Վիկտոր Բարդուղիմեոսի Ֆանարջյան (մարտի 30, 1929(1929-03-30), Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 6, 2003(2003-03-06)), հայ ֆիզիոլոգ, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1982), ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1984), ՀԽՍՀ ԳԱ փոխնախագահ (1978 թվականից)[1], Վրացական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1980), Բարդուղիմեոս Ֆանարջյանի որդին։ Ավելի քան 370 գիտական աշխատությունների և 5 մենագրությունների հեղինակ[2]։

Վիկտոր Բարդուղիմեոսի Ֆանարջյան
Դիմանկար
Ծնվել է1929, մարտի 30
ԾննդավայրԹիֆլիս
Մահացել է2003, մարտի 6
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունֆիզիոլոգ
ԾնողներԲարդուղիմեոս Ֆանարջյան
ԵրեխաներՍերգեյ Ֆանարջյան

Գործունեություն խմբագրել

 
Վիկտոր Ֆանարջյանի հուշատախտակը Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի պատին

Ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը 1951 թվականին։ 1955 թվականից աշխատել է ՀԽՍՀ ԳԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտում, 1965 թվականից տնօրենի տեղակալ, 1967 թվականից կենտրոնական նյարդային համակարգի լաբորատորիայի վարիչ, ապա տնօրեն (1974-1978 թթ. և 1983 թվականից)։

1978-1990 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԱ փոխնախագահը, իսկ 1994 թվականից՝ ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ[2]։

Գիտական աշխատանքները վերաբերվում են նյարդային գործունեության, մասնավորապես ուղեղիկի և ուղեղաբնի գոյացությունների ինտեգրատիվ մեխանիզմների հետազոտմանը։ Վիկտոր Ֆանարջյանը ժամանակակից մեթոդական մակարդակով էապես լրացրել և վերանայել է մի շարք հիմնարար հարցեր, որոնք վերաբերում են ուղեղիկի կենտրոնաձիգ և կենտրոնախույս համակարգերի կազմակերպմանը, նրա սեփական ինտեգրատիվ գործունեությանը, ուղեղաբնային մի շարք շարժիչ զգացությունների՝ կարմիր կորիզի, անդաստակային կորիզների, դիմային նյարդի կորիզի, տեսաթմբային կորիզների և ենթակեղևային այլ կառուցվածքների սինապտիկ կազմակերպմանը[3]։

Առաջ է քաշել պայմանական կապի ռեցեպտորային տարբերակումը և կենտրոնախույս մասնագիտացումն ապահովող երկու անջատ համակարգերի առկայության վարկածը։ Ցույց է տվել սկզբունքորեն նոր՝ ուղեղիկ-կեղևային ուղու առկայությունը, պայմանավորված տեսաթումբ-կեղևային ոչ առանձնահատուկ պրոյեկցիաների ակտիվացմամբ։ Ուսումնասիրել է ուղեղիկի և ուղեղաբնի մի շարք կառուցվածքների փոխհարաբերությունների բջջային մեխանիզմները։

Վիկտոր Ֆանարջյանը եղել է ուղեղի ուսումնասիրության գծով Միջազգային կազմակերպության Սովետական ազգային կոմիտեի (ԻԲՐՈ) անդամ, «Ինտերմոզգ» պրոբլեմային հանձնաժողովում թեմայի ազգային կուրատորը, Իվան Պավլովի անվան համամիութենական ֆիզիոլոգիական ընկերության կենտրոնական խորհրդի նախագահության, մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի կոմպլեքսային պրոբլեմների վերաբերյալ ԽՍՀՄ ԳԱ գիտական խորհրդի բյուրոյի անդամ, «Ուղեղիկի կառուցվածքային և ֆունկցիոնալ կազմակերպումը» խնդրով պարբերաբար հրավիրվող Համամիութենական սիմպոզիումի կազմակերպիչ ու ղեկավար[4]։

Աշխատություններ խմբագրել

  • Մարդու ֆիզոլոգիայի հիմունքները, Երևան, 1998 (համահեղինակ)։
  • Регуляторные механизмы восходящего влияния мозжечка, Е., 1966;
  • О нейронной организации эфферентных систем мозжечка, Л., 1975;
  • Интегративные механизмы мозжечка, в кн. Частная физиология нервной системы, Л., 1983;
  • Das Kleinhim und das unsperifische thalamo-kortikale System., Hett. 3, Lpz., 1966;
  • Mechanisms Regulating the Activity of, Facial Nucleus Motoneurones - 2.
  • Synaptic Activation from the Caudal Trigeminal Nucleus, «Neuroscience*, vol. 9, № 4,
  • Нейронная организация ядра лицевого нерва. Физиологические аспекты (1992)[5]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ մայիսի 30-ին.
  2. 2,0 2,1 А. П. Айриян (1998). Армянские учёные-медики. Ереван: Амарас. էջ 28. ISBN 99930-1-001-7. {{cite book}}: Check |isbn= value: checksum (օգնություն)
  3. «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ մայիսի 30-ին.
  4. «Կոչումով բժիշկ». Ֆանարջյաններ
  5. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Վիկտոր Ֆանարջյան». Վերցված է 2023 թ․ մայիսի 30-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։