Վիտալի Դոլգով (ռուս.՝ Виталий Васильевич Долгов, հունվարի 9, 1937(1937-01-09), Ayagoz, Արևելաղազախական շրջան, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 30, 2007(2007-06-30), Ռիգա, Լատվիա), խորհրդային, լատվիացի կոմպոզիտոր, ջազային վերադաշնակող, տենոր և բարիտոն–սաքսոֆոնիստ։

Վիտալի Դոլգով
Ծնվել էհունվարի 9, 1937(1937-01-09)
Ayagoz, Արևելաղազախական շրջան, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Լատվիա
Մահացել էհունիսի 30, 2007(2007-06-30) (70 տարեկան)
Ռիգա, Լատվիա
Ժանրերջազ
Մասնագիտությունսաքսոֆոնահար և կոմպոզիտոր
Գործիքներbaritone saxophone?

Կենսագրություն խմբագրել

1961 թվականին ավարտել է Լիեպաեի երաժշտական ուսումնարանի կոմպոզիցիայի և երգչախմբային դիրիժորության դասարանները։ Ինքնուրույն սովորել է սաքսոֆոն նվագել։ 1962-1965 թվականներին եղել է Ռիգայի էստրադային նվագախմբի, իսկ 1965-1966 թվականներին` Բորիս Ռիչկովի «Չանգի» անսամբլի սաքսոֆոնահար և վերադաշնակող։ 1967 թվականից սկսած գրել է հեղինակային կոմպոզիցիաներ ու վերադաշնակումներ Էդդի Ռոզների, Վադիմ Լյուդվիկովսկու, Օլեգ Լունդստրեմի, Լատվիայի պետական հեռուստառադիոյի նվագախմբերի համար։ 1999 թվականից սկսած` Իգոր Բուտմանի բիգ-բենդի երաժշտական ղեկավարն ու դիրիժորն է։

Ստեղծագործություններ խմբագրել

Ամենահայտնի գործերն են «Օլիվեր», «Շարժասանդուղքի վրա», «Սպրինտ», «Մեր ժամանակներում», «Ռետրո ոճով», «Պարոն Չիկ» ստեղծագործությունները։

Սկավառակագրություն խմբագրել

  • «Վ. Դոլգովի էստրադային երաժշտությունը» (ռուս.՝ Эстрадная музыка В. Долгова, 1970, Վադիմ Լյուդվիկովսկու համույթ)
  • «Դյուլ Էլլինգթոնի հիշատակին» (ռուս.՝ Памяти Дюка Эллингтона, 1977, Օլեգ Լունդստրեմի նվագախումբ)
  • «Հյութեղ երանգներով» (ռուս.՝ В сочных тонах, 1982, Օլեգ Լունդստրեմի նվագախումբ)
  • «Մեր ժամանակներում» (ռուս.՝ В наше время, 1982, Օլեգ Լունդստրեմի նվագախումբ)
  • «Սվինգ ոճով» (ռուս.՝ В наше время, 1986, Օլեգ Լունդստրեմի նվագախումբ)
  • «The Eternal Triangle» (2003, Իգոր Բուտմանի բիգ-բենդ)

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Долгов Виталий Васильевич». Джаз: XX век. — 2001. Яндекс.Словари. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 2-ին.
  • «Долгов Виталий Васильевич». Российский джазовый портал. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 2-ին.