Վինսենթ Թոմասի կամուրջ (անգլ.՝ Vincent Thomas Bridge), ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Լոս-Անջելես քաղաքի նավահանգստի վրա կախված կամուրջը, Լոս-Անջելեսի Սան-Պեդրո նավահանգստային շրջանը Տերմինալ կղզուն միացնող։ Շահագործման է հանձնվել 1963 թվականի նոյեմբերի 15-ին։ Ամենաերկար թռիչքի երկարությունը 460 մետր է։ Կամուրջը անվանել են ի պատիվ Սան-Պեդրո քաղաքի օրենսդիր մարմնի անդամ Վինսենթ Թոմասի։ Այն 47-րդ կալիֆորնիական մայրուղու մասն է կազմում (California State Route 47) : Դա Կալիֆորնիայի կախովի կամուրջներից երկարությամբ երրորդն է, աշխարհի բոլոր կամուրջներից թռիչքի երկարությամբ 76-րդն է[1]։

Վինսենթ Թոմասի կամուրջ
Vincent Thomas Bridge
ԱնունովVincent Thomas?
Երկիր ԱՄՆ
ՏեղանքԼոս-Անջելես
Տեսակկախովի կամուրջ
Հատում էPort of Los Angeles?
Երկարություն457
Լայնություն16
Բացման տարեթիվնոյեմբերի 15, 1963
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Կամրջի կառուցման պատճառը նավահանգստի երթևեկության աճն էր, որը գտնվում էր մոտակայքում։ Դրանից առաջ տեղափոխումը կատարվում էր լաստանավերով, որոնք միացնում էին Սան Պեդրոյի տարածքը և Տերմինալի կղզին։ Կամրջի նախաձեռնողը Վինսենթ Թոմասն էր, ով ներկայացնում էր Սան Պեդրոն։

 
Ավտոմոբիլային ուղի

Կամուրջի կառուցման ժամանակ և բացումից հետո առաջին տարիներին որպես անհեռանկար և չօգտագործվող նրան անվանեցին «ոչ մի տեղ տանող կամուրջ»։ Բայց արդեն սկսած 1970-ականներից Լոս-Անջելես և Լոնգ-Բիչ նավահանգիստներից մոտ լինելու պատճառով մեծացավ կամուրջի նշանակությունը, որոնք դարձել են ԱՄՆ-ի արևմտյան ափամերձ շրջանների գլխավոր նավահանգիստները։

2012 թվականի օգոստոսի 19-ին 68-ամյա կինոռեժիսոր Թոնի Սքոթը, իր մեքենայում թողնելով ինքնասպանության գրություն, որի բովանդակությունը չի բացահայտվում, տեղական ժամանակով ինքնասպան է եղել կեսօրին՝ նետվելով Վենսենթ Թոմաս կամրջից։

Պատկերասրահ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Vincent Thomas Bridge at Structurae(անգլ.)

Ծանոթագրություններ խմբագրել