Վիոլետա Ուրմանա

լիտվացի օպերային երգչուհի

Վիոլետա Ուրմանավիչյուտե Ուրմանա (լիտ.՝ Violeta Urmanavičiūtė-Urmana, հունվարի 1, 1961(1961-01-01) կամ օգոստոսի 19, 1959(1959-08-19)[1], Kazlų Rūda municipality, Լիտվա[2][3]), լիտվացի օպերային երգչուհի (սոպրանո, մեցցո-սոպրանո

Վիոլետա Ուրմանա
Ծնվել էհունվարի 1, 1961(1961-01-01) (63 տարեկան) կամ օգոստոսի 19, 1959(1959-08-19)[1] (64 տարեկան)
Kazlų Rūda municipality, Լիտվա[2][3]
Երկիր Լիտվա
Մասնագիտությունօպերային երգչուհի
Երգչաձայնսոպրանո և մեցցո-սոպրանո
Գործիքներվոկալ
ԿրթությունԼիտվայի երաժշտության և թատրոնի ակադեմիա
ԱմուսինԱլֆրեդո Նիգրո
Պարգևներ
Կայքvioletaurmana.com/index.php/en
 Violeta Urmana Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1961 թվականի օգոստոսի 19-ին Լիտվայի հարավ-արևմուտքում գտնվող Կապսուկասում քաղաքում։ Ավարտել է դաշնամուրի բաժինը, ապա Վիլնյուսի կոնսերվատորիայի վոկալի բաժինը։ 1991 թվականից նա շարունակել է ուսումը Մյունխենի Բարձրագույն երաժշտական դպրոցում՝ Աստրիդ Վարնայի մոտ։ Շուտով նա ընդունվել է Բավարիայի պետական օպերայի ստուդիան։ 1993 թվականին Սենթ Գալլենի օպերայում առաջին անգամ հանդես է եկել Լաուրայի դերում (Ա. Պոնկիելլիի «Ջոկոնդա»

Երգչուհին դարձել է աշխարհահռչակ՝ կատարելով մեցցո-սոպրանո դերեր։ 2002 թվականին Վիոլետա Ուրմանան սկսել է իր «երկրորդ գործունեությունը» որպես սոպրանո և նորից գրավել է օպերայի աշխարհը[4][5][6]։

Մրցանակներ և կոչումներ խմբագրել

  • Վիեննայի «Belvedere» և Բարսելոնայի Ֆ. Վինյասի անվան միջազգային մրցույթների հաղթող։
  • 2001 թվականին պարգևատրվել է Մեծ իշխան լիտվացի Գյադիմինասի III աստիճանի շքանշանով և Լիտվայի արվեստի և մշակույթի ազգային շքանշանով։
  • 2002 թվականին երգչուհին Լոնդոնում ստացել է թագուհու ֆիլհարմոնիկ միության մրցանակը և Բերգամոյում Ֆրանկո Աբյատիի մրցանակը։
  • 2009 թվականին Վիեննայում արժանացել է «Kammersängerin» պատվավոր կոչմանը։
  • 2012 թվականին ստացել է Երաժշտության և թատրոնի լիտվական ակադեմիայի պատվավոր դոկտորի կոչում[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիոլետա Ուրմանա» հոդվածին։