Վիկտոր Սերգեևիչ Ռոզով (ռուս.՝ Виктор Сергеевич Розов, օգոստոսի 8 (21), 1913[1] կամ օգոստոսի 21, 1913(1913-08-21)[2], Յարոսլավլ, Ռուսական կայսրություն[3] - սեպտեմբերի 28, 2004(2004-09-28)[1][4][5][…], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային շրջանի ռուս դրամատուրգ։

Վիկտոր Ռոզով
Виктор Розов
Ծնվել էօգոստոսի 8 (21), 1913[1] կամ օգոստոսի 21, 1913(1913-08-21)[2]
ԾննդավայրՅարոսլավլ, Ռուսական կայսրություն[3]
Վախճանվել էսեպտեմբերի 28, 2004(2004-09-28)[1][4][5][…] (91 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՎագանկովյան գերեզմանատուն
Մասնագիտությունդրամատուրգ, համալսարանի դասախոս, գրող և սցենարիստ
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Խորհրդային Ռուսաստան,  ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ (1953)
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն և Q4059251?
ԱշխատավայրՄաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ, Central house of culture of railway workers?, Ն. Սացի անվան ռուսական մանկապատանեկան պետական ​​ակադեմիական թատրոն և Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներ
Պարգևներ
Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 3-րդ աստիճանի շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան «Պատվո նշան» շքանշան «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ
և ԽՍՀՄ պետական մրցանակ
 Viktor Rozov Վիքիպահեստում

Ավարտել է Հեղափոխության թատրոնին կից ուսումնարանը, ապա՝ Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտը (1952)։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ 1949 թվականին մանկական թատրոնը բեմադրել է Ռոզովի «Նրա ընկերները», 1953 թվականին «Կյանքի էջերը» («Քո ուղին») պիեսները, որոնցում արդեն նկատվում էին հեղինակին բնորոշ գծերը՝ կենցաղագրության թեթևություն ու ճշգրտություն, հուզականություն, հումոր։ Այնուհետև տարբեր թատրոններում ներկայացվել են Ռոզովի «Բարի երթ» (1954), «Ուրախության որոնումներ» (1957), «Հավերժ ապրողները» (1957), «Անհավասար մարտ» (1960), «Ընթրիքից առաջ» (1962), «Հարսանիքի օրը» (1964), «Ավանդական հավաք» (1967), «Իրադրություն» (1973) և այլ պիեսներ, որոնք արծարծում են ժամանակակից մարդու քաղաքացիականության, իր կոչմանը հավատարիմ մնալու և այլ հարցեր։ Ռոզովի դրամատուրգիային հատուկ քաղաքացիականությունը զերծ է հռետորականությունից դա համապատասխանում է նրա դրամաների ու կատակերգությունների կամերայնությանը։ Ռոզովի պիեսները լայնորեն բեմադրվում էին ԽՍՀՄ-ում և դրա սահմաններից դուրս, մի քանիսը էկրանացվել են «Բարի երթ» (1956), «Ուրախության որոնումներ» (կինոնկար՝ Վ․ Ս․ Ռոզովի Ռոժդեստվենսկի «Աղմկոտ օր», 1961), «Հավերժ ապրողները» (կինոնկար՝ «Թռչում են կռունկները», 1957)։ Ռոզովին է պատկանում Իվան Գոնչարովի «Սովորական պատմություն» վեպի բեմականացումը (1966, ՍԱՀՄ պետական մրցանակ՝ 1967)։ Ռոզովը պարգևատրվել է 3 շքանշանով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Русская литература XX века. Прозаики, поэты, драматурги (ռուս.) / под ред. Н. Н. Скатов — 2005. — С. 210—213. — ISBN 5-94848-307-X
  3. 3,0 3,1 3,2 Розов Виктор Сергеевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  5. 5,0 5,1 5,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտոր Ռոզով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։