Վիկտոր Վասիլևիչ Տիխոնով (հունիսի 4, 1930(1930-06-04)[1], Մոսկվա, ԽՍՀՄ - նոյեմբերի 24, 2014(2014-11-24)[1], Մոսկվա, Ռուսաստան[1]), խորհրդային հոկեյիստ և հոկեյի մարզիչ։ Եռակի գլխավորել է ԽՍՀՄ և Միացյալ թիմերը և տարել դեպի հաղթանակ օլիմպիական մրցաշարում։ Ռուսաստանի ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր ուսուցիչ (1993 թվական)[2]։

Վիկտոր Վասիլևիչ Տիխոնով
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝Տափօղակ
Երկիր՝ Ռուսաստան և  ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ՝1930 թվական, հունիսի 4
Ծննդավայր՝Մոսկվա,ԽՍՀՄ
Մահվան ամսաթիվ՝2014 թվականի, նոյեմբերի 24
Մահվան վայր՝Մոսկվա, Ռուսաստան[1]

Գործունեություն խմբագրել

1942 թվականին Վիկտորն անցել է աշխատանքի ավտոբուսների կայանատեղում որպես դետալագործ։ 1943 թվականին վերականգնել է կրթությունը, որն ավարտելուց անմիջապես հետո, ուսումը շարունակեց առևտրային դպրոցում։ 1948 թվականին զորակոչվել է բանակ, որտեղ և իրեն ընդունել են Ռուսաստանի ՀՕՊ-ի թիմ։ 1949-1953 թվականների ՀՕՊ-ի թիմում հանդես է եկել որպես պաշտպան, 1953-1963 թվականներին «Դինամո» (Մոսկվա) դարձել է քառակի օլիմպիական չեմպիոն։ ԽՍՀՄ-ի մրցարշարերում անց է կացրել 296 խաղ և ունի 35 խփված տափօղակ։ Ակտիվ գործունեությունն ավարտելուց հետո Տիխոնովն աշխատել է որպես սպորտի հրահանգիչ Ռուսաստանի ՀՕՊ-ի թիմի համար։ 1968 թվականին սկսեց իր մարզչական գործունեությունը Ռիգայի «Դինամո» թիմում։ 1976-1977 թվականներին Տիխոնովը հրավիրվեց գործունեությունը շարունակել ԲԿՄԱ-ում։ Նախկինում Տիխոնովը գլխավորել է նաև ԽՍՀՄ-ի տափօղակի հավաքականը։ Մեկուկես տասնամյակի ընթացքում ԽՍՀՄ-ի հավաքականը Տիխոնով գլխավորությամբ դարձավ 12 անգամ երկրի չեմպիոն, 13 անգամ Եվրոպայի չեմպիոնների գավաթակիր։ 1977 թվականի Տիխոնովը գլխավորեց ԽՍՀՄ-ի հավաքականը, որը սկսեց անընդհատ հաղթանակներ գրանցել աշխարհի չեմպիոնատներում -1978, 1979, 1981, 1982, 1983, 1986, 1989, 1990 թվականներին, Եվրոպայի չեմպիոնատում- 1978-1979, 1981—1983, 1985—1987, 1989, 1991 թվականների։ Տիխոնովի ղեկավարությամբ հավաքականը եռակի գրանցել է հաղթանակ օլիմպիական խաղերում- 1984, 1988 և 1992 թվականներին։ 1994 թվականին Տիխոնովը գլխավորում էր Ռուսաստանի հավաքականը, առաջին անգամ խորհրդային հոկեյը մնաց առանց շքանշանի, որից հետո Տիխոնովը լքեց գլխավոր մարզիչի պաշտոնը, բայց մնաց ԲԿՄԱ-ի մարզիչ։ 2004 թվականի անհաջող ելույթից հետ Տիխոնովը թողեց նաև այդ պաշտոնը։ 2014 թվականի նոյեմբերի 24-ին 85- ամյա Տիխոնովը մահացավ՝ սրտի կաթվածից[3]։

Ընտանիք խմբագրել

Հայրը` Վասիլի Տիխոնովը (1906-1942), ռազմական գաղտնի գործարանի աշխատող, Համաշխարհային պատերազմի աշխարհազորային, զոհվել է Մոլգոբեկի մերձակայքում։ Վիկտորին և իր եղբորը մեծացրել և դաստիարակել է իրենց մայրը` Աննա Իվանովնան (1909-1984 թվականներ) դարբնոցում։ Ամուսնացած է 1953 թվականից։ Կինը` Տատյանա Վասիլին (ծնված 1933 թվականի) կրթությամբ փաստաբան էր։ Վասիլիի տղան (1958-2003 թվական ) հոկեյի մարզիչ է, աշխատել է Ֆինլանդիայում, ապրել Ռուսաստանում, մինչ սեզոնի ավարտը 2010-2011 թվականներին աշխատել է, որպես «Ավանգարդ» հոկեյի թիմի ավագ մարզիչ։

 
ստորագրություն

Ձեռքբերումներ խմբագրել

  • ԽՍՀՄ-ի չեմպիոն՝ 1951-1954 թվականներ
  • Երկրորդ մրցանակակիր՝ 1959, 1960, 1962 և 1963 թվականներին
  • Երրորդ մրցանակակիր՝ 1955-1958 թվականներին
  • 1952 թվականի գավաթակիր

Մարզիչի կարգավիճակում

  • 1984, 1988, 1992 թվականների Օլիմպիական խաղերի չեմպիոն
  • 1980 թվականի Օլիմպիական խաղերի արծաթյա մեդալակիր
  • 1978, 1979, 1981, 1982, 1983, 1986, 1989, 1990 թվականների աշխարհի չեմպիոն
  • 1978 և 1988 թվականների ԽՍՀՄ-ի գավաթակիր

Մրցանակներ և հիշողություններ խմբագրել

  • Լենինյան շքանշան (1983 թվական)
  • Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան (1988 թվական)
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1978 թվական)
  • Ժողովուրդների բարեկամության շքանշան (1981 թվական)
  • Երրորդ մակարդակի շքանշան՝ «Հայրենիքի ծառայությունների համար»
  • 2000 թվականի հունիսի 3-ին «Պատվո շքանշան»՝ խորհրդային հոկեյի զարգացման մեջ մեծ ներդրում կատարելու համար
  • 2010 թվականի հունիսի 3-ին «Բարեկամության շքանշան»

Պատկերասրահ խմբագրել

Գրականություն խմբագրել

Վիկտոր Վասիլի Տիխոնով Հոկեյ. հույսեր, հիասթափություններ, երազներ- Ֆիզկուլտուրան և սպորտը։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Deutsche Nationalbibliothek Record #124911919 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Виктор Васильевич на сайте biograph.ru
  3. хоккейный тренер Виктор Тихонов умер в Москве(չաշխատող հղում)