Մարիա Վիսլավա Աննա Շիմբորսկա[9][10] (լեհ.՝ Maria Wisława Anna Szymborska [viˈswava ʂɨmˈbɔrska], հուլիսի 2, 1923(1923-07-02)[1][2][3][…], Կուռնիկ, Gmina Kórnik, Պոզնանի պովյատ, Greater Poland Voivodeship, Լեհաստան[4] - փետրվարի 1, 2012(2012-02-01)[5][1][2][…], Կրակով, Լեհաստան[6][11]), լեհ բանաստեղծուհի, էսսեիստ, թարգմանիչ, Նոբելյան մրցանակի դափնեկիր գրականության բնագավառում (1996 թվական)։ Վիսլավա Շիմբորսկային կոչում են «քնարերգության Մոցարտ»[12][13]։

Վիսլավա Շիմբորսկա
լեհ.՝ Wisława Szymborska
Ծննդյան անունլեհ.՝ Maria Wisława Anna Szymborska
Ծնվել էհուլիսի 2, 1923(1923-07-02)[1][2][3][…]
ԾննդավայրԿուռնիկ, Gmina Kórnik, Պոզնանի պովյատ, Greater Poland Voivodeship, Լեհաստան[4]
Վախճանվել էփետրվարի 1, 2012(2012-02-01)[5][1][2][…] (88 տարեկան)
Վախճանի վայրԿրակով, Լեհաստան[6]
ԳերեզմանՌակովիցկի գերեզմանատուն
Մասնագիտությունբանաստեղծուհի, գրող, թարգմանչուհի, ակնարկագիր, մեխանիկ, գրական քննադատ և քննադատ
Լեզուլեհերեն
Քաղաքացիություն Լեհաստան[4]
ԿրթությունԿրակովի համալսարան
Ուշագրավ աշխատանքներKot w pustym mieszkaniu?
ԱնդամակցությունԼեհաստանի գիտելիքների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Բավարիայի գեղարվեստի ակադեմիա, Stowarzyszenie Pisarzy Polskich? և Լեհաստանի գրողների միություն
ԿուսակցությունԼեհաստանի միացյալ աշխատավորների կուսակցություն
Պարգևներ
ԱմուսինԱդամ Վլոդեկ
Համատեղ ապրողԿոռնել Ֆիլիպովիչ
Изображение автографа
 Wisława Szymborska Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Վիսլավա Շիմբորսկան ծնվել է 1923 թվականի հուլիսի 2-ին Պրովենտում (ներկայում՝ Կուռնիկ, Լեհաստան)։ Հոր մահից հետո նրա ընտանիքը տեղափոխվել է Տորուն, իսկ 1931 թվականին՝ Կրակով, որտեղ էլ Վիսլավա Շիմբորսկան ապրել ու աշխատել է մինչև իր մահը։ 1939 թվականին, երբ սկսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմը, Վիսլավա Շիմբորսկան սովորում էր դպրոցում։ 1943 թվականից նա աշխատել է երկաթուղում և կարողացել է խուսափել Գերմանիա տեղափոխվելուց։ Այդ ժամանակ նա նկարազարդել է անգլիալեզու դասագիրք, ինչպես նաև սկսել է ստեղծագործել՝ գրելով պատմվածքներ ու բանաստեղծություններ։

1945 թվականին Վիսլավա Շիմբորսկան ընդունվել է Կրակովի Յագելոնյան համալսարան, որտեղ սովորել է լեհական գրականություն ու սոցիոլոգիա։ 1945 թվականին «Dziennik Polski» օրաթերթում տպագրվել է նրա առաջին բանաստեղծությունը՝ «Szukam słowa» («Փնտրում եմ բառեր»)։ Հետագա տարիների ընթացքում նրա բանաստեղծությունները տպագրվել են տարբեր թերթերում ու ամսագրերում[13][14]։ 1948 թվականին ֆինանսական խնդիրների պատճառով Վիսլավա Շիմբորսկան թողել է ուսումը։ Նույն թվականին նա ամուսնացել է բանաստեղծ Ադամ Վլոդեկի հետ. նրանք երեխաներ չեն ունեցել և բաժանվել են 1954 թվականին, սակայն ընկերական հարաբերություններ են պահպանել մինչև Վլոդեկի մահը 1986 թվականին[13][15]։ 1953-1981 թվականներին Վիսլավա Շիմբորսկան աշխատել է Կրակովում լույս տեսնող «Życie Literackie» գրական թերթում։

1996 թվականին Վիսլավա Շիմբորսկան արժանացել է Գրականության Նոբելյան մրցանակի «քնարերգության համար, որ ծայրահեղ ճշգրտությամբ պատկերում է մարդկային իրականության շրջանակներում առկա պատմական ու կենսաբանական երևույթները»։

Վիսլավա Շիմբորսկան մահացել է 2012 թվականի փետրվարի 1-ին 88 տարեկան հասակում[13][16]։ Նրա օգնականը՝ Միխալ Ռուշինեկը, հաստատել է, որ նա մահացել է քնած ժամանակ[12][17]։

Ստեղծագործություն խմբագրել

Վիսլավա Շիմբորսկայի ստեղծագործությունների առաջին ժողովածուն պատրաստ է եղել 1949 թվականին, սակայն չի հրատարակվել գրաքննության պատճառով, որովհետև չի համապատասխանել «սոցիալիստական գաղափարախոսությանը»։ 1952 թվականին լույս է տեսել նրա բանաստեղծությունների «Dlatego żyjemy» («Դրա համար էլ ապրում ենք») ժողովածուն։

Իր ստեղծագործություններում Վիսլավա Շիմբորսկան անդրադարձել է փիլիսոփայական ու բարոյական խնդիրների, հավերժականի ու ակնթարթայինի կապին, գոյություն ունեցող ու գոյություն չունեցողի հարցերին։ Նրա երկերին հատուկ են հեգնանքը, որ մոտ է գրոտեսկին, լակոնիկ փոխաբերությունները, բանաստեղծության ռացիոնալ կառուցվածքը։ Նրա շատ ստեղծագործություններ վերաբերում են պատերազմի ու ահաբեկչության թեմային[12][13][18]։

Վիսլավա Շիմբորսկան լեհերեն է թարգմանել ֆրանսիացի բանաստեղծների ստեղծագործությունները։

Վիսլավա Շիմբորսկայի ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն ու եվրոպական այլ լեզուներով, ինչպես նաև արաբերեն, եբրայերեն, ճապոներեն և չինարեն։

Պարգևներ խմբագրել

Հրատարակություններ խմբագրել

  • Dlatego żyjemy (Warszawa: Czytelnik, 1952)
  • Pytania zadawane sobie. Poezje. (Kraków: Wydawnictwo Literackie, 1954)
  • Wołanie do Yeti. Wiersze. (Kraków: Wydawnictwo Literackie 1957)
  • Sól (Warszawa: Państwowy Instytut Wydawniczy, 1962)
  • Wiersze wybrane (Warszawa: Państwowy Instytut Wydawniczy, 1964)
  • 101 wierszy (1966)
  • Poezje wybrane (Warszawa: Ludowa Spółdzielnia Wydawnicza, 1967)
  • Sto pociech (Warszawa: Państwowy Instytut Wydawniczy, 1967)
  • Wiersze wybrane (1967)
  • Poezje wybrane (1967)
  • Poezje (Warszawa: Państwowy Instytut Wydawniczy, 1970)
  • Wybór poezji (Warszawa: Czytelnik, 1970)
  • Wszelki wypadek (Warszawa: Czytelnik, 1972)
  • Wybór wierszy (Warszawa: Państwowy Instytut Wydawniczy, 1973)
  • Tarsjusz i inne wiersze (Warszawa: Krajowa Agencja Wydawnicza, 1976)
  • Wielka liczba (Warszawa: Czytelnik, 1976)
  • Poezje wybrane II (Warszawa: Ludowa Spółdzielnia Wydawnicza, 1983)
  • Ludzie na moście (Warszawa: Czytelnik, 1986)
  • Poezje: Poems (լեհերեն և անգլերեն, Kraków: Wydawnictwo Literackie, 1989)
  • Lektury nadobowiązkowe (1992)
  • Wieczór autorski: wiersze (Warszawa: Anagram, 1992)
  • Koniec i początek (Poznań: a5, 1993)
  • Życie na poczekaniu (Kraków: Wydawnictwo Literackie, 1996)
  • Widok z ziarnkiem piasku. 102 wiersze (Poznań: a5, 1996)
  • Sto wierszy — sto pociech (1997)
  • 14 wierszy (Suprasl: Stowarzyszenie «Uroczysko», 1998)
  • Poczta literacka czyli Jak zostać (lub nie zostać) pisarzem (Kraków: Wydawnictwo Literackie, 2000)
  • Wiersze wybrane (Kraków: a5, 2001)
  • Chwila (Kraków: Znak, 2002)
  • Rymowanki dla dużych dzieci (Kraków: a5, 2003)
  • Wiersze (Olszanica: Bosz, [2003]
  • Wiersze wybrane. Wyd. nowe rozszerzone (Kraków: a5, 2004)
  • Dwukropek (2005)
  • Tutaj (2009)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  4. 4,0 4,1 4,2 4,3 The International Who's Who of Women 2006Routledge, 2005. — ISBN 978-1-85743-325-8
  5. 5,0 5,1 5,2 Polish Nobel winning poet Szymborska dies at 88Reuters.
  6. 6,0 6,1 6,2 Deutsche Nationalbibliothek Record #119449048 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  7. http://www.nobelprize.org/nobel_prizes/literature/laureates/1996/szymborska-facts.html
  8. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  9. Jarosław Malesiński Wspomnienie. mieczewo.com. 2012-02-02. [dostęp 2012-02-11].
  10. Violetta Szostak Szymborscy – burzliwe fortuny obroty gazeta.pl, 2012-02-09. [dostęp 2012-02-11].
  11. Lenta.ru: О высоком: Скончалась лауреат Нобелевской премии поэтесса Вислава Шимборска
  12. 12,0 12,1 12,2 «Polish Nobel winning poet Szymborska dies at 88». Reuters. 2012 թ․ փետրվարի 1. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 1-ին.
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 «Nobel Prize-winning poet Szymborska dies aged 88». France24. 2012 թ․ փետրվարի 1. Վերցված է 2012 թ․ փետրվարի 1-ին.
  14. «Poland Nobel poetry laureate Wislawa Szymborska dies». BBC News. 2012 թ․ փետրվարի 1. Վերցված է 2012 թ․ փետրվարի 1-ին.
  15. Jolanta Nowaczyk (2009 թ․ օգոստոսի 18). «Pierwsza dama liryki polskiej - Wisława Szymborska». polskiemuzy.pl. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 1-ին.
  16. «Dates of birth and death for Wisława Szymborska». Rmf24.pl. Վերցված է 2012 թ․ փետրվարի 3-ին.
  17. «Notice of Wisława Szymborska's death». Wiadomosci.onet.pl. Վերցված է 2012 թ․ փետրվարի 3-ին.
  18. Duval Smith, Alex (2005 թ․ հոկտեմբերի 14). «A Nobel Calling: 100 Years of Controversy». The Independent. UK: Independent Print Limited. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 26-ին. «1996: The themes in this Polish poet's 16 collections are wide-ranging, though many deal with war and terrorism. Her poem, "The End and the Beginning", reads: "No sound bites, no photo opportunities And it takes years All the cameras have gone To other wars." Szymborska was born in Kórnik, in western Poland, in 1923.»
  19. Postanowienie Prezydenta Rzeczypospolitej Polskiej z dnia 13 stycznia 2011 r. o nadaniu orderów i odznaczenia — M.P. 2011 nr 32 poz. 384(լեհ.)

Գրականություն խմբագրել

  • Prokop J."Wisława Szymborska, Kraków, 1973;
  • «Wokół Szymborskiej», Poznań, 1995;
  • Потемкин А. Пани Шимборска — Моцарт в поэзии // Эхо планеты. 1996 № 42
  • Шимборская, Вислава Жизнь с бухты-барахты / Пер. с польского Веры Виногоровой. — СПб., 2007.
  • Шимборская, Вислава Избранное / Пер. с польского А. Эппеля. — М.: Текст, 2007. — 303 с. — (Билингва). — 2000 экз. — ISBN 978-5-7516-0708-2

Արտաքին հղումներ խմբագրել