Վիտալի Պետրովիչ Բարդադիմ (ռուս.՝ Вита́лий Петро́вич Бардады́м, հունիսի 24, 1931(1931-06-24), Պրիմորսկո-Ախտարսկ, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 12, 2010(2010-11-12), Կրասնոդար, Ռուսաստան)[1], խորհրդային ռուս գավառագետ, գրող, Ռուսաստանի գրողների միության անդամ, ռենտգենտեխնիկ։ Կրասնոդարի պատվավոր քաղաքացի։

Վիտալի Բարդադիմ
Ծնվել էհունիսի 24, 1931(1931-06-24)
ԾննդավայրՊրիմորսկո-Ախտարսկ, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 12, 2010(2010-11-12) (79 տարեկան)
Մահվան վայրԿրասնոդար, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունհայրենագետ և բանաստեղծ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է տոհմիկ կազակների ընտանիքում։ Մանկությունն անցկացրել է Կրասնոդարում։ 1937 թվականին՝ հոր ձերբակալությունից հետո, ընտանիքն աքսորվել է Պաշկովսկի ստանիցա[2][3] (ներկայում՝ Կրասնոդարի միկրոշրջան)։

1951-1955 թվականներին ծառայել է Սևծովյան և Հյուսիսային նավատորմերում[2]։ Ծառայության ընթացքում ավարտել է երեկոյան դպրոցի 10-րդ դասարանը[3]։

Ավարտել է Լենինգրադի էլեկտրատեխնիկական բժշկական տեխնիկումը, աշխատել է որպես ռենտգենտեխնիկ Կանևսկայայի շրջանային հիվանդանոցում, Կրասնոդարի № 8 հիվանդանոցում, քաղաքային թոքախտավորների դիսպանսերում, երկաթուղային հիվանդանոցի պոլիկլինիկայում[2][3]։

Նպաստել է պատմական օբյեկտների պահպանությանը, հուշատախտակների տեղադրմանը.

  • նրա նախաձեռնությամբ վերականգնվել է եկեղեցին քաղաքային № 1 հիվանդանոցում[2],
  • առաջարկել է վերականգնել Եկատերինա II-ի հուշարձանը,
  • նախաձեռնել է ատաման Յակով Կուխարենկոյի տանը Կուբանի գրական թանգարանի բացումը,
  • նախաձեռնել է մի շարք հուշատախտակների տեղադրումը.
    • գիտնականներ Սեմյոն և Վալենտինա Կիրլիանների,
    • գրաքննադատ Յուրի Սելեզնյովի,
    • գեներալ Միխայիլ Բաբիչի,
    • օդաչու Վյաչեսլավ Տկաչյովի[2]։

Վիտալի Բարդադիմը մահացել է 2010 թվականի նոյեմբերի 12-ին[1]։ Հուղարկավորությունը կատարվել է քաղաքային № 1 հիվանդանոցի եկեղեցում[2]։

Ընտանիք խմբագրել

Հայրը՝ Բրինկովսկայա ստանիցայի բնակիչ[2], գնդակահարվել է 1937 թվականին[3]։

Կինը՝ Վարվառա Պետրովնա Բարբադիմ, բանաստեղծուհի, բանաստեղծությունների 7 ժողովածուների հեղինակ։ Երեխաներ չեն ունեցել։

Ստեղծագործություն խմբագրել

Դպրոցական տարիներին գրել է բիլինա Մոսկվայի մասին։ Բանաստեղծություններ հրատարակել է սկսած 1950-ական թվականներից երկրամասային թերթերում, «Կուբան» ալմանախում, «Գրական Ռուսաստանում»։ 1960-1970 թվականներին եղել է Կրասնոդարի չափիչ գործիքների գործարանի «Приборостроитель» թերթի խմբագրությանը կից գրական միության անդամ։ Նրա բանաստեղծությունների չորս ժողովածուները, որ հրատարակվել են 1988-2006 թվականներին, ընդգրկվել են «Ռուսական քնարերգության անթոլոգիա։ XX դար» («Антологию русского лиризма. XX век») ժողովածուում[2]։

Գավառագիտական աշխատություններ սկսել է հրատարակել «Комсомолец Кубани» թերթում (առաջին ակնարկը՝ «Кубанский Третьяков», 1974)։ 1970-ական թվականներից ուսումնասիրել է փաստաթղթեր Լենինգրադի, Մոսկվայի, Ռիգայի, Դոնի Ռոստովի և այլ քաղաքների արխիվներում։ 1989 թվականից եղել է Կուբանի ճարտարապետների ռազմապատմական ակումբի անդամ[2]։

Հետխորհրդային ժամանակաշրջանում առաջիններից մեկն է անդրադարձել Կուբանի կոզակության ներկայացուցիչների, այդ թվում՝ 1812 թվականի պատերազմի, 19-րդ դարի և 20-րդ դարի սկզբի պատերազմների հերոսների կյանքի ու գործունեության վերականգնմանը («Ратная доблесть кубанцев», 1993; «Атаманы», 2009)[4]։ Գրել է նաև 19-րդ դարի և 20-րդ դարի սկզբի Կուբանի գրողների ու բանաստեղծների (Ն. Կանիվեցկու, Ն. Պիվնեի, Դ. Ավերկիևի, Կ. Օբրազցովի հոր մասին մասին, հրատարակել է նրանց ստեղծագործությունները[2][3]։

  • 1992 թվականին հրատարակության է նախապատրաստել Նիկոլայ Կանիվեցկու «На вершок от счастья» պատմվածքների ժողովածուն (1857-1911) և գրել վերջաբանը[5]։

Հեղինակ է ավելի քան 30 գրքերի[1][3]։

Ընտրյալ աշխատություններ խմբագրել

Պարգևներ խմբագրել

  • Կրասնոդարի երկրամասի ղեկավարության Կուբանի առաջին լուսավորական Կ. Ռոսինսկու անվան մրցանակ մշակույթի և արվեստի բնագավառում (1995)[3]
  • Կրասնոդարի պատվավոր քաղաքացի (2007)[6]
  • Մեդալներ՝
    • «Ձեռքբերումների համար»[2]
    • Կուբանի զարգացման գործում ունեցած առանձնակի ներդրման համար 2-րդ աստիճանի[2]
  • կոզակության մրցանակներ[2]։
    • Կազակների շքանշան «Հայրենիքի հանդեպ սիրո և հավատարմության համար»
    • Պարգևատրական խաչ «Կուբանի կոզակությանը մատուցած ծառայությունների համար»
  • մեդալ «Ճարտարապետների միությանը նվիրվածության համար» և ՌԴ ճարտարապետների միության պատվավոր անդամ — Եկատերինոդար-Կրասնոդարի ճարտարապետության պատմության պահպանության համար[2]

Հիշատակ խմբագրել

Վիտալի Բարդադիմի անունով է կոչվել Կրասնոդարի № 1 մանկական գրադարանը (2011)[7]։

Վիտալի Բարդադիմի անունը կրում է փողոց Կրասնոդարում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Известный краевед Виталий Бардадым скончался в Краснодаре». Кубань 24. 2010 թ․ նոյեմբերի 12. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 24-ին.(չաշխատող հղում)
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 А.Куропатченко
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Кубанский Писатель
  4. Ратушняк В. Н (2015 թ․ հոկտեմբերի 7). «Некоторые итоги изучения истории кубанского казачества на этапе его возрождения». Кубанское казачье войско. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 24-ին.
  5. Куропатченко А (2015 թ․ օգոստոսի 8). «Николай Канивецкий, казачий Чехов». Краснодарские известия. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  6. Решение городской Думы Краснодара от 14.06.2007 № 25, п.24.
  7. «Решение Городской думы Краснодара от 26.05.2011 г. № 13 п. 19». 2011 թ․ մայիսի 26. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 24-ին.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • Куропатченко А. «Служитель истории Виталий Бардадым». Бриньковские таланты. Сайт о станице Бриньковской. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  • «Бардадым, Виталий Петрович». Биографии членов Краснодарского регионального отделения Союза писателей России. Кубанский Писатель. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 24-ին.