Վիկտոր Անիչեբե

ֆուտբոլիստ

Վիկտոր Չինեդու Անիչեբե (անգլ.՝ Victor Chinedu Anichebe, ապրիլի 23, 1988(1988-04-23)[1], Լագոս, Նիգերիա), նիգերիացի և անգլիացի ֆուտբոլիստ, հանդես է գալիս անգլիական Սանդերլենդում կիսապաշտպանի և հարձակվողի դիրքում։ Անիչեբեն հանդես է եկել նաև Նիգերիայի ֆուտբոլի ազգային հավաքականում։

Վիկտոր Անիչեբե
Victor Chinedu Anichebe
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Վիկտոր Չինեդու Անիչեբե
Քաղաքացիությունը
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 23, 1988(1988-04-23)[1] (35 տարեկան)
Ծննդավայր Լագոս, Նիգերիա
Հասակ 185 սմ
Քաշ 83 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Սանդերլենդ
Համար 28
Պատանեկան կարիերա
2003-2006 Անգլիա «Էվերթոն»
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2006-2013 Անգլիա «Էվերթոն» 131 (18)
2013-2016 Անգլիա «Վեստ Բրոմվիչ Ալբիոն» 55 (6)
2016-այժմ Անգլիա «Սանդերլենդ» 11 (3)
Ազգային հավաքական
2008 Նիգերիա Նիգերիա (մինչև 23) 5 (1)
2008-2011 Նիգերիա Նիգերիա 11 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 18 մարտի 2017:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ ազգային հավաքականի պաշտոնական կայքի տեղեկությունների

Կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

Վիկտոր Անիչեբեն «Էվերթոնի» սան է։ Լիվերպուլյան ակումբի պահեստային կազմում սկսել է խաղալ 15 տարեկանում, իսկ 2006 թվականի փետրվարի 27-ին նա կատարել է իր դեբյուտը հիմնական կազմում՝ Անգլիայի գավաթի խաղարկության «Չելսիի» դեմ խաղի 89-րդ րոպեին փոխարինելով Սայմոն Դևիսին։ 2006 թվականի ապրիլին, Անիչեբեն ստորագրել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը «Էվերթոնի» հետ։ 2006 թվականի մայիսի 7-ին ֆուտբոլիստը բացելէ իր գոլերի հաշիվը «իրիսոկների» կազմում, գրավելով «Վեստ Բրոմվիչ Ալբիոնի» դարպասը։ Ըստ 2005/06 մրցաշրջանի արդյունքների նա ճանաչվել է «Էվերթոնի» պահեստային թիմի լավագույն խաղացող։

2006 թվականի դեկտեմբեր 30֊ին Անիչեբեն ձևակերպել է իր կարիերայի առաջին դուբլը (գրավելով «Նյուքասլ Յունայթեդի» դարպասը)։ Ընդհանուր առմամբ 2006/07 մրցաշրջանում ֆուտբոլիստն «Էվերտոնի» կազմում անցկացրած 23 խաղերի ընթացքում խփել է 4 գոլ։ 2007/08 մրցաշրջանում հարձակվողը կարողացավ խփել միայն 1 գոլ Պրեմիեր լիգայի 27 խաղերում, բայց նա կարողանում է իրեն լավ դրսեվորել ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում, որտեղ աչքի է ընկնում Խարկովի «Մետալիստի», «Լարիսա», «Նյուրնբերգի» և «Բրան» ակումբների դարպասները գրավելով։ Մրցաշրջանի արդյունքներով նա ճանաչվել է ակումբի լավագույն երիտասարդ խաղացողը մրցաշրջանում։

2009 թվականի փետրվարի 22֊ին Անիչեբեն լուրջ վնասվածք է ստացել բախվելով «Նյուքասլի» կիսապաշտպան Քեվին Նոլանին[2]։ Դրա պատճառով Վիկտորը ստիպված էր բաց թողնել առաջիկա 11 ամիսների խաղերը[2]։ Վիկտոր Անիչեբեի առաջին հանդիպումը ծանր վնասվածքից ապաքինվելուց հետո տեղի է ունեցել 2010 թվականի հունվարին՝ «Սանդերլենդի» դեմ խաղում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 «Victor Anichebe settles after suing Newcastle over Kevin Nolan tackle» (անգլերեն). Daily Mail. 2011 թ․ մարտի 3. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 16-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտոր Անիչեբե» հոդվածին։