Վիկտոր Վասիլևիչ Պաշուտին (ռուս.՝ Виктор Васильевич Пашутин, հունվարի 16 (28), 1845, Նովոչերկասկ, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 20 (փետրվարի 2), 1901, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]), ռուս գիտնական։ Ռուսաստանում ախտաբանական ֆիզիոլոգիայի և ախտաբանաֆիզիոլոգիական դպրոցի հիմնադիրներից։ 1868 թ.-ին ավարտել է Պետերբուրգի բժշկավիրաբուժական ակադեմիան, աշակերտել է Ի․ Սեչենովին։ 1874 թ.-ից Կազանի համալսարանի ընդհանուր ախտաբանության ամբիոնի, 1879 թ.֊ից՝ Պետերբուրգի բժշկավիրաբուժական ակադեմիայի պրոֆեսոր։ 1890 թ.-ից ռազմաբժշկական ակադեմիայի պետ։ Պաշուտինի աշխատանքները վերաբերում են նյութափոխանակության և ջերմակարգավորման խանգարումների, թթվածնային քաղցի, վիտամինային անբավարարության հարցերին։

Վիկտոր Պաշուտին
Виктор Пашутин
Ծնվել էհունվարի 16 (28), 1845
Նովոչերկասկ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհունվարի 20 (փետրվարի 2), 1901 (56 տարեկան)
Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]
ԳերեզմանԼիտերատորսկիե մոստկի
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունախտաբան և ֆիզիոլոգ
Հաստատություն(ներ)Կազանի կայսերական համալսարան
Գործունեության ոլորտբժշկություն
Ալմա մատերԿայսերական բժշկա-վիրաբուժական ակադեմիա և Ս. Մ. Կիրովի անվան ռազմական բժշկական ակադեմիա
Գիտական աստիճանբժշկության դոկտոր
Գիտական ղեկավարԻվան Սեչենով
Եղել է գիտական ղեկավարQ4063398? և Nikolay Ushinsky?
Հայտնի աշակերտներQ4063398?
Պարգևներ
 Viktor Pashutin Վիքիպահեստում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Пашутин Виктор Васильевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Plarr's Lives of the Fellows
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտոր Պաշուտին» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։