Windows 8.1, Windows NT ընտանիքին պատկանող օպերացիոն համակարգ՝ արտադրված Microsoft ընկերության կողմից։ Ժամանակագրական առումով հաջորդում է Windows 8 օպերացիոն համակարգին։ Համեմատած Windows 8-ի հետ, ունի մի շարք թարմացումներ ու բարելավումներ, որոնք ուղղված են համակարգչի հետ աշխատանքի հեշտացմանը։ Windows 8.1 հնարավոր է տեղադրել և օգտագործել ինչպես սենսորային, այնպես էլ սովորական համակարգիչների վրա։

Վինդոուզ 8.1
Изображение логотипа
ՏեսակՕՀ
ՍտեղծողՄայքրոսոֆթ
ԸնտանիքWindows NT
Հիմք են ծառայելՎինդոուզ 8
Առաջին թողարկումհոկտեմբերի 17, 2013
Վերջին տարբերակ6.3.9600.17041[1]
Առկա էբազմալեզու
Միջուկի տեսակհիբրիդ միջուկ
ԻնտերֆեյսUniversal Windows Platform?, Windows Forms, Windows Presentation Foundation, Windows API, Windows Runtime, .NET Framework, DirectX և Media Foundation
Արտոնագիրօգտվելու համաձայնագիր
Զարգացման կարգավիճակարդի
ՆախորդՎինդոուզ 8
ՀաջորդWindows 10
Կայքwindows.microsoft.com/windows-8
 Microsoft Windows 8.1 Վիքիպահեստում

Առաջին տեղեկությունները համակարգի մասին խմբագրել

Windows 8.1-ի մասին տեղեկությունները ի հայտ եկան հենց նախորդ օպերացիոն համակարգի թողարկումից հետո։ 2013 թ․ մարտի 24-ին համացանցում հայտնվեց առաջին հավաքագիրը ՝ Windows Blue 9364: Հետագայում ակնհայտ դարձավ, որ Microsoft-ն արգելափակում է այն հաշիվները, որոնք օգտագործվում էին այդ հավաքագիրը տեղադրելիս։ Ավելի ուշ համացանցում հայտնվեցին Windows Blue 9374. 9385, 9471, 9477, 9483 թվանշաններով հավաքագրերը։

Անվանումը խմբագրել

2013 թվականի մարտի 26-ին Մայքրոսոֆթը պաշտոնապես հաստատեց, որ ընկերությունն աշխատում է օպերացիոն համակարգի թարմացման վրա, որը ունի «Windows Blue» կոդային անվանումը։ Մայիսի 14-ին այդ թարմացումը պաշտոնապես անվանվեց Windows 8.1:

Windows 8-ի համեմատ առկա փոփոխությունները խմբագրել

Հավելվածները

  • Internet Explorer 11
  • Windows PowerShell 4.0, որով հնարավոր է կառավարել սկզբնական էկրանը, Windows Defender ծրագիրը և համակարգի այլ ծրագրային, սարքային և ցանցային բաղկացուցիչները։
  • Մինչև թարմացումը տեղադրված Modern-հավելվածները չեն պահպանվում։ Բացառություն են որոշ հավելվածներ։
  • Ավելացվել են Modern ոճի հետևյալ հավելվածները ՝ Skype, Զարթուցիչ, Հաշվիչ, Ձայնագրման ստուդիա, Սկաններ, Խոհարարություն, Առողջություն և ֆիթնես։ Այժմ հնարավոր է Modern հավելվածների ավտոմատ թարմացում։ Որոշակի ձևափոխումների է ենթարկվել «Կարգավորումներ»-ի Modern ոճի հավելվածը։
  • Առկա է Skydrive-ի հետ ավելի խորը ինտեգրում։

Միջերեսի բարելավումները խմբագրել

Փնտրելու ֆունկցիան ենթարկվել է խորը բարելավումերի։ Այժմ ինտերնետի առկայություն դեպքում որևէ նիշք կամ արտահայտություն փնտրելիս ցուցադրվում է նաև Bing փնտրման համակարգից արդյունքներ։ Այն պարագայում, երբ էկրանի չափսերը մեծ են, հնարավոր է մի քանի հավելվածներից կամ ծրագրերից միաժամանակյա օգտվելու հնարավորություն։ Օրինակ, եթե էկրանի չափսը կազմում է 1920x1080, ապա հնարավոր է միաժամանակ երեք ծրագրերի տեղադրում ՝ կողք կողքի։ Այժմ հնարավոր է նաև բացել աշխատասեղանը (рабочий стол) անմիջապես համակարգ մտնելուց հետո, ինչպես դա առկա էր նախորդ համակարգերում։ Windows 8.1-ում ետ է բերվել Մեկնարկ ՝ Start կոճակը, որը սեղմելուց բացվում է Modern-ինտերֆեյսը։

Modern միջերեսի բարելավումները խմբագրել

  • Մի քանի հավելվածներից միաժամանակյա օգտվելու հնարավորություն։
  • Մեկնարկի ՝ Start-ի սալիկների մի քանի չափսեր
  • Ժեստերի առկայություն
  • Անհատականացման ՝ Personalize-ի ավելացված հնարավորություններ
  • Որոշակի փոփոխություններ ՝ Արգելափակման էկրանի հետ կապված
  • Մի քանի սալիկների չափսերի միաժամանակյա փոփոխություն

Այլ փոփոխություններ խմբագրել

Windows 8.1-ում առկա են էներգիայի օգտագործման հետ կապված բարելավումներ, Intell Haswell պրոցեսսորներով աշխատող սարքերի աշխատաժամանակի երկարացում։ Ավելացվել են նաև DirectX 11.2, 3D տպիչների, բիոմետրիկ սարքերի հետ համատեղելիություն։

Windows 8.1 Update 1 խմբագրել

2014 թ․-ի ապրիլի 2-ին պաշտոնապես ներկայացվեց Windows 8.1 Update 1։ Սկսած ապրիլի 8-ից այն անվճար հիմունքներով հասանելի է լիցենզավորված Windows 8 և Windows 8.1 օպերացիոն համակարգերից օգտվողների համար։ Windows 8 օպերացիոն համակարգից օգտվողները կարող են տեղադրել Windows 8.1 Windows Store-ի միջոցով։

Ծանոթագրություններ խմբագրել