Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վիշեգրադ (այլ կիրառումներ)

Վիշեգրադ (բոս․՝ Višegrad, սերբ.՝ Вишеград / Višegrad, խորվ.՝ Višegrad), քաղաք Բոսնիա և Հերցեգովինայի Սերբական Հանրապետություն վարչական կազմավորման արևելյան հատվածում։ Համանուն համայնքի վարչական կենտրոնը։ Այն տեղակայված է Դրինա գետի վրա։ Քաղաքից ոչ հեռու գտնվում է Վարդա լեռը։ Անվանումը ծագում է նախասլավոնական vyše gordъ բառից, որը թարգմանաբար նշանակում է ամրոց, որը տեղակայված է գետի վրա[2]։

Քաղաք
Վիշեգրադ
բոս․՝ Višegrad, սերբ.՝ Вишеград / Višegrad, խորվ.՝ Višegrad
Զինանշան

ԵրկիրԲոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա
Երկրամաս[[Սերբական Հանրապետություն]]
Շրջան[[Իստոչնո Սարաևո]]
Համայնք[[Վիշեգրադ (համայնք)]]
ՔաղաքապետՏոմիսլավ Պոպովիչ
Հիմնադրված է1407 թ.
Առաջին հիշատակում1433 թվական
Մակերես1,91 կմ²
ԲԾՄ359 մ
Կլիմայի տեսակմայրցամաքային
Խոսվող լեզուներբոսնիերեն, սերբերեն, խորվաթերեն
Բնակչություն5869[1] մարդ (2013)
Ազգային կազմբոսնիացիներ, խորվաթներ, սերբեր
Ժամային գոտիUTC+1
Փոստային ինդեքս73240
Փոստային դասիչ73240
Պաշտոնական կայքmodrica.ba
Վիշեգրադ (Բոսնիա և Հերցեգովինա)##
Վիշեգրադ (Բոսնիա և Հերցեգովինա)

Ըստ 2013 թվականի մարդահամարի տվյալների՝ քաղաքի բնակչությունը կազմում է 5 869 մարդ, իսկ համայնքի բնակչությունը՝ 11 774 մարդ[1], իսկ 1991 թվականի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմել է 21 199 մարդ։

Կլիմա խմբագրել

Վիշագրադում գերակշռում է բարեխառն մայրցամաքային կլիման։ Ամռան միջին ջերմաստիճանը կազմում է +19.1 °C, իսկ ձմռան միջին ջերմաստիճանը՝ −1.3 °C։ Միջին տարեկան ջերմաստիճանը կազմում է +9.5 °C։

Բնակչություն խմբագրել

Ազգություն[3] 2013 1991 1981 շ1971
Բոսնիակներ 3.463 (50,17 %) 2.854 (47,66 %) 2.429 (49,91 %)
Սերբեր 2.619 (37,94 %) 2.446 (40,84 %) 2.141 (43,99 %)
Խորվաթներ 23 (0,33 %) 52 (0,86 %) 53 (1,08 %)
Հարավսլավներ 270 (3,91 %) 518 (8,65 %) 107 (2,19 %)
Այլազգիներ 527 (7,63 %) 118 (1,97 %) 136 (2,79 %)
Ընդամենը 5.869 6.902 5.988 4.866

1991 թվականի մարդահամարի տվյալների համաձայն՝ Վիշեգրադ համայնքում ապրել է 21199 մարդ, որոնցից՝

  • սերբեր - 6743 (31.8 %);
  • բոսնիակներ - 13471 (63.54 %);
  • հարավսլավներ - 319 (1.5 %);
  • խորվաթներ - 32 (0.15 %);
  • այլազգիներ - 634 (3.37 %)։

1992-1995 թվականների Բոսնիական պատերազմից հետո բնակչության թիվը և Վիշեգրադ համայնքի էթնիկ կազմը զգալի փոփոխվել է։ Համայնքի բնակչության քանակը նվազել է երկու անգամ։ Սերբերը սկսել են կազմել բնակչության մեծամասնությունը, իսկ մուսուլմանները քանակը փոքրացել է մի քանի անգամ։

213 թվականի մարդահամարի տվյալների համաձայն՝ Վիշեգրադ համայնքում ապրել են 10668 մարդ, որոնցից՝

  • սերբեր - 9338 (87.53 %);
  • բոսնիակներ - 1043 (9.77 %);
  • խորվաթներ - 33 (0.3 %);
  • այլազգիներ - 54 (1.5 %);
  • ազգը նշված չէ - 200 (1.87 %).

Մշակույթ խմբագրել

 
Դրինա գետի կամուրջը Վիշեգրադում

Քաղաքը գրավում է շատ զբոսաշրջիկների։ Այն հայտնի է Դրինայի իր կամրջով, որը կառուցել է Մեհմեդ փաշան 1571 թվականին։ Կամուրջը ընգրկված է ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

Սպորտ խմբագրել

Քաղաքի սպորտային ակումբները՝ Ֆուտբոլ - «Դրինա», Բասկետբոլ - «Վարդա», Վոլեյբոլ - «Հիդրոելեկտրանե նա Դրինի»։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Попис становништва, домаћинстава и станова у Босни и Херцеговини 2013 на територији Републике Српске - Прелиминарни резултати, Републички завод за статистику, Бања Лука, 2013. Արխիվացված 2014-01-24 Wayback Machine
  2. «Višegrad». // mirjanadetelic.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 20-ին.
  3. Савезни завод за статистику и евиденцију ФНРЈ и СФРЈ: Попис становништва 1948, 1953, 1961, 1971, 1981. и 1991. године

Արտաքին հղումներ խմբագրել