Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակ

Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակ, աստղաֆիզիկայի և դրան հարակից ֆիզիկայի ու մաթեմատիկայի բնագավառներում նշանակալի գիտական աշխատանքների համար տրվող մրցանակ։

Մրցանակը հիմնվել է ՀՀ Նախագահի 2009 թ. ապրիլի 16-ի հրամանագրով[1]՝ Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի հիշատակը հավերժացնելու, ինչպես նաև նրա գիտական ժառանգության զարգացումը խթանելու նպատակով։

Մրցանակի շնորհման կարգը խմբագրել

Մրցանակը շնորհվում է երկու տարին մեկ անգամ՝ աստղաֆիզիկայի, ինչպես նաև դրան հարակից ֆիզիկայի, մաթեմատիկայի բնագավառներում ակնառու գիտական աշխատանքի համար՝ անկախ գիտնականի քաղաքացիությունից։

Հայաստանի Հանրապետության կառավարությունը մրցանակ հայցողների ներկայացրած աշխատանքների փորձաքննության անցկացման և մրցանակի թեկնածուի ընտրության նպատակով, երեք տարի ժամկետով, ստեղծում է ինը հոգուց բաղկացած հանձնաժողով, որի կազմի 1/3-ը փոփոխվում է յուրաքանչյուր տարի, և որտեղ կարող են ընդգրկվել նաև օտարերկրյա գիտնականներ։ Մրցանակի համար անհրաժեշտ միջոցները հատկացվում են ՀՀ պետական բյուջեի միջոցների, ինչպես նաև օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին[2]։

Ծանոթագրություններ խմբագրել