Վիկտոր Նովիկով

ռուս ֆուտբոլիստ

Վիկտոր Իվանովիչ Նովիկով (ռուս.՝ Ви́ктор Ива́нович Но́виков, 19 հունվարի (1 փետրվարի), 1912, Մոսկվա, Ռուսական կայսրություն – 28 օգոստոսի, 1971, Մոսկվա, ՌՍՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային ռուս ֆուտբոլիստ, ֆուտբոլային մարզիչ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1951)։

Վիկտոր Նովիկով
ռուս.՝ Виктор Новиков
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ հունվարի 19 (փետրվարի 1), 1912
Ծննդավայր Մոսկվա, Ռուսական կայսրություն
Մահվան ամսաթիվ օգոստոսի 28, 1971(1971-08-28) (59 տարեկան)
Մահվան վայր Մոսկվա, ԽՍՀՄ
Հասակ 177 սմ
Քաշ 77 կգ
Դիրք կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
1927 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Ստրոիտել (Մոսկվա)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1929-1932 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԿՕՌ (Մոսկվա)
1932-1936 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Դինամո (Մոսկվա)
1937-1938 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Լոկոմոտիվ (Մոսկվա) 9 (0)
1939-1940 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Կռիլյա Սովետով (Մոսկվա) 22 (3)
1941 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Պրոֆմիություններ‑2 (Մոսկվա) 1 (0)
1942 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Կռիլյա Սովետով (Կույբիշև) 15 (2)
Մարզչական կարիերա
1945-1946 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Կռիլյա Սովետով (Կույբիշև)
1949 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Ավանգարդ (Սվերդլովսկ)
1950-1951 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Շախտյոր (Ստալինո)
1957 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Բուրեվեստնիկ (Քիշնև)
1959 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Շախտյոր (Ստալինո)
1960-1961 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Բելառուս
1962 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Սպարտակ (Նալչիկ)
1963 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Ռոտոր (Վոլգոգրադ)
1964 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Ավանգարդ (Խարկով)
1965-1967 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Ալգա (Ֆրունզե)
1968 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Բալտիկա
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Վիկտոր Նովիկովը 1932-1936 թվականներին խաղացել է Մոսկվայի «Դինամո», 1937-1938 թվականներին՝ «Լոկոմոտիվ», իսկ 1939-1940 թվականներին՝ «Կռիլյա Սովետով» ակումբներում։

1942 թվականին Վիկտոր Նովիկովը շարժիչաշինական գործարանի հետ էվակուացվել է Կույբիշև (ներկայում՝ Սամարա), որտեղ էլ սկսել է խաղալ նոր ստեղծված «Կռիլյա Սովետով» ակումբում։ 1943 թվականից եղել է թիմի ավագ, սպորտի վարպետ (կոչումն ստացել է 1937-1940 թվականներին «А» խմբում անցկացրած երեք մրցաշրջանների համար)[1]։

1945 թվականին դարձել է խաղացող մարզիչ և նրա գլխավորությամբ թիմը դուրս է եկել Բարձրագույն լիգա։

1951 թվականին Վիկտոր Նովիկովի գլխավորած Դոնեցկի «Շախտյոր» ակումբն զբաղեցրել է երրորդ տեղը ԽՍՀՄ առաջնությունում, ինչի համար մարզիչն ստացել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի կոչում։

1960-1962 թվականներին Վիկտոր Նովիկովը եղել է Մինսկի «Բելառուս» (հետագայում վերանվանվել է «Դինամո») ակումբի մարզիչ։ Նովիկովը գործնականում հավաքել է նոր թիմ «Բելառուս» անվան ներքո, որ տեղ է գրավել «А» դասում։ Թիմն ուժեղացնելու նպատակով Մոսկվայից հրավիրվել են փորձառու խաղացողներ Ալբերտ Դենիսենկոն, Վիտալի Արբուտովը, ինչպես նաև «Տորպեդոյի» խաղացող Տերեխովը և «Դինամոյի» կիսապաշտպան Ժուկովը։ «Բելառուսն» աչքի է ընկել հաջող մեկնարկով՝ հինգ խաղում գրանցելով հինգ հաղթանակ. նրանց կողմից պարտություն կրած թիմերի շարքում էին Մոսկվայի «Սպարտակը», «Շախտյորը», Կիևի «Դինամոն»։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Игроки получившие звание «Мастер спорта» за выступления в командах Самарской (Куйбышевской) области». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել