. [1]«Мода на законы гор» «Огонёк» № 47(ռուս.)
  7. Дроботов, Алексей (2016 թ․ փետրվարի 2). «Виталия Калоева наградили медалью «Во Славу Осетии»». Комсомольская правда. Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին.(ռուս.)