Վիկտոր Կուզեն

ֆրանսիացի գրող

Վիկտոր Կուզեն (ֆր.՝ Victor Cousin, 28 նոյեմբերի, 1792, Փարիզ - 14 հունվարի, 1867, Կանն), ֆրանսիացի իդեալիստ փիլիսոփա, քաղաքական գործիչ։ Լուի Ֆիլիպի օրոք եղել է պետական խորհրդի անդամ, Ֆրանսիայի պեր։ 1830 թվականից՝ Ֆրանսիական ակադեմիայի, 1832 թվականից՝ բարոյական և քաղաքական գիտությունների ակադեմիայի անդամ։ Կուզենի փիլիսոփայությանը բնորոշ է էլեկտիկան։ Ըստ նրա, փիլիսոփայության բոլոր ճշմարտություններն ասված են, այդ պատճառով նախկին փիլիսոփայական համակարգերից քննադատորեն պետք է ընտրել ճշմարտությունները։ Կուզենը պայքարել է մատերիալիզմի, հատկապես XVIII դարի ֆրանսիական մատերիալիզմի դեմ։ Թարգմանել է Պլատոնի, հրատարակել նրա, Պրոկլի, Պիեռ Աբելարի, Ռընե Դեկարտի և ուրիշների երկերը։ Ֆրանսիացի ընթերցողին ծանոթացրել է Կանտի, Շելինգի, Հեգելի փիլիսոփայությանը։ Կուզենի էկլեկտիկայի ազդեցությունը նկատվում է XIX դարի հայ փիլիսոփայության մեջ (Նահապետ Ռուսինյան, Ռ. Պերպերյան և ուրիշներ)։

Վիկտոր Կուզեն
Victor Cousin
Ծնվել էնոյեմբերի 28, 1792(1792-11-28)[1][2][3][…] Փարիզ, Ֆրանսիա[4][5]
Մահացել էհունվարի 14, 1867(1867-01-14)[1][6] (74 տարեկան) Կանն[5]
ԳերեզմանՊեր Լաշեզ
Քաղաքացիություն Ֆրանսիա[7]
Մասնագիտությունփիլիսոփա, քաղաքական գործիչ, թարգմանիչ, համալսարանի դասախոս, կենսագիր, փիլիսոփայության պատմաբան, գրող և պատմաբան
Հաստատություն(ներ)Փարիզի համալսարան
Գործունեության ոլորտփիլիսոփայության պատմություն
Պաշտոն(ներ)Պերերի պալատի անդամ, տնօրեն, Q61788885? և Ֆրանսիական ակադեմիայի 5-րդ տեղ
ԱնդամակցությունՖրանսիական ակադեմիա[8], Հելիոգրաֆիական ընկերություն, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Բարոյական և քաղաքական գիտությունների ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Շվեդիայի բանահյուսության, պատմության և հնավաճառության թագավորական ակադեմիա, Ֆրանսիայի պատմության ընկերություն, Բավարիական գիտությունների ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[5]
Ալմա մատերՇարլեմաժ լիցե (1810) և Pensionnat normal?
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[1][9]
Ազդվել էՊլատոն, Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգել, Բլեզ Պասկալ և Ջոն Լոկ
Պարգևներ
ՈւսուցիչPierre Laromiguière? և Pierre Paul Royer-Collard?
ԱշակերտներÉtienne Vacherot?, Ֆելիքս Ռավեսսոն, Charles Bénard? և Օնորե դը Բալզակ
Ստորագրություն
Изображение автографа
 Victor Cousin Վիքիպահեստում

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտոր Կուզեն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 713