Վիկտոր Միխայլովիչ Կալաշնիկով (հուլիսի 16, 1942(1942-07-16), Matai, Aksu District, Ալմաթի շրջան, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 27, 2018(2018-03-27)[1], Իժևսկ, Ռուսաստան), խորհրդային և ռուս հրաձգային զենքի կոնստրուկտոր, «Կալաշնիկով» կոնցեռնի առաջատար ինժեներ, տեխնիկական գիտությունների թեկնածու։ Ռուսաստանի Դաշնության վաստակավոր կոնստրուկտոր։ Ուդմուրտիայի Հանրապետության ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ[2][3]։

Վիկտոր Կալաշնիկով
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 16, 1942(1942-07-16)
ԾննդավայրMatai, Aksu District, Ալմաթի շրջան, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմարտի 27, 2018(2018-03-27)[1] (75 տարեկան)
Մահվան վայրԻժևսկ, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունKalashnikov Izhevsk State Technical University?
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների թեկնածու
ԵրկերPP-19 Bizon?
Մասնագիտություննախագծող ճարտարագետ, ճարտարագետ և firearms designer
ԱշխատավայրԿոնցեռն «Կալաշնիկով»
Ծնողներհայր՝ Միխայիլ Կալաշնիկով, մայր՝ Yekaterina Kalashnikova?
Պարգևներ և
մրցանակներ
«Պատվո նշան» շքանշան «Մոսկվայի 850-ամյակի հիշատակի» մեդալ
և Merited designer of the Russian Federation

Կենսագրություն խմբագրել

Վիկտոր Միխայլովիչ Կալաշնիկովը ծնվել է 1942 թվականի հուլիսի 16-ին, հրաձգային զենքի խորհրդային կոնստրուկտոր Միխայիլ Տիմոֆեևիչ Կալաշնիկովի ընտանիքում[4]։

1966 թվականին ավարտել է Իժևսկի մեխանիկական ինստիտուտը, որից անմիջապես հետո սկսել իր կարիերան Իժևսկի մեքենաշինական գործարանի նոր արտադրանքների զարգացման բյուրոյի գլխավոր կոնստրուկտորների բաժնում[2][3]։

Ներկայացրել է Իժմաշ գործարանը զենքի միջազգային ցուցահանդեսներում։

Ունի երկու երեխա (որդիներ՝ Միխայիլը և Ալեքսանդրը)։

Մահացել է 2018 թվականի մարտի 27-ին Իժևսկում, յոթանասունհինգ տարեկան հասակում[2][3][5]։ Հուղարկավորվել է մարտի 30-ին Իժևսկի Հարավային գերեզմանատանը[6]։

Մշակումներ խմբագրել

 
միխայիլ կալաշնիկովի հրաժեշտի ժամանակ, դեկտեմբերի 27, 2013 թվական, Մոսկվա

Վիկտոր Միխայլովիչը (որպես հեղինակ և որպես համահեղինակ) մասնակցել է 30 գյուտերի ստեղծմանը, որոնք պաշտպանված են գյուտերի ԽՍՀՄ և ՌԴ արտոնագրերի հեղինակային իրավունքի վկայականներով։ Մշակել է «ԱԼ-7» ինքնաձիգը, ինչպես նաև զինված ուժերում ընդունված հետևյալ նմուշները.

  • ՊՊ-19 «Բիզոն»,
  • ՊՊ-19-01 «Վիտյազ» (ՊՊ-19 «Բիզոնի» փոփոխությունը)։

Կալաշնիկովի ինքնաձիգը յուրացնելիս կատարել է բազմաթիվ ուսումնասիրություններ, հայտնաբերել արտադրանքի կայունության, ամրության և հուսալիության վրա ազդող մի շարք գործոններ, գյուտերի մակարդակում մշակել է մի շարք միավորներ և մասեր։

Հրատարակումներ խմբագրել

  • Калашников В. «Бизон» проверен в бою // Военный парад : журнал. — 2002. — Т. 51. — № 03. — С. 34—35. — ISSN 1029-4678.</ref>

Մրցանակներ խմբագրել

  • «Պատվո նշան» հուշամեդալ (AK74 ինքնաձիգի մշակման համար)։
  • «Մոսկվայի 850-ամյակի» հուշամեդալ։
  • Ռուսաստանի Դաշնության վաստակավոր կոնստրուկտոր։
  • Ստանդարտացման և չափագիտության պետական կոմիտեի «Որակի և անվտանգության երաշխիք» ոսկե մեդալ։
  • «Հովանավորներ» միջազգային բարեգործական հիմնադրամի «Պատիվ և օգուտ» մեդալ։
  • Զենքի արդյունաբերության պատվավոր աշխատող։
  • Ուդմուրտիական Հանրապետության ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 http://www.istu.ru/smi/news/7532-ushel-iz-zhizni-viktor-mikhajlovich-kalashnikov
  2. 2,0 2,1 2,2 «Ушел из жизни Виктор Михайлович Калашников». ФГБОУ ВО ИжГТУ им. М.Т. Калашникова. 2018 թ․ մարտի 28. Վերցված է 2020 թ․ մարտի 31-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Умер конструктор оружия Виктор Калашников». РИА Новости. 2018 թ․ մարտի 28. Վերցված է 2020 թ․ մարտի 31-ին.
  4. «Калашников Михаил Тимофеевич (родился в 1919 г.)». www.megasword.ru. Վերցված է 2020 թ․ մարտի 31-ին.
  5. «Конструктор стрелкового оружия Виктор Калашников умер в Ижевске». www.pnp.ru. Վերցված է 2020 թ․ մարտի 31-ին.
  6. «Конструктора-оружейника Калашникова похоронили в Ижевске». ТАСС. Վերցված է 2020 թ․ մարտի 31-ին.

Արտաքին հղումներ խմբագրել