Վիկտոր Էմանուիլ II-ի պատկերասրահ

Վիկտոր Էմանուիլ II-ի պատկերասրահ (իտալ.՝ Galleria Vittorio Emanuele II, Իտալերեն: [ɡalleˈriːa vitˈtɔːrjo emanuˈɛːle seˈkondo]), աշխարհի ամենահին առևտրի կենտրոններից մեկը։ Գտնվում է Միլանի կենտրոնում, քառահարկ, կրկնակի կամարաշար ունեցող կառույցում[3]։ «Պատկերասրահն» անվանվել է ի պատիվ Իտալիայի թագավորության առաջին թագավոր Վիկտոր Էմանուիլ II-ի։ Շենքը 1861 թվականին նախագծել և 1865-1877 թվականներին կառուցել է Ջուզեպպե Մենգոնին։

Վիկտոր Էմանուիլ II-ի պատկերասրահ
Տեսակառևտրային պատկերասրահ և ճարտարապետական անսամբլ
Երկիր Իտալիա[1]
ՏեղագրությունՄիլան[1][2]
ՀասցեPiazza Duomo, 19-21[2]
Փողոցpiazza del Duomo?
Ճարտարապետական ոճնեոռենեսանս
Հարկեր3
Անվանված էՎիկտոր Էմանուիլ II
ՍեփականատերՄիլան
ԲնակիչTownHouse Galleria?, Պրադա, Armani, Վերսաչե, Գուչի, Louis Vuitton և Rolex SA
Օգտագործվում էառևտրային պատկերասրահ
Կառուցման սկիզբ1865
Հիմնադրված էսեպտեմբերի 13, 1867
Բացվածսեպտեմբերի 15, 1867
ՃարտարապետGiuseppe Mengoni?
Կառուցման ավարտ1877
Ժառանգության կարգավիճակԻտալիայի մշակութային ժառանգություն[2]
Քարտեզ
Քարտեզ

Ճարտարապետություն խմբագրել

Շինությունը բաղկացած է երկու ապակեծածկ կամարաշարրերից, որոնք հատվում են Դուոմո և Լա Սկալա հրապարակները միացնող ութանկյուն անցումում։ Փողոցը ծածկված է ապակե կամարներով և թուջե տանիքով, ինչը կամարաշարերի հայտնի նախագծման ձև է եղել 19-րդ դարում։ Այդպիսի կառույցներից են Լոնդոնի Burlington Arcade-ը, որը եղել է խոշոր ջնարակապատ առևտրի կամարաշարերի նախատիպը, Բրյուսելի Սենտ Հյուբերտ թագավորական պատկերասրահը (հոլ.՝ Koninklijke Sint-Hubertusgalerijen, բացվել է 1847 թվականին), Սանկտ Պետերբուրգի Պասաժը (բացվել է 1848 թվականին), Նեապոլի Ումբերտո I պատկերասրահը (բացվել է 1890 թվականին) և Բուդապեշտի պատկերասրահը։

Կենտրոնական ութանկյուն հատվածը վերևի մասում ունի ապակե գմբեթ։ Հատակի ութանկյան կենտրոնում պատկերված են Իտալական թագավորության երեք մայրաքաղաքների խճանկարե զինանշանները (Թուրին, Ֆլորենցիա և Հռոմ)՝ նաև Միլանի զինանշանը։

Պատկերասրահը իրար է միասցնում Միլանի երկու ամենահայտնի տեսարժան վայրերը՝ Միլանի տաճարը և Լա Սկալա թատրոնը՝ ինքնին լինելով Միլանի տեսարժան վայրերից մեկը։

Խանութներ, ռեստորաններ, հյուրանոցներ խմբագրել

 
Սուրբ Ծնունդ, 2009
 
Պատկերասրահի կամարաշարերը, 1880

Պատկերասրահը հաճախ անվանում են «Միլանի նկարչական սենյակ» (il salotto di Milano) բազմաթիվ խանութների համար, ինչպես նաև այն միլանցիների համար հանդիպման և ճաշելու վայր է[4]։

2013 թվականից կամարաշարերի ներսում իրականացվում է բարձրակարգ նորաձևության, ոսկերչական իրերի, գրքերի, նկարների մանրածախ առևտրային վաճառք, ինչպես նաև գործում են ռեստորաններ, սրճարաններ, բարեր։ Այստեղ են գտնվում Միլանի հին խանութներն ու ռեստորանները՝ Biffi Caffè (1867 թվականին հիմնադրել է Պաոլո Բիֆին[5][6], միապետի խմորեղենի ավագ խոհարարը), Savini ռեստորանը, Camparino սրճարանը։

Գրականություն խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
  2. 2,0 2,1 2,2 SIRBeC (իտալ.)
  3. «Insight Guides website, London, England, U.K.: Apa Publications UK, 2012, archived from the original on October 18, 2012, retrieved October 18, 2012, To the north is the entrance to the Galleria Vittorio Emanuele, Italy's oldest and most elegant shopping mall. Its four-storey arcade has many boutiques, bookshops, bars and restaurants». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 18-ին.
  4. Insight Guides (2004) p.220.
  5. «Il Biffi', Biffi in Galleria». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 24-ին.
  6. ‘I Bar Storici Di Milano’, cookaround.com

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտոր Էմանուիլ II-ի պատկերասրահ» հոդվածին։