Windows 11, օպերացիոն համակարգ անհատական համակարգիչների համար, մշակված Microsoft, ընկերության կողմից, որպես Windows 10-ի փոխարինող։ Այն ներկայացվել է Microsoft-ի միջոցարման ժամանակ 2021 թվականի հուլիսի 24-ին[3]։ Թողարկվել է 2021 թվականի հոկտեմբերի 5-ին, Microsoft Office 2021-ի հետ միասին[4][5][6]։

Վինդոուզ 11
Изображение логотипа
ՏեսակՕՀ և վկայագրված ծրագրային ապահովում
ՍտեղծողՄայքրոսոֆթ
ԸնտանիքWindows NT
Հիմք են ծառայելWindows 10
Առաջին թողարկումհոկտեմբերի 5, 2021[1]
Առկա էբազմալեզու, անգլերեն[2], աֆրիկաանս[2], ալբաներեն[2], ամհարերեն[2], արաբերեն[2], հայերեն[2], ասսամերեն[2], ադրբեջաներեն, Bangala?, բասկերեն, բելառուսերեն, բոսնիերեն, բուլղարերեն, կատալաներեն, շէրոքի լեզու, պարզեցված չինարեն, ավանդական չինարեն, խորվաթերեն, չեխերեն, դանիերեն, էստոներեն, ֆիլիպիներեն, ֆիններեն, ֆրանսերեն, գալիսերեն, վրացերեն, գերմաներեն, հունարեն, գուջարատի, եբրայերեն, հինդի, հունգարերեն, իսլանդերեն, ինդոնեզերեն, իռլանդերեն, իտալերեն, ճապոներեն, կաննադա, ղազախերեն, կհմերերեն, կոնկանի, կորեերեն, լատիշերեն, լիտվերեն, լյուքսեմբուրգերեն, մակեդոներեն, մալայերեն, մալայլամ, մալթայերեն, մաորի, մարաթհի, նեպալերեն, բուկմոլ, նյունորսկ, օրիա, պարսկերեն, լեհերեն, բրազիլիական պորտուգալերեն, եվրոպական պորտուգալերեն, փենջաբերեն, կեչուա լեզուներ, ռումիներեն, ռուսերեն, գելական շոտլանդերեն, սերբերեն, սլովակերեն, սլովեներեն, իսպաներեն, շվեդերեն, թամիլերեն, թաթարերեն, տելուգու, թայերեն, թուրքերեն, ուկրաիներեն, Ուրդու, ույղուրերեն, ուզբեկերեն, վալենսերեն, վիետնամերեն և վալլիերեն
ԻնտերֆեյսFluent Design System?
Արտոնագիրօգտվելու համաձայնագիր
ՆախորդWindows 10
ՀաջորդWindows 12?
Կայքmicrosoft.com/windows/windows-11
 Microsoft Windows 11 Վիքիպահեստում

Մշակում խմբագրել

Windows 10 օպերացիոն համակարգի թողարումից հետո, Microsoft ընկերությունը հայտարարեց, որ այն կլինի վերջին տարբերակը[7][8]։ Ենթադրվում էր, որ օպերացիոն համակարգը կփոխարինվի «Windows֊ը ինչպես ծառայություն» սխեմային, և ժամանականի ընթացքում կթողարկվեն ոչ թե նոր տարբերակներ այլ, նոր հավաքածուներ և թարմացումներ։ Այն բանից հետո, որ Microsoft ընկերությունը հրապարակեց թափուր աշխատատեղերի ցանկը, որում նշված էր Windows-ի «արմատական թարմացման» մասին, ենթադրություններ ի հայտ եկան նոր տարբերակի կամ Windows-ի դիզայի փոփոխման մասին[9]։ Ենթադրվում է, որ «Sun Valley» կոդային անունով նախագիծը թարմացվեց օգտատիրոջ ինտերֆեյսային համակարգը թարմացնելու համար[10]։ 2021 թվականի հուլիսի 15-ին համացանցնում հայտնվեց տեղեկություն Windows 11-ի բետա-տարբերակի մասին, ցուցադրվեց ինտերֆեյսը, որը նման էր Windows 10X-ին, ինչպես նաև արտաքին տեսքը և Windows 11-ի ապրանքային նշանը[11]։

Microsoft Build 2021-ի ժամանակ Microsoft ընկերության գլխավոր տնօրեն՝ Սատյա Նադելլան ներկայացրեց Windows-ի հաջորդ սերունդը։ Նա հայտարարեց, որը մի քանի ամիս շարունակ աշխատել է նոր օպերացիոն համակարգի ընդլայնված տարբերակի վրա, և հայտնեց, որ շուտով տեղի կունենա պաշտոնական անոնսը[12]։ Նադելլի ելույթից մեկ շաբաթ անց Microsoft ընկերույթունը սկսեց տարածել հղղում, որով հրավիրում էր 2021 թվականի հուլիսի 24-ին կայանալիք, Windows-ին նվիրված ինչ-որ միջոցառման[13]։ Միջոցառման սկիզբը նշանակված էր արևմտյան ժամանակով 11-ին, ինչը արտասովոր էր Microsoft-ի միջոցառումների համար։ Հուլիսի 10-ին YouTube կայքում Microsoft ընկերությունը տեղադրեց 11 րոպե տևողությամբ տեսահոլովակ՝ Windows օպերացիոն համակարգի մեկնարկային ձայնով, որը կարելի է ընդունել որպես հղղում նոր օպերացիոն համակարգի թվին[14][15]։

Հուլիսի 21-ին Microsoft ընկերությունը աջակցության փաստաթղթերում պատահաբար բացահայտեց, որ աշխատանքներ է կատարվում Windows 11 օպերացիոն համակարգի վրա[16]։

Հուլիսի 24-ին տեղի ունեցավ Windows 11-ի պաշտոնական ցուցադրումը։ Միջոցառումը սկսվեց Նյու Յորքի ժամանակով ժամը 11։00-ին։

2021 թվականի հոկտեմբերի 5-ին թողարկվեց նոր օպերացիոն համակարգը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Warren T. Microsoft will release Windows 11 on October 5th: Windows 11 will be offered as a free upgrade // The Verge — 2021.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Language packs for Windows - Microsoft SupportMicrosoft.
  3. «Представлена Windows 11» (ռուսերեն). Вести.Ру. 2021 թ․ հունիսի 24. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 5-ին.
  4. Tom Warren (2021 թ․ հունիսի 28). «Microsoft keeps hinting at an October release for Windows 11». The Verge (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 28-ին.
  5. «Upgrade to the New Windows 11 OS | Microsoft». Windows (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 24-ին.
  6. Сэм Спейд (2021 թ․ օգոստոսի 31). «Windows 11 выйдет 4 октября. Владельцы Windows 10 смогут обновить систему бесплатно — Железо на DTF». DTF. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 31-ին.
  7. «Windows forever: Windows 10 builds will continue even after Microsoft ships it». PCWorld (անգլերեն). 2015 թ․ ապրիլի 30. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 16-ին.
  8. «Windows 10 Takes Its Place as Microsoft's 'Forever OS' -- Redmondmag.com». Redmondmag (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 16-ին.
  9. Warren, Tom (2021 թ․ հունվարի 4). «Microsoft planning 'sweeping visual rejuvenation of Windows'». The Verge (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 16-ին.
  10. «Everything we know about Windows' big Sun Valley release so far». Windows Central. 2021 թ․ հունիսի 3. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 16-ին.
  11. «Windows 11 Build Leaks, Shows a New Desktop UI, Start Menu, and More». reviewgeek. 2021 թ․ հունիսի 15. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 16-ին.
  12. «Satya Nadella teases major updates coming soon to Windows during Build 2021 keynote». Windows Central. 2021 թ․ մայիսի 25. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 16-ին.
  13. «Microsoft Windows Event - Watch the June 24 LIVE stream». Microsoft. 2021 թ․ հունիսի 2. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 16-ին.
  14. «Windows Startup Sounds – Slo-fi Remix». YouTube. Microsoft. 2021 թ․ հունիսի 10. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 16-ին.
  15. «Microsoft teases new Windows 11 startup sound with 11-minute video». The Verge. 2021 թ․ հունիսի 10. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 16-ին.
  16. Mayank Parmar (2021 թ․ հունիսի 20). «Windows 11 confirmed in a new Microsoft support document». Windows Latest (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 21-ին.