«Վինսենտ», 1982 թվականի ստոպ-կադր (տիկնիկային) կարճամետրաժ մուլտֆիլմ, որը նկարահանվել է Թիմ Բարթոնի կողմից։ Այն Դիսնեյի երկրորդ սարսափ մուլտն է։ Վինսենտը հերոսի անունն է, որը հատուկ երանգ է տալիս Բարթոնի ստեղծագործությունների հետագա աշխատանքներին։ Մնալով հին-գերմանական իմպրեսիոնիստերի ոճի մեջ, նա այնուամենայնիվ սարսափ ֆիլմի հիանալի ծաղրերգու է ֆիլմի ձևավորման դարաշրջանում։ Մուլտֆիլմի տեքստը կարդում է հայտնի դերասան Վինսենտ Փրայզը։

Վինսենտ
անգլ.՝ Vincent
Երկիր ԱՄՆ
Ժանրդրամա, ֆենթեզի ֆիլմ, դրամա և սարսափ ֆիլմ
Թվականհոկտեմբերի 1, 1982
Լեզուանգլերեն
ՌեժիսորԹիմ Բարթոն
ՊրոդյուսերՌիկ Հայնրիքս
Սցենարի հեղինակԹիմ Բարթոն
ԴերակատարներՎինսենտ Փրայզ
ԿինոընկերությունՈւոլթ Դիսնեյ ընկերություն և Walt Disney Pictures
Տևողություն6 րոպե

Սյուժե խմբագրել

Նկարը պատմում է 7-ամյա տղա Վինսենտ Մալոյեի մասին։ Սովորական տղան փախնում է ձանձրալի ամենօրյա կյանքից դեպի մռայլ երևակայությունների աշխարհ։ Այնտեղ նա իրեն տեսնում է իր կուռք՝ Վինսենտ Փրայզի կերպարանքով։ Պատկերացնելով իրեն չարագործ գիտնական, նա դառնում է մոմե արձանների զարհուրելի թանգարանի, զոմբի-շան և ողջ-ողջ թաղված կնոջ տեր․․․

Վերջում Վինսենտին թվում է, որ նա ժանրի կանոններին համապատասխան, մահանում է, մնալով սարսափելի ամրոցում։ Նրա վերջին խասքերը լինում են Պոի «Ագռավը» ստեղծագործությունից․ - «Այրված պատի ստվերից դուրս կգա իմ հոգին/ այլևս երբե՜ք» (անգլ.՝ And my soul from out that shadow that lies floating on the floor / Shall be lifted - nevermore!)

Փաստեր խմբագրել

  • Այս կինոնկարը Թիմ Բարթոնի առաջին մեծ անիմացիոն աշխատանքն է Դիսնեյի համար, որտեղ կան ինքնակենսագրական միտումներ։
  • Ինչպես երևում է մուլտֆիլմի առաջին նկարներից, այն սկզբում եղել է գունավոր, սակայն վերջում, այն դարձրել են սև ու սպիտակ։
  • Մանուկ հասակում Թիմը Վինսենտ Փրայզին համարում էր իր ամենասիրելի դերասանը։
  • Կատուն, որը վազվզում է տիտրերի մոտով, հայտնվում է նաև Բարթոնի մյուս գործերում՝ (Մղձավանջ Ամանորից առաջ, Հարսնացուի դիակը, Ֆրանկենվինի
  • Փրայզը հայտարարել է, որ այն կինոյի մեջ իր լավագույն աշխատանքն է։
  • 2007 թվականի հոկտեմբերի 19-ին մտադրություն կար մուլտֆիլմը վերանկարահանել, սակայն այս անգամ 3D ձևաչափով։ Բայց Դիսնեյը հերթական անգամ մերժեց Բարթոնին։

Արտաքին հղումներ խմբագրել