Վիսենտե Բլասկո Իբանես
Վիսենտե Բլասկո Իբանես (իսպ.՝ Vicente Blasco Ibáñez, հունվարի 29, 1867[1][2][3][…], Վալենսիա, Իսպանիա[4][5] - հունվարի 28, 1928[4][1][6][…], Մենտոն[4]), իսպանացի գրող, քաղաքական գործիչ, դեպուտատ (1898-1908)։ Կրթությամբ իրավաբան։
Վիսենտե Բլասկո Իբանես իսպ.՝ Vicente Blasco Ibáñez | |
---|---|
Ծնվել է | հունվարի 29, 1867[1][2][3][…] |
Ծննդավայր | Վալենսիա, Իսպանիա[4][5] |
Վախճանվել է | հունվարի 28, 1928[4][1][6][…] (60 տարեկան) |
Վախճանի վայր | Մենտոն[4] |
Գերեզման | Cementeri General de València |
Մասնագիտություն | գրող, քաղաքական գործիչ, լրագրող, կինոռեժիսոր, վիպասան, սցենարիստ, փաստաբան և բանաստեղծ |
Քաղաքացիություն | Իսպանիա[5] |
Կրթություն | Վալենսիայի համալսարան |
Ժանրեր | վեպ |
Գրական ուղղություններ | ռեալիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | Նարջնի ծառերի միջև, Ծղոտից և կավից, Հյուղը, Ապոկալիպսիսի չորս ձիավորները, Արյուն և արենա և The Mayfower? |
Կուսակցություն | Autonomist Republican Union Party? |
Զավակներ | Sigfrido Blasco-Ibáñez?, Libertad Blasco Ibáñez?, Mario Blasco-Ibáñez Blasco? և Julio César Blasco-Ibáñez Blasco? |
Vicente Blasco Ibáñez Վիքիպահեստում |
Կենսագրություն խմբագրել
Սկզբում հարել է սոցիալիստներին, ապա՝ չափավոր լիբերալներին։ 1894 թվականից հրատարակել է «Վալենսիա» վիպապատմվածաշարը, որի վրա զգալի է նատուրալիզմի ազդեցությունը[7]։ «Անհոգ կյանք» (1894), «Նարինջի այգիներում» (1900) վեպերում խարազանել է բուրժուական իրականությունը։ 1906-1909 թվականներին հրատարակել է իր հոգեբանական-փիլիսոփայական վիպաշարը՝ «Մերկ Մախան» (1906), «Արյուն և ավազ» (1908), «Մեռածները հրամայում են» (1909) և այլն։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918) իրադարձությունների միտումնավոր և ազգայնամոլ լուսաբանումը դարձավ Բլասկո Իբանեսի հետագա վեպերի («Ապոկալիպսիսի չորս հեծյալները», 1916, «Մեր ծովը», 1918 և այլն) անհաջողության պատճառը։ 1923 թվականին Իսպանիայում ռազմական դիկտատուրա հաստատվելուց հետո վտարանդվել է Ֆրանսիա, որտեղ հրատարակել է «Ալֆոնս XIII-ը առանց դիմակի» (1924) պամֆլետը[8]։ «Մեծ Իրանին որոնելիս» (1928) վեպը նվիրել է Քրիստափոր Կոլումբոսին[9]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Бласко Ибаньес Висенте // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 https://encyclopedia.thefreedictionary.com/Vicente+Blasco+Ib%c3%a1%c3%b1ez
- ↑ 6,0 6,1 6,2 Internet Broadway Database — 2000.
- ↑ Бласко-Ибаньес Висенте: Сочинения
- ↑ Экранизации произведений Бласко Ибаньеса на сайте IMDB
- ↑ Литературная энциклопедия
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիսենտե Բլասկո Իբանես» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 452)։ |