Վինի Թուխը (մուլտֆիլմ, 2011)

«Վինի Թուխը և իր ընկերները» (անգլ.՝ Winnie the Pooh), «Ուոլթ Դիսնեյ ընկերության» հիսունմեկերորդ լիամետրաժ անիմացիոն մուլտֆիլմը։ Թողարկվել է 2011 թվականին ռեժիսորներ Սթիվեն Անդերսոնի և Դոն Խոլի կողմից։ Ֆիլմը արտադրվել է մի շարք պրոդյուսերների կողմից. Ջոն Լեսեթեր՝ պատասխանատու է «Փիքսար» ընկերության անիմացիոն ֆիլմերի համար և «Ուոլթ Դիսնեյ ընկերության» ղեկավարը, Կլարկ Սփենսեր՝ ավելի վաղ աշխատել է «Լիլո և Սթիչ» մուլտֆիլմի վրա և Բեռնի Մաթիսոնը՝ ավելի վաղ աշխատել է «Առյուծ արքան» մուլտֆիլմի վրա։

Վինի Թուխը
անգլ.՝ Winnie the Pooh
Изображение логотипа
Տեսակլիամետրաժ մուլտֆիլմ
Ժանրերաժշտական ֆիլմ, ֆենթեզի ֆիլմ, կինոկատակերգություն և ավանդական մուլտֆիլմ
ԿերպարներՎիննի Թուխ[1], Christopher Robin?[1], Eeyore?[1], Owl?[1], Վագր[1], Rabbit?[1], Piglet?[1], Kanga?[1], Roo?[1] և Backson?
Գործողության վայրՀարյուր հեկտարանոց անտառ
Հորինված երկիրDisney's Winnie the Pooh universe?
Հիմնված էՎինի Թուխ[1][1]
Շարքի մասն էԴիսնեյի Վիննի Թուխի ֆիլմեր և Walt Disney Animation Studios ստուդիայի ֆիլմեր
ՌեժիսորՍթիվեն Անդերսոն[1] և Դոն Հոլ[1]
ՍցենարիստՍթիվեն Անդերսոն[1], Clio Chiang?[1], Don Dougherty?[1], Դոն Հոլ[1], Kendelle Hoyer?[1], Բրայան Կեսինգեր[1], Nicole Mitchell?[1], Jeremy Spears?[1] և Բերնի Մետինսոն[1]
ՀնչյունավորումՌոբերթ Լոպեզ, Ջիմ Քամինգս[2][1], Թրևիս Օուտս[1], Թոմաս Քեննի[1], Բադ Լաքի[1], Քրեյգ Ֆերգյուսոն[1], Քրիստեն Անդերսոն-Լոպեզ[1], Ջոն Քլիզ[1], Jack Boulter?[1], Wyatt Dean Hall?[1] և Huell Howser?[1]
ՊատմողՋոն Քլիզ[1]
ՊրոդյուսերՊիտեր Դել Վեչո[1] և Քլարք Սփենսեր[1]
Գործադիր պրոդյուսերՋոն Լեսսետեր[1]
ԵրաժշտությունՀենրի Ջեքման[1], Քրիստեն Անդերսոն-Լոպեզ[1] և Ռոբերթ Լոպեզ[1]
ՕպերատորՋուլիո Մաքաթ[1]
ԽմբագիրLisa Linder?[1]
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունWalt Disney Pictures[1]
ԴիստրիբյուտորWalt Disney Studios Motion Pictures
Տևողություն64 րոպե
ՇարքԴիսնեյի Վիննի Թուխի ֆիլմեր և Walt Disney Animation Studios ստուդիայի ֆիլմեր
Թվականապրիլի 6, 2011[3]
Պարգևներ
MPAA վարկանիշG
Բյուջե30 000 000 $[4]
Շահույթ49 871 429 $[4] և 26 692 846 $[4]
movies.disney.com/winnie-the-pooh

Սա երկրորդ անիմացիոն լիամետրաժ մուլտֆիլմն է (և տասերորդը թողարկված «Ուոլթ Դիսնեյ ընկերության» կողմից) Վինի Թուխի մասնակցությամբ։ Մուլտֆիլմը նկարահանվել է համանուն գրքի տասներկուերորդ գլխի հիման վրա «Գլուխ տասներկու, որտեղ նապաստակը շատ զբաղված է և մենք առաջին անգամ հանդիպում ենք բծավոր Շասվիրնուսի հետ»։

Սկզբից Ռուսաստանում պլանավորվում էր մուլտֆիլմը թողարկել 2011 թվականի հունիսին անմիջապես DVD տարբերակով, առանց կինոթատրոններում ցուցադրելու[5]։ Բայց ավելի ուշ հայտարարեցին, որ 2011 թվականի օգոստոսի 25-ին այն կցուցադրեն կինոթատրոններում[6]։

Սյուժե խմբագրել

Սկիզբ խմբագրել

Մուլտֆիլմը սկսվում է նրանով, որ հեղինակը ասում է քնած Վինի Թուխին, որ ժամանակն է արթնանալ, քանի որ նրան սպասվում է շտապ-կարևոր մի գործ։ Երբ նա արթնանում է, պարզվում է, որ մեղրը վերջացել է և նա գնում է Իշուկի մոտ, որպեսզի մեղր խնդրի նրանից։ Բայց նա ոչ միայն մեղր չուներ, այլ նաև կորցրել էր իր պոչը։ Քրիստոփոր Ռոբինը հայտարարում է մրցույթ՝ «Լավագույն պոչափոխարինում» և բոլորը սկսում են առաջարկել տարբերակներ։ Մրցույթի մրցանակն է մեղրը՝ Վինիի առաջարկով։ Հաղթում է Ֆիլինը։

Իսկ Վինի Թուխը գնաց մեղր խնդրելու Քրիստոփոր Ռոբինից, բայց պարզվում է, որ նա տանը չէ, և այնտեղ կար միայն գրություն։ Վինին այն տանում է Ֆիլինի մոտ (ով միակն էր, որ կարողանում էր կարդալ) և պարզվում է, որ գրության շարադրանքը հետևյալն է. «Ես գնացել եմ Յասկորրի գործերով...Ք.Ռ.»: Փիլինը հայտարարում է տագնապ, քանի որ Քրիստոփոր Ռոբինին գոցացել էր մի սարսափելի հրեշ Յակսոր անունով։ Իսկ նապաստակը մշակել էր մի նախագիծ, թե ինչպես փրկել Քրիստոփորին։ Բոլորը սկսեցին զբաղվել դրանով բացի Վագրից, ով գնացել էր Յակսորին «հետախուզելու»։ Բայց հրեշի փոխարեն նա գտավ Իշուկին, որին որոշեց դարձնել «Վագրիկ համար 2»։ Վագրիկը (№ 1) փոխվեց և դարձավ Յակսոր և սկսեց փորձել Իշուկին, թե ինչ կաներ նա, եթե նրա վրա հարձակվեր հրեշ։ Իշուկը՝ չսպասելով Վագրիկի կողմից նման վերաբերմունք, թաքնվեց թփերի ետևում։ Իսկ Վագրիկը նկատեց իր իսկ հետքերը և որոշեց, որ նրան հետևում է հրեշը և մտածեց, որ Վագրիկ № 2-ին հրեշը արդեն կերել է։ Վագրը խախեցավ և այդ հանդերձանքով փախավ անտառ։

Միջին մաս խմբագրել

Այդ պահին Դնչիկը փորում էր խոր փոս, իսկ Վինին «գլխավորում էր խումբը»։ Երբ փորելը ավարտվեց, Դնչիկը փոսի վրա պիկնիկի գորգ փռեց և վրան մի դատարկ զամբյուխ դրեց մակագրությամբ. «Մեղր ». Այդ պահին Վինին շատ էր սովածացել, նա սկսեց զառանցել, օրինակ՝ նրա ստվերը նման էր մի աման մեղրի, իսկ Կենգույի և Ռուի մոտ սկսվեց հետևյալ երկխոսությունը.

« Մայրիկ, կարելի՞ է մի քիչ մեղր ուտել» — «Ո՛չ, սկզբից մեղրը, ապա նոր մեղրը». Զառանցանքերը հեղինակը նկարագրել է մի ամբողջ տող գրելով «Մեղր, Մեղր, Մեղր»…

Երբ արջուկը բացեց աչքերը, նա տեսավ որ ամեն ինչ պատրաստված էր մեղրից։ Վինին ուտում էր և ուտում էր մեղրը և մեկել հանկարծ պարզվում է, որ նա ուտում է ցեխը լճակի միջից։ Այդ ժամ նա գնաց փնտրելու իրական մեղր և գտավ զամբյուղը, որի վրա գրված էր «Մեղր»։ Պարզվում է զամբյուղը դատարկ էր, իսկ Վինին՝ փոսի մեջ։ Այդ ընթացքում բոլորը փնտրում էին արջուկին և նրան գտան փոսի մեջ։

Հանկարծ նրանց մոտ եկավ Իշուկը նոր պոչով (մի մեծ խարիսխ երկար շղթայի վրա)։ Նապաստակի մոտ հայտնվեց ևս մի իդեալական գաղափար. պետք է վ, հանել նրան, հետո երցնել խարիսխը Իշուկի շղթայի վրայից, գցել այն Վինի մոտ փոսի մեջ, այնտեղից հանել նրան, դառնալ հայտնի, ստանալ մրցանակ և դառնալ բոլոր նապաստակների թագավորը։ Ընդհանուր հաշվով նապաստակը շողվել էր իրական հանձնարարությունից, բայց երբ վերադարձավ դրան, գաղաձարը կյանքի կոչեց։ Բայց ամեն ինչ չստացվեց այպես, ինչպես նա էր ուզում։ Շղթան կարճ էր, այդ իսկ պատճառով բոլորը հայտնվեցին փոսում, բացի Դնչիկից։

Ավարտ խմբագրել

Նապաստակը սկսեց ցուցումներ տալ Դնչիկին, թե ինչ պետք է անել, որպեսզի կարողանան բոլորը դուրս գալ փոսից։ Դժբախտաբար,խոզուկը չափազանց հիմար էր իր ընկերներին դուրս հանելու համար, այս պատճառով նա կարծում էր, որ ծաղիկը բավական գեղեցիկ է իր ընկերներին դուրս հանելու համար, գիրքը բավական հաստ է, իսկ պարանը շատ կարճ է։ Վերջապես նապաստակը կարողացավ համոզել Դնչիկին, որ պետք է գնալ Քրիստոփոր Ռոբինի մոտ և այնտեղից բերել պարան։ Ֆիլինը դուրս թռավ փոսից, որ քաջալերի խոզուկին, բայց չգիտես ինչու կրկին ետ եկավ։

Դնչիկը երկար ժամանակ թափառում էր անտառում։ Ծառի ճյուղերի մեջ նա գտավ մի փուչիկ։ Հանկարծ նրան մոտեցավ Յասկոր հրեշի ուրվագիծը։ Դնչիկը նստեց փուչիկ վրա և թռավ վեր։ Յասկորը, իհարկե, Վագրիկն էր։ Բայց Դնչիկի գոռոցի վրա՝ «Յասկորն այնտեղ էր!!!» նա այնպիսի կերպ արձագանքեց, որ Վագրիկը կարծեց, որ հրեշը իր մեջքի ետևում է և այդ պատճառով վազեց Դնչիկի ետևից։ Այս մրցարշավի պատճառով երկուսնել հայտնվեցին փոսի մեջ։

Վինին տեսավ փոսում զամբյուղը մակագրությամբ «Մեղր» և կառուեց աստիճան։ Զամբյուղը, իհարկե, դատարկ էր։ Նապաստակը տեսավ, որ ելք հայտնվեց, և բոլորը դուրս եկան փոսից։ Այդ պահին թփերի միջից ձայն լսվեց և այնտեղից դուրս եկավ… Քրիստոփոր Ռուբինը, ողջ և առողջ, փուչիկով։ Ընկերները պատմեցին նրան Յասկորի մասին, իսս հետո պարզվեց, որ գրության մեջ գրված էր. «Ես գնացել եմ գորշերով, շուտով կվերադառնամ...Ք.Ռ. »

Արդեն մթնում էր, իսկ Վինին դեռ սոված էր։ Նա եկավ Ֆիլինի մոտ, որպեսզի նրանից մեղր խնդրեր և այնտեղ գտավ Իշուկի պոչը։ Վինին անմիջապես վերցրեց պոչը և վազեց Քրիստոփոր Ռոբինի մոտ։ Իշուկը կրկին ետ ամրացրեց իր պոչը, իսկ այդ արարքի համար Վինին ստացավ մի մեծ աման «Մեղր»։

Հենց այդ գիշեր մի ահավոր հրեշ, շատ նման Յասկորին, դուրս եկավ անտառից և ընկավ փոսի մեջ...

Հնչյունավորում խմբագրել

  • Ջոն Կլիզ - Հեղինակ
  • Ջիմ Կամինգս - Վինի արջուկ
  • Թոմաս Կենի - Նապաստակ
  • Կրեյգ Ֆերգյուսոն - բու Ֆիլին
  • Թրեվիս Օութս - Դնչիկ
  • Բադ Լակի - Իշուկ
  • Քրիսթեն Անդերսոն-Լոպես - Կենգա
  • Թրեվիս Օութս - Փոքրիկ Ռու
  • Ջիմ Կամինգս - Վագր
  • Ջեկ Բոլտեր - Քրիստոփոր Ռոբին

Մրցանակներ և նոմինացիաներ խմբագրել

Տարի Մրցանակ Կատեգորիա Թեկնածու Արդյունք
2012 Էննի Լավագույն լիամետրաժ անիմացիոն մուլտֆիլմ Ջերեմի Սպիրս Հաղթանակ

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 1,25 1,26 1,27 1,28 1,29 1,30 1,31 1,32 1,33 1,34 1,35 1,36 1,37 1,38 1,39 1,40 1,41 Winnie the Pooh — 2011.
  2. http://www.imdb.com/title/tt1449283/
  3. http://www.d-zine.se/filmer/nallepuhsfilm.htm
  4. 4,0 4,1 4,2 Box Office Mojo — 1999.
  5. Сайт Алексея Кобелева о Диснее
  6. «Медвежонок Винни и его друзья — Winnie the Pooh (США, 2011) — Киноафиша России». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 19-ին.

Արտաքին հղումներ խմբագրել